Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը 67-ամյակը նշել է տայգայում

Պուտինը 67-ամյակը նշել է տայգայում
07.10.2019 | 21:22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր 67-ամյակի նախօրեին ժամանել է Սիբիր:

РИА "Новости" գործակալության կարճ տեսանյութից պարզ է դառնում, որ նրան ընկերակցում է ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: Տեսագրությունում պատկերված է, թե ինչպես են Պուտինը և Շոյգուն զբոսնում տայգայում, սունկ հավաքում, լեռնագագաթներից մեկից հիանում Ենիսեյով: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը ծննդյան օրն անցկացնում է «բնության գրկում` հարազատների շրջապատում»:

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ