Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

12-րդ քա­ղա­քա­մայ­րի կաղ­նի­ներն ու կա­խա­ղան­նե­րը

12-րդ  քա­ղա­քա­մայ­րի կաղ­նի­ներն ու կա­խա­ղան­նե­րը
12.11.2019 | 01:42

ԲՈ­ԼՈՐ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԻ ՔԱ­ՂԱ­ՔԱԳ­ԼՈՒ­ԽԸ
(էս­սե)

Ի պաշ­տո­նե նա Երևա­նի քա­ղա­քա­յին խոր­հր­դի գոր­ծա­դիր կո­մի­տեի նա­խա­գահն էր, իր բնույ­թով քա­ղա­քագ­լուխ էր, Վա­նի և Դվի­նի, Ա­նիի ու Սի­սի ազն­վա­կան քա­ղա­քագ­լուխ­նե­րի հո­գեոր­դին։ Նա երևե­լի ե­րա­զող էր և անն­կուն կա­ռու­ցող։
ԳՐԻ­ԳՈՐ ՀԱՍ­ՐԱ­ԹՅԱՆ, կա­ռա­վա­րել է Երևա­նը 1962-1975 թվա­կան­նե­րին։ Նրա փայ­լուն մտահ­ղա­ցում­նե­րից կյան­քի կոչ­վե­ցին գլ­խա­վոր պո­ղո­տան, Սա­յաթ-Նո­վա փո­ղո­ցը, «Կա­րա­պի լի­ճը», «Օ­ղա­կաձև» զբո­սայ­գին։ Երևե­լի բա­նաս­տեղ­ծի ա­նու­նը հա­վեր­ժաց­նող շքեղ փո­ղո­ցը պատ­ված էր վար­դե­րով, Սա­յաթ-Նո­վան վար­դի տա­ղեր­գուն էր։ Քա­ղա­քագ­լու­խը բա­նաս­տեղ­ծի փո­ղոց կա­ռու­ցեց, ոչ թե ա­շու­ղի։ (Պա­րույր Սևա­կը Սա­յաթ-Նո­վա­յի և Շեքս­պի­րի սո­նետ­նե­րի միջև զու­գա­հեռ­ներ էր քա­շում)։ Տիար Գրի­գո­րի ո­րոշ մտահ­ղա­ցում­ներ մնա­ցին ան­կա­տար, զի երկ­րի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը այն­քան էլ հա­ճո չէր Երևա­նի քա­ղա­քագլ­խի ա­ճող հե­ղի­նա­կու­թյու­նը ստեղ­ծա­գործ մտա­վո­րա­կա­նու­թյան շր­ջա­նում։ Շա­բա­թը եր­կու-ե­րեք ան­գամ Գրի­գոր Հաս­րա­թյա­նը կես­գի­շե­րից քիչ ա­ռաջ, երբ մայ­րա­քա­ղաքն ընկ­ղմ­վում էր կե­նա­րար քնում, այ­ցե­լում էր Մի­նա­սին (Ա­վե­տի­սյան), Դեղձ Ա­շո­տին (Ա­շոտ Հով­հան­նի­սյան) Վրույ­րին (Վրույր Գալս­տյան) և ժա­մա­նա­կի գույնն ու գի­ծը տա­ղան­դա­վոր կեր­պով հա­վեր­ժաց­նող մյուս վար­պետ­նե­րին։ Սուրճ, կո­նյակ, հո­գե­պա­րար զրույց և ա­մե­նաէա­կա­նը՝ ռազ­մա­վա­րա­կան, նաև՝ հըն­թացս խն­դիր­նե­րի լու­ծում ոչ այն­քան հյու­րըն­կա­լող­նե­րի, որ­քան հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի հա­մար։ Նրա կա­ռա­վար­ման ժա­մա­նակ էլ սկս­վեց Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի շի­նա­րա­րու­թյու­նը (1972 թ.)։ Նա քա­ղա­քա­շի­նա­րար էր։ Ճար­տա­րա­պե­տա­կան փոքր ձևե­րի կն­քա­հայրն էր տիար Հաս­րա­թյա­նը, շատր­վան­նե­րի և ցայ­տաղ­բյուր­նե­րի, վար­դե­նի­նե­րի ու լճակ­նե­րի ան­սամ­բլ­նե­րով էր պատ­վում 12-րդ մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նը։ Ցա­վոք, Գրի­գոր Հաս­րա­թյա­նը չու­նե­ցավ իր վսեմ գոր­ծի շա­րու­նա­կո­ղը։ Մի խենթ մտահ­ղա­ցում մնաց ան­կա­տար։ Նա ցան­կա­նում էր այն տա­րի­նե­րի խս­տա­շունչ և ձյու­նա­ռատ ձմեռ­նե­րից ան­պա­կաս Երևա­նում ստեղ­ծել բա­ցօ­դյա տա­քաց­վող սր­ճա­րան­ներ։ Ե­կեք մի պահ տար­վենք պատ­րան­քով և հյու­րըն­կալ­վենք ձմե­ռա­յին մի սր­ճա­րա­նում, Ա­բո­վյան փո­ղո­ցում։ Ձյան ար­ծա­թե հյուս­քը պա­տել է սր­ճա­րա­նը շր­ջա­փա­կող պու­րա­կը։ Փո­ղո­ցում ցուրտ է, դի­ցուք, 7 աս­տի­ճան 0-ից վար։ Սր­ճա­րա­նում տաք է, զի քա­րե հա­տա­կը տա­քու­թյուն էր վեր մղում։ Իսկ ե­թե հն­չում էր Ազ­նա­վու­րի «Լա բո­հե­մը», կամ էլ Թա­րի­վեր­դիևի մե­ղե­դին, ա­պա ա­կա­մա հան­գում ես ևս մի ցն­ծա­գին եզ­րա­հանգ­ման... աշ­խար­հի մայ­րա­քա­ղա­քը, շատ կնե­րեք, Երևանն է։


Երևա­նի կենտ­րո­նը շար­ժա­սան­դուղ­քով պետք է միաց­վեր Մո­նու­մեն­տին։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րի քա­ղա­քագ­լու­խը Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նի «արևա­յին քա­ղա­քի» կն­քա­հայրն էր։
Նա կաղ­նի էր, ո­րը շե­նաց­նում էր 12-րդ մայ­րա­քա­ղա­քը։ Ար­ժե՞ այ­սօր կյան­քի կո­չել մեծ ե­րա­զո­ղի և կա­ռու­ցո­ղի վեր­ջին չի­րա­կա­նա­ցած ե­րա­զանք­նե­րը, այն է՝ ստեղ­ծել ձմե­ռա­յին տա­քաց­վող սր­ճա­րան­ներ և քա­ղա­քի կենտ­րո­նը շար­ժա­սան­դուղ­քով կա­պել Մո­նու­մեն­տին։ Չկաս­կա­ծեք, չար­ժե։ Ին­չու՞, պա­տաս­խա­նը փնտ­րեք հե­տայ­սու նյու­թի շա­րադ­րան­քում, տո­ղե­րում և տո­ղա­տա­կե­րում։

«Анархия-мать порядка»
(ող­բեր­գա­զա­վեշտ)
Սույն ող­բեր­գա­զա­վեշ­տի վեր­նա­գի­րը ռուս ա­նար­խիստ­նե­րի գոր­ծու­նեու­թյան նշա­նա­բանն էր, որն այ­սօր 12-րդ մայ­րա­քա­ղա­քի նոր­հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­պե­տի հա­վա­տո հան­գա­նակն է։ Ե­թե աս­վա­ծը հա­վատ չըն­ծա­յեց, և ե­թե այ­սօր ո­մանց հա­մար դեռ հն­չում են 2018-ի ապ­րի­լյան խան­դա­վառ կո­չե­րը, ա­պա նրանց նախ հրա­վի­րում եմ և՛ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջան՝ տե­ղազ­նն­ման, և՛ դար­ձի գա­լու։
Ա­բե­լյան փո­ղո­ցի նո­րա­կա­ռույց բազ­մաբ­նա­կա­րան շեն­քի պատշ­գամբ­նե­րից կախ­ված է մի հս­կա պաս­տառ, վրան գր­ված՝ «Մի փա­կեք մեր արևը»։ Արևը տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կփա­կի դի­մա­հայաց կա­ռուց­վող հս­կա հա­մա­լի­րը, Հայ­կո քա­ղա­քա­պե­տի քա­ղա­քա­շի­նա­կան մտ­քի հեր­թա­կան ա­նար­խիկ-ար­գա­սի­քը։ Եվ կվր­դով­վեն բնա­կիչ­նե­րը, կա­նի­ծեն ի­րենց սև բախ­տը և այն օ­րը, երբ վս­տա­հու­թյան քվեն տվե­ցին հայ­կո­յա­կա­նու­թյա­նը։ Քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում (ի դեպ՝ նաև խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին) բարձ­րա­հարկ շեն­քի ստ­վե­րը չպետք է ստ­վե­րեր դի­մա­հա­յաց շեն­քի ան­գամ ստո­րին հատ­վա­ծը։ Սա ի ա­կան­ջի օղ բնույ­թով զա­վեշ­տա­խա­ղի ար­տիստ Հայկ Մա­րու­թյա­նին։

Ա­բե­լյան փո­ղո­ցից եր­կու կան­գառ հե­ռու Շի­րա­զի փո­ղոցն է։ 2018-ի դեկ­տեմ­բե­րին, կես­գի­շերն անց փո­ղո­ցին կից պու­րա­կում տե­ղադր­վեց կի­սա­փուլ մի հնո­տի, մե­տա­ղյա կր­պակ։ Ա­ռա­վո­տյան Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի կա­նա­չա­պատ­ման գրա­սե­նյա­կի ծա­ռա­յող­նե­րը հա­տե­ցին 25-մետ­րա­նոց բար­դի­նե­րից մե­կը։ Ակն­հայտ էր, որ ոմն ե­լու­զակ պատ­րաստ­վում է բռ­նագ­րա­վե­լու պու­րա­կը։ Մայ­րա­քա­ղա­քի քա­ղա­քա­պե­տի ծա­ռա­յու­թյանն ուղղ­ված ա­հա­զան­գիս ի պա­տաս­խան Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րից ստա­ցա հետևյալ գրու­թյու­նը. «Ի պա­տաս­խան Երևա­նի քա­ղա­քա­պե­տին ուղղ­ված Ձեր 15.01.2019 թ. դի­մու­մի, ո­րը վե­րա­հաս­ցեագր­վել է Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րին Շի­րա­զի 26 շեն­քի ընդ­հա­նուր օգ­տա­գործ­ման տա­րած­քում մե­տա­ղյա կր­պա­կի տե­ղադր­ման վե­րա­բե­րյալ հայտ­նում ենք, որ Շի­րա­զի փո­ղո­ցի 26-րդ շեն­քի դի­մաց Երևան հա­մայն­քին պատ­կա­նող հո­ղա­մա­սը ա­պօ­րի­նի կեր­պով զավ­թե­լու և մե­տա­ղա­կան տա­ղա­վար տե­ղադ­րե­լու փաս­տի առն­չու­թյամբ Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­շի­նու­թյան և հո­ղօգ­տա­գործ­ման բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից 06.12.2018 թ. կազմ­վել է հ. 078252 ար­ձա­նագ­րու­թյու­նը։
Հար­գան­քով՝ Գ. Բա­բա­յան»։


Ա­պօ­րի­նու­թյան հե­ղի­նակ մե­տա­ղա­կան կր­պա­կը յուր տե­ղում է և բնավ ցան­կու­թյուն չու­նի լքե­լու դիր­քը։

Կր­պա­կի դի­մա­հա­յաց հատ­վա­ծում, տրանս­պոր­տա­յին կան­գա­ռի թի­կուն­քում սույն տար­վա սկզ­բին գոր­ծու­նեու­թյունն սկ­սեց մե­տա­ղի ջար­դո­նի և տախ­տա­կի բեռ­նա­թափ­ման և բեռն­ման բա­ցօ­դյա բա­զան։ Այն­տեղ գոր­ծում է փայ­տե ար­տաք­նո­ցը, օրն ի բուն աղ­մուկ է, աղ­տե­ղու­թյուն է և այս ա­մե­նը վե­րաց­նե­լու նպա­տա­կով բազ­միցս դի­մել եմ «թեժ գծի» օգ­նու­թյա­նը։ Քա­ղա­քա­պե­տա­րա­նը խնդ­րի լու­ծու­մը ուղ­ղոր­դում է Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջան։ Տա­րա­բախտ Գևորգ Բա­բա­յա­նը բազ­միցս փոր­ձում է խն­դի­րը կար­գա­վո­րել։ Ա­պար­դյուն։ Ա­հա նրա վեր­ջին, ինձ ուղղ­ված նա­մա­կի վեր­ջա­բա­նը. «...Շի­րա­զի փող. 26 շեն­քի հան­դի­պա­կաց տա­րած­քում գտն­վող օ­բյեկ­տի տնօ­րի­նու­թյա­նը զգու­շաց­վել է տա­րած­քում կա­տար­վող ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը վե­րաց­նե­լու ուղ­ղու­թյամբ»։ Ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են, հա­կա­սա­նի­տա­րա­կան վի­ճա­կը չի փոխ­վում։


Իմ ե­րի­տա­սարդ բա­րե­կամ Հայկ Մա­րու­թյան-Կար­գին Հայ­կո, մութն ընկ­նե­լուն պես շր­ջիր մայ­րա­քա­ղա­քում ու ա­ռե­րես­վիր հրա­վա­ռու­թյուն­նե­րի ա­մեն­ժա­մյա դժոխ­քին։ Հա­կա­քա­ղա­քա­ցի­նե­րը ա­նաս­նա­կան կր­քե­րով շա­ղախ­ված դղր­դաց­նում են եր­կինքն ու գե­տի­նը։ Արթ­նա­նում են մա­նուկ­նե­րը, ծանր ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րի ա­ռաջ են կանգ­նում հղի կա­նայք, սր­տա­նո­թա­յին և նյար­դա­յին հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող­նե­րը։ Աս­վա­ծը հե­ղի­նա­կիս զե­ղու­մը չէ, այլ ա­ռող­ջա­պա­հա­կան հան­րա­հայտ եզ­րա­կա­ցու­թյուն։ Դու, ակ­ներևա­բար, հրա­վա­ռող հա­կա­քա­ղա­քա­ցի­նե­րի հա­վա­տար­մա­տար քա­ղա­քա­պետն ես, զի ա­ռանց որևէ վե­րա­պահ­ման ներ­քին կար­գով, բայց և այն­պես, ա­մուր ձեռ­քով, տո­կուն մտ­քով խրա­խու­սում ես հա­կա­հան­րա­յին տար­րե­րի ար­շա­վանք­նե­րը։ Եվ երբ հպարտ ու ժպ­տա­դեմ տո­նում էիր մայ­րա­քա­ղա­քի հիմ­նադր­ման 2801-ա­մյա­կը, տո­նա­կան հրա­վա­ռու­թյան պատ­ճա­ռով հր­դեհ բռնկ­վեց Մա­տե­նա­դա­րա­նի թի­կուն­քում, այր­վեց 4000 քմ կա­նաչ մա­կե­րես։ Մի՞­թե վեր­ջին այս լր­բե­նի հար­վա­ծը Երևա­նի ստո­ծա­նուն չի հաս­տա­տում մտա­հեգ­նանքս՝ մայ­րա­քա­ղա­քի կա­ռա­վար­ման ներ­կա նշա­նա­բանն է՝ «Анархия-мать порядка»։


Մի խոս­քով, մայ­րա­քա­ղա­քը բա­զում ան­լու­ծե­լի խն­դիր­նե­րի առջև կքած նաև պատ­վազ­րկ­վում է։
Զար­մա­նա­լի, զար­հու­րե­լի, զար­զան­դե­լի է, բայց և այն­պես մա­խա­թի պես աչքդ խո­ցող, հո­գիդ խայ­թող փաստ է՝ մայ­րա­քա­ղա­քի ա­վա­գա­նին ուղ­ղա­կի խոր­շում է քա­ղա­քաբ­նակ­նե­րիս միտքն ու սիր­տը ա­պա­կա­նող վե­րո­հի­շյալ (և բազ­մա­թիվ այլ) խն­դիր­նե­րի ա­հա­զան­գու­մից։ Սար­սա­փե­լի է, զի Երևա­նը դար­ձել է վայ­րագ կր­քե­րի ու ա­նաս­նա­կան կր­քա­հե­ղե­ղի սպառ­ման հան­գր­վան։ Ոչ ա­վե­լի, ոչ էլ պա­կաս։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Հ. Գ. Քա­ղա­քագ­լուխ Գրի­գոր Հաս­րա­թյա­նը քա­ղա­քակր­թում էր Երևա­նը, բայց, եր­բեմն՝ ան­տա­նե­լի պայ­ման­նե­րում, զի դար­ձել էր կու­սակ­ցա­կան վեր­նա­կույ­տի աչ­քի փու­շը (չէ՞ որ նա սպի­տակ ագ­ռավ էր)։ Բայց նա թո­ղեց լու­սա­վոր հե­տա­գիծ։
Ո՞րն է քո հե­տա­գի­ծը, Հայկ Մա­րու­թյան-Կար­գին Հայ­կո։ Ժա­մա­նա­կը չէ՞, որ այս մա­սին մտո­րես քնից ա­ռաջ։ Հրա­վա­ռու­թյուն­նե­րին ունկ­նդ­րե­լով, խլա­ցու­ցիչ­նե­րը դեն շպր­տած շար­ժա­կազ­մե­րի հռն­դյու­նից խլա­նա­լով։

Դիտվել է՝ 7248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ