Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այն­պի­սի տպա­վո­րու­թ­յուն է, որ Սուն­դու­կ­յա­նից ու Պա­րո­ն­յա­նից հե­տո մենք էլ հե­ղի­նակ չենք ու­նե­ցել»

«Այն­պի­սի տպա­վո­րու­թ­յուն է, որ Սուն­դու­կ­յա­նից ու Պա­րո­ն­յա­նից հե­տո մենք էլ հե­ղի­նակ չենք ու­նե­ցել»
26.11.2019 | 00:30

Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Աբել­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի խա­ղա­ցան­կը հա­մալր­վում է նոր ներ­կա­յաց­մամբ: Դեկ­տեմ­բե­րի 5-ին և 6-ին Արամ Մխի­թար­յա­նի բե­մադ­րու­թյամբ կներ­կա­յաց­վի Ար­շակ Սե­միրջ­յա­նի «Թան­կար­ժեք դի­ակ» մեկ գոր­ծո­ղու­թյամբ կա­տա­կեր­գու­թյու­նը: «Թան­կար­ժեք դի­ա­կը» 2017-ին թարգ­ման­վել է ռու­սե­րեն ու հրա­տա­րակ­վել Մոսկ­վա­յի «Երի­տա­սար­դա­կան թա­տե­րա­կան ֆո­րում-3» լա­վա­գույն պի­ես­նե­րի ալ­մա­նա­խում: ԱՐ­ՇԱԿ ՍԵ­ՄԻՐՋ­ՅԱ­ՆԸ նշեց, որ իր հա­ջո­ղու­թյու­նը կի­սում էր Վա­նա­ձո­րի թատ­րո­նի դե­րա­սան, դրա­մա­տուրգ Էլ­ֆիկ Զոհ­րաբ­յա­նը, կա­րե­լի է ասել՝ յու­րա­քանչ­յուրն իր պի­ե­սով ներ­կա­յաց­րել է Հա­յաս­տա­նը:

-Ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուրգ­նե­րը իրենց գոր­ծե­րը ներ­կա­յաց­նե­լու, բե­մադ­րե­լու խն­դիր ու­նեն: Ձեր թա­տեր­գու­թյունն ինչ­պե՞ս է աչ­քի ըն­կել, ճեղ­քել այդ պատ­նեշն ու հայտն­վել Վա­նա­ձո­րի թատ­րո­նի բե­մում:

-Սա իմ չոր­րորդ թա­տեր­գու­թյունն է, որ բարձ­րա­նում է պե­տա­կան թատ­րո­նի բեմ: Կա­րե­լի է ասել`փոր­ձա­ռու­թյուն և հա­մար­ձա­կու­թյուն ու­նե­ի` ժա­մա­նա­կա­կից ռե­ժի­սոր­նե­րին ներ­կա­յաց­նե­լու իմ թա­տեր­գու­թյու­նը: «Թան­կար­ժեք դի­ա­կը» պա­րոն Շահ­վերդ­յա­նին ներ­կա­յաց­րել էի մոտ մե­կու­կես տա­րի առաջ, ու եր­կար ժա­մա­նակ պա­տաս­խան չէի ստա­նում: Այս տար­վա մա­յի­սի 13-ին Վա­հե Շահ­վերդ­յա­նը զան­գա­հա­րեց ինձ ու ասաց, որ թա­տեր­գու­թյունն ու­ղար­կեմ թատ­րո­նի էլեկտ­րո­նա­յին կայք­է­ջին: Այդ­պես սկս­վեց մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը: Ինձ հա­մար դա ան­չափ հա­ճե­լի անակն­կալ էր: «Թան­կար­ժեք դի­ա­կը» բե­մադր­վում է Վա­նա­ձո­րում, և ժա­մա­նա­կի սղու­թյան պատ­ճա­ռով չեմ կա­րո­ղա­նում ներ­կա լի­նել փոր­ձե­րին, բայց առաջ­նա­խա­ղին ան­պայ­ման կլի­նեմ:

-Այ­սինքն՝ չգի­տեք ինչ­պես է մեկ­նա­բան­վե­լու Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը, անակն­կալ է լի­նե­լու: Ցան­կու­թյուն չկա՞ր որևէ կերպ մի­ջա­մա­տե­լու, օգ­նե­լու, մաս­նա­կից լի­նե­լու ստեղ­ծա­գոր­ծա­կան պրո­ցե­սին:

-Ես մտա­ծել եմ այդ հար­ցի շուրջ: Կա­րե­լի է ասել` ներ­կա­յաց­ման ծնուն­դին չեմ մաս­նակ­ցել, ին­չը և՛ լավ է, և՛ վատ: Պրո­ֆե­սի­ո­նալ տե­սանկ­յու­նից` լավ կլի­ներ, որ մաս­նակ­ցե­ի, եթե ինչ­-որ բան բե­մում այն­պես չլի­ներ, ինչ­պես ես էի պատ­կե­րաց­րել-գ­րել, կա­րո­ղա­նա­յի ասել այդ մա­սին: Բայց ես հաս­կա­ցա, որ հե­տաքր­քիր է նաև այս տար­բե­րա­կը, սա իս­կա­պես անակն­կալ է լի­նե­լու: Ես անակն­կալ­ներ սի­րում եմ:

-Ո­րոշ­ա­կի ու­ղերձ, հա­սա­րա­կա­կան-­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ու­նի՞ այս կա­տա­կեր­գու­թյու­նը: Թե՞ գլ­խա­վոր մի­տու­մը, հան­դի­սա­տե­սին զվար­ճաց­նելն է՝ ժա­ման­ցը:

-Ճիշտն ասած ,Ձեր նշած երեք կե­տերն էլ առ­կա են ներ­կա­յաց­ման մեջ: Նաև քա­ղա­քա­կան են­թա­տեքստ կա: Ներ­կա­յաց­ման առանց­քա­յին կեր­պա­րը քա­հա­նան է, նրա շուրջն է պտտ­վում գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ամ­բողջ շղ­թան:

-Ի՞նչ կար­ծիք ու­նեք հա­յաս­տան­յան թատ­րոն­նե­րի գոր­ծու­նե­ու­թյան մա­սին. թա­տե­րա­կան մթ­նո­լորտ, խա­ղա­ցա­նակ, վե­րա­բեր­մուն­քը ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուրգ­նե­րին:

-Ինչ­պես ասա­ցի՝ «Թան­կար­ժեք դի­ա­կը» իմ չոր­րորդ ներ­կա­յա­ցումն է, որ բեմ է բարձ­րա­նում: «Վա­ճառ­վում է տղա­մարդ» թա­տեր­գու­թյունս բե­մադր­վել է Կա­պա­նի Ալ. Շիր­վան­զա­դե­ի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Պա­րոն­յա­նի ան­վան երաժշ­տա­կան կո­մե­դի­ա­յի պե­տա­կան թատ­րո­նու­մում հա­մա­գոր­ծակ­ցու­թյունս Եր­վանդ Ղա­զանչ­յա­նի հետ էր, բե­մադր­վեց «Դու էիր պա­կաս» թա­տեր­գու­թյու­նը: Ինձ հա­մար դա ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նե­ու­թյանս գա­գաթ­նա­կետն էր: Դրան հա­ջոր­դեց Ար­տաշ­ա­տի Ամո Խա­րազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում «Դար­պաս­նե­րը բաց­վում են» ներ­կա­յա­ցու­մը: Պա­րոն Շահ­վերդ­յա­նի անակն­կալ հե­ռա­խո­սա­զան­գը չոր­րորդն էր: Կար­ծում եմ՝ հա­ճախ մեր թատ­րոն­նե­րում հաշ­վի չեն առ­նում հան­դի­սա­տե­սի պա­հան­ջը: Ես հաս­կա­նում եմ, դա­սա­կան գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ավե­լի ար­ժե­քա­վոր է, չէ՞ որ տվ­յալ ստեղ­ծա­գոր­ծո­ղը ճա­նա­պարհ է ան­ցել, բայց մի հա­սա­րակ փաստ վերց­նենք. Չե­խո­վը, Գո­գո­լը, Պա­րոն­յա­նը կամ Սուն­դուկ­յա­նը իրենց ժա­մա­նա­կին` 28-30 տա­րե­կա­նում դա­սա­կան գրող­ներ չեն եղել: Նրանց սկ­սել են արժևորել մա­հից հե­տո: Ինձ դուր չի գա­իս, երբ հա­մե­մա­տա­կան են տա­նում կամ անդ­րա­դառ­նում են մի­այն դա­սա­կան­նե­րին, այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է, որ Սուն­դուկ­յա­նից ու Պա­րոն­յա­նից հե­տո մենք էլ հե­ղի­նակ չենք ու­նե­ցել: Ես բո­ղո­քի նո­տա­յով սկ­սե­ցի ասե­լիքս, բայց իրա­կա­նում, որ­պես դրա­մա­տուրգ ինձ շոյ­ված եմ զգում, որ գնա­հատ­վում եմ իմ ժա­մա­նա­կի մեջ: Հա­կոբ Պա­րոն­յա­նը մեր դա­սա­կան հե­ղի­նակ­նե­րից է, ան­գամ իր անու­նով թատ­րոն կա, բայց նա իր կեն­դա­նու­թյան օրոք իր թա­տեր­գու­թյու­նը բե­մում չի տե­սել: Հի­մա մենք փա­ռա­բա­նում ենք, աստ­վա­ծաց­նում Պա­րոն­յա­նին, իր ժա­մա­նակ նրան ոչ ոք ուշ­ադ­րու­թյուն չէր դարձ­նում:

-Ինչ­պես հի­մա շատ ու շատ դրա­մա­տուրգ­նե­րի:

-Ա­յո, այս խն­դի­րը այ­սօր էլ կա, բայց ես փոր­ձել եմ հաղ­թա­հա­րել, անընդ­հատ թա­կել թատ­րո­նի դու­ռը: Նույն Պա­րոն­յան թատ­րոնն իմ ներ­կա­յաց­րած թա­տեր­գու­թյու­նը բե­մադ­րել է 7 տա­րի անց:

-Որ­պես գրող՝ հաշ­վի առ­նու՞մ եք հան­դի­սա­տե­սի պա­հան­ջը, թե՞ գրում եք այն, ին­չը, Ձեր կար­ծի­քով, անհ­րա­ժեշտ է:

-Այս հար­ցը մի քիչ հա­կա­սա­կան է: Փոր­ձում եմ մեկ­տե­ղել: Ես հետևում եմ ժա­մա­նա­կից հայ և՛ ար­տա­սահ­ման­յան դրա­մա­տուր­գի­ա­յին, և տես­նում եմ, ինչ­պես են մտա­ծում, ինչ խն­դիր­ներ են դնում իրենց առաջ՝ թա­տեր­գու­թյու­նը գրե­լիս, կեր­պար­ներն ինչ­պես են ներ­կա­յաց­նում և այլն: Ամե­նա­կարևորը՝ կեր­պար­նե­րը պետք է լի­նեն մե­րօր­յա: Չեմ կա­րող ինձ ռե­ա­լիստ գրող հա­մա­րել, բայց ինձ հա­մար ու­նեմ կա­նոն, որ այն, ինչ կյան­քում է, դա բե­մում է, բայց կա սահ­մա­նա­գիծ. թա­տե­րա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը պետք է լի­նի գե­ղար­վես­տա­կան: Մենք խն­դիր ու­նենք նաև կո­մե­դիա­յի ու դրա­մա­յի հետ կապ­ված: Եթե թա­տեր­գու­թյու­նը բեմ է բարձ­րա­նում, ու­րեմն ու­նի ասե­լիք, բայց երբ մար­դը գնում է թատ­րոն` կա­տա­կեր­գու­թյուն նա­յե­լու, ժա­մա­նա­կը պի­տի անց­նի ծի­ծա­ղով լի, ու­րախ մթ­նո­լոր­տում, նկա­տի չու­նեմ հռհ­ռոց, գռե­հիկ ծի­ծաղ: Այ­նինչ մե­րօր­յա թա­տե­րա­կան ռե­ժի­սոր­նե­րից շա­տե­րը փոր­ձում են զս­պել ծի­ծա­ղը: Ասում են՝ դահ­լի­ճում չպետք լի­նի ծի­ծաղ և պա­թո­սա­կան վի­ճակ­նե­րով կա­տա­կեր­գու­թյուն են բե­մադ­րում: Ես սա չեմ ըն­դու­նում: Կա­տա­կեր­գու­թյու­նը ծի­ծաղ է, դրա­ման` լաց: Ես հս­տակ սահ­մա­նա­զա­տել եմ այս եր­կուսն ինձ հա­մար:

-Չ­նա­յած դրա­մա­յի մեջ կա­րող է ծի­ծաղ լի­նել, կա­տա­կեր­գու­թյան մեջ՝ լաց:

-Ա­մեն ինչ հնա­րա­վոր է, բայց կա­տա­կեր­գու­թյունն իր շուն­չը պետք է ու­նե­նա, դրա­ման` իր: Դա պայ­մա­նա­վոր­ված է ստեղ­ծա­գոր­ծա­կան խմ­բի աշ­խա­տան­քով՝ գրող, դե­րա­սան, ռե­ժի­սոր. շղ­թա­յա­կան կապ է, մե­կը մյու­սին լրաց­նում են, երե­քից մե­կին հա­նես, մի բան կի­սատ է մնում: Ստա­նիս­լավս­կին է ասել` ստեղ­ծա­գոր­ծա­կան խում­բը պետք է լի­նի նույն ափ­սե­ի մեջ ու նա­յի մի կե­տի: Եթե մե­կը դուրս եկավ այդ ափ­սե­ից, թա­տե­րա­կան ան­սամբ­լը խախտ­վում է: Այ­սօր կա­րող ես տես­նել ինչ­պես են դե­րա­սան­նե­րը բե­մում խա­ղում. ոչ թե իրար հետ են խա­ղում, այլ յու­րա­քանչ­յուրն իր հա­մար տեքստ է ասում: Հան­դի­սա­տե­սը զգում է կեղծ նո­տան: Ավե­լին՝ մար­դը կա­րող է առա­ջին ան­գամ գալ թատ­րոն, տես­նել դա ու դարձ­նել չա­փա­նիշ: Սա էլ կարևոր է, որ առա­ջին ան­գամ թատ­րոն եկո­ղը չհի­աս­թափ­վի: Գո­նե ես մի քա­նի նման դեպք գի­տեմ:

-Արդ­յո՞ք լավ ներ­կա­յա­ցու­մը մեր տեխ­նո­դա­րում կա­րող է կտ­րել մարդ­կանց սոց­ցան­ցե­րից, աշ­խա­տան­քից, հոգ­սե­րից ու բե­րել թատ­րոն:

-Մի­ան­շա­նակ, բայց այս պա­րա­գա­յում կարևոր է գո­վազ­դը, ճիշտ մո­տե­ցում է պետք, որ թե­կուզ հա­մա­ցան­ցա­յին տի­րույ­թում մար­դը տես­նի գո­վազ­դը ու վս­տահ լի­նի, որ գնա­լու է դի­տե­լու հե­տաքր­քիր մի բան, և իր ժա­մա­նա­կը լավ է անց­նե­լու: Հ.Գ. Մեր զրույ­ցից հե­տո տե­ղե­կա­ցանք, որ Գր­քի երևան­յան փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում անց­կաց­վող գրա­կան մր­ցու­թյում Ար­շակ Սե­միրջ­յա­նը ար­ժա­նա­ցել է առա­ջին մր­ցա­նա­կի «Դրա­մա­տուր­գի­ա» ան­վա­նա­կար­գում:


Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 4611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ