ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Միշել ՈՒվան հայտնել է, որ, նկատի ունենալով Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու պատճառով 2019-2020 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Ստամբուլից (Թուրքիա) հանելու ու այլ վայրում անցկացնելու ՈՒԵՖԱ-ին ուղղված բազում փորձագետների ու երկրպագուների կոչը, կազմակերպությունը քննության կառնի բարձրացված հարցը։ Նա նշել է, որ սույնից զատ դժգոհություն է առաջացնում նաև Թուրքիայի հավաքականի գոլերի տոնումը. ազգային թիմի ֆուտբոլիստներն արդեն երկու անգամ օգտագործել են ռազմական ողջույնը։ «Մենք կաշխատենք մեր իրավասության ներքո՝ հարգելով սպորտի ինքնավարությունն ու անկախությունը, սակայն, իհարկե, մենք չենք կարող փոխարինել ՄԱԿ-ին, Եվրամիությանը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին: ՈՒԵՖԱ-ի որոշումները կընդունվեն կազմակերպության ղեկավարության և նախագահի հետ խորհրդակցություններից հետո»,- ՈՒվայի խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ