Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մրցա­կից­նե­րի ահ ու սար­սափ Գերդ Մյուլ­լե­րը

Մրցա­կից­նե­րի ահ ու սար­սափ Գերդ Մյուլ­լե­րը
26.11.2019 | 00:39

Այս մր­ցաշր­ջա­նում Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի» հան­րա­հայտ հար­ձակ­վող Ռո­բերտ Լևան­դովս­կին ար­դյու­նա­վե­տու­թյամբ գե­րա­զան­ցել է Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն» ու «Մի­լա­նը», բուն­դես­լի­գա­յում խփել այն­քան գոլ (16), որ­քան «Ար­սե­նալն» ու «Ման­չեստր Յու­նայ­թե­դը»` ա­վե­լի անց­կաց­րած լի­նե­լով ըն­դա­մե­նը մեկ հան­դի­պում։ Ե­թե լե­հը չթու­լաց­նի տեմ­պը, կգե­րա­զան­ցի բուն­դես­լի­գա­յի հա­մա­րյա հի­սուն տար­վա հնու­թյուն ու­նե­ցող ռե­կոր­դը, ո­րի հե­ղի­նա­կը լե­գեն­դար Գերդ Մյուլ­լերն է՝ մր­ցաշ­րջա­նում 40 գոլ։ Ներ­կա­յիս սե­րունդն, ա­վաղ, շատ քիչ բան գի­տի նրա մա­սին: Փոր­ձենք լրաց­նել այդ բա­ցը։ Մինչ «Բա­վա­րիա» տե­ղա­փոխ­վե­լը նա աշ­խա­տում էր տեքս­տիլ ֆաբ­րի­կա­յում՝ հան­գս­տյան օ­րե­րին հան­դես գա­լով հայ­րե­նի Ներդ­լին­գե­նի ե­րի­տա­սար­դա­կան թի­մում։

Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով իր ե­րա­զած «Նյուրն­բեր­գից» նա այդ­պես էլ հրա­վեր չս­տա­ցավ ու ստիպ­ված հա­մա­ձայ­նեց մեկ կար­գով ցածր դի­վի­զիո­նում հան­դես ե­կող «Բա­վա­րիա­յի» ա­ռա­ջար­կին։ Ընտ­րե­լով «Բա­վա­րիան»՝ Մյուլ­լե­րը կար­ծում էր, որ այս­տեղ հիմ­նա­կան կազ­մում ամ­րապ­նդ­վե­լը շատ ա­րագ կլի­ներ։ Թի­մա­կից­նե­րը նրան ձեռ էին առ­նում ա­վե­լորդ քա­շի հա­մար, թի­մի մար­զի­չը չէր հաս­կա­նում, թե ին­չի հա­մար են նրան գնել. «Ի՞նչ եմ ա­նե­լու այս ծան­րա­մար­տի­կի հետ»։ Ա­ռա­ջին ե­րեք ամ­սում Գեր­դը չէր կա­րո­ղա­նում հայ­տն­վել ան­գամ թի­մի ընդ­լայն­ված կազ­մում, ստա­նում էր ամ­սա­կան 200 մարկ։ Հա­մա­պա­տաս­խա­նա­բար չէր ստա­նում հաղ­թա­նա­կի հա­մար տր­վող բո­նուս­ներ ու ստիպ­ված զբաղ­վում էր բեռ­նակ­րու­թյամբ, բայց, միևնույն է, գու­մա­րը չէր բա­վա­կա­նաց­նում, ու Գեր­դը ար­դեն սկ­սել էր մտա­ծել ֆաբ­րի­կա վե­րա­դառ­նա­լու մա­սին, սա­կայն ա­կում­բի նա­խա­գա­հի պնդ­մամբ նրա ա­ռաջ կա­նաչ լույս վառ­վեց։ Հիմ­նա­կան թի­մի կազ­մի ա­ռա­ջին իսկ խա­ղում Մյուլ­լե­րը գոլ հե­ղի­նա­կեց, իսկ եր­կու շա­բաթ անց ձևա­կեր­պեց պո­կեր։ Շնոր­հիվ կա­նո­նա­վոր մար­զում­նե­րի, նա տա­սը կգ քաշ գցեց (մինչ այդ 176 սմ հա­սա­կի պայ­ման­նե­րում կշ­ռում էր 90 կի­լոգ­րամ), դար­ձավ ա­վե­լի շար­ժուն։ 1964-65 մր­ցաշր­ջա­նում նա հե­ղի­նա­կեց 38 գոլ՝ թի­մին օգ­նե­լով տե­ղա­փոխ­վե­լու բարձ­րա­գույն լի­գա։

«Ա­ռա­ջին բա­նը, որ աչ­քիս զար­նեց, մար­զում­նե­րի ժա­մա­նակ կա­տա­ղի տեմ­պով նրա աշ­խա­տելն էր, -հի­շում է Ֆրանց Բե­կեն­բաուե­րե­րը։- Մեզ­նից ոչ ոք չէր հասց­նում նրա հետևից։ Ես մտա­ծում էի. «Ինչ լավ է, որ այդ տղան խա­ղում է մեր թի­մից»»։ Ի տար­բե­րու­թյուն այն ժա­մա­նակ­նե­րի կենտ­րո­նա­կան հար­ձակ­վող­նե­րի, Մյուլ­լե­րը սի­րում էր մեր­ձա­կա մր­ցակ­ցի նկատ­մամբ 2-3 մետր ա­զատ տա­րա­ծու­թյուն ու­նե­նալ, որ­պես­զի գն­դակն ստա­ցա «մա­քուր» պայ­ման­նե­րում ու ան­կաշ­կանդ ներ­խու­ժի տու­գա­նա­յին հրա­պա­րակ։ Կենտ­րո­նա­կան հար­ձակ­վո­ղի հա­մար նրա ցած­րա­հա­սա­կու­թյան պատ­ճա­ռով շատ դար­պա­սա­պահ­ներ չէին կա­րո­ղա­նում գնա­հա­տել նրա հար­վա­ծի ուժն, ու Գեր­դը դրա­նից ա­ռա­վե­լա­գույնս էր օգտ­վում։ Նրա մտահ­ղա­ցու­մը ոչ ոք չէր կա­րո­ղա­նում կան­խա­գու­շա­կել, ո­րով­հետև դժ­վար է գու­շա­կել մե­կի քայ­լե­րը, ով ին­քը չգի­տի, թե հա­ջորդ պա­հին ինչ է ա­նե­լու։ «Հար­ձակ­վո­ղը պետք է վս­տա­հի կան­խազ­գաց­մա­նը։ Ըն­կար մտո­րում­նե­րի մեջ՝ կն­շա­նա­կի պարտ­վել ես», -կրկ­նում էր Մյուլ­լե­րը։

Իր ու թի­մի դե­բյու­տա­յին մր­ցաշր­ջա­նում (1965-66 թթ.) բուն­դես­լի­գա­յում նա դար­ձավ «Բա­վա­րիա­յի» լա­վա­գույն ռմ­բար­կուն։ Հա­ջորդ 13 տա­րի­նե­րին ո­չինչ չփոխ­վեց. նա կա­նո­նա­վո­րա­պես բո­լո­րից շատ էր խփում ա­կում­բում ու յոթ ան­գամ նվա­ճեց «ոս­կե թն­դա­նո­թի»՝ ա­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր նշա­նա­ռուի հա­մար սահ­ման­ված տիտ­ղո­սը։ «Նրան կա­րե­լի է կանգ­նեց­նել՝ միայն կա­պե­լով ոտ­քերն ու ձեռ­քե­րը, սա­կայն այդ դեպ­քում էլ ե­րաշ­խիք չկա, որ նման պայ­ման­նե­րում Մյուլ­լե­րը մի եր­կու գոլ չի խփի», -ա­սում էր «Ֆրանկ­ֆուր­տի» պաշտ­պան Գերդ Տրինկ­լյաի­նը։

Բե­կեն­բաուե­րը, Մա­յե­րը, Շվար­ցեն­բե­կը, Ռո­տը, Մյուլ­լե­րը քսան տա­րե­կան էին, երբ 1969-ին ոս­կե դուբլ ա­րե­ցին՝ այդ­պես էլ հետ­քայլ չա­նե­լով ա­ռա­ջին տե­ղից (այն տա­րի­նե­րի հա­մար բա­ցա­ռիկ բան)։ Հե­տա­գա­յում թի­մը ե­կան հա­մալ­րե­լու 17-ա­մյա Պաուլ Բրայտ­ներն ու ՈՒ­լի Հե­նե­սը։ Նրանց իր հետ բե­րեց ՈՒ­դո Լա­տե­կը՝ փա­ռա­պանծ գեր­մա­նա­ցի մար­զիչ, ո­րը թի­մը դրեց հար­ձա­կո­ղա­կան գծե­րի վրա։ Լա­տե­կի ֆուտ­բո­լա­յին հա­մա­կար­գում Մյուլ­լերն ի­րեն չէր զգում ֆուտ­բո­լիստ, բա­ցա­ռա­պես ու­մից էր կախ­ված՝ թի­մը կհաղ­թի, գոլ կխ­փի, թե ոչ։ Հար­ձակ­մա­նը մաս­նակ­ցում էր ողջ թի­մը։ 1970 թվին բուն­դես­լի­գա­յում խփած 38 գո­լի հա­մար «Է­կի­պը» Մյուլ­լե­րին հանձ­նեց «Ոս­կե խա­ղա­կո­շիկ», իսկ ա­վե­լի ուշ France Football-ը ճա­նա­չեց Եվ­րո­պա­յի լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ՝ այդ թվում նաև Մեք­սի­կա­յում անց­կաց­ված աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նում ցույց տված խա­ղի հա­մար, որ­տեղ գեր­մա­նա­ցի­ներն ար­ժա­նա­ցան բրոն­զե մե­դա­լի, իսկ 10 գո­լով Մյուլ­լե­րը ճա­նաչ­վեց լա­վա­գույն ռմ­բար­կու։ 1972-ի մր­ցաշր­ջա­նում Մյուլ­լե­րը հե­ղի­նա­կեց 40 գոլ, դար­ձավ 17 գո­լա­յին փո­խանց­ման հե­ղի­նակ՝ մի­ջին հաշ­վով խա­ղա­դաշ­տում վա­զե­լով 3,5 կի­լո­մետր՝ տա­րա­ծու­թյուն, որ ներ­կա­յիս ֆուտ­բո­լիստ­նե­րի ու­նե­ցա­ծի հետ քն­նու­թյուն չի բռ­նում (մեր օ­րե­րում դար­պա­սա­պահ­ներ կան, որ մեկ խա­ղի ըն­թաց­քում հինգ կմ են վա­զում) ու հենց սրա­նով է նաև գեր­մա­նա­կան ֆուտ­բո­լի այս լե­գեն­դը բա­ցա­ռիկ։ Ֆուտ­բո­լը թող­նե­լուց հե­տո Մյուլ­լե­րի կյան­քը հս­տակ չդա­սա­վոր­վեց, ու դրա հա­մար ե­ղան բազ­մա­թիվ պատ­ճառ­ներ, ո­րոնց թվում էին ալ­կո­հո­լի նկատ­մամբ թու­լու­թյունն ու հի­վան­դու­թյուն­նե­րը։ Մենք այդ մա­սին ման­րա­մաս­ներ չենք ա­սի թե­կուզ նրա հա­մար, որ լե­գեն­դը պի­տի մնա իր բար­ձուն­քում, ու պետք չէ ա­վե­լորդ ման­րա­մաս­նե­րով ստ­վե­րել այն, ինչն ըն­դօ­րի­նա­կե­լի չէ, միայն ա­սենք, որ վեր­ջին հի­սուն տա­րի­նե­րի պատ­մու­թյան մեջ Մյուլ­լե­րի ռե­կոր­դի հետ փոր­ձել է ոտք գցել միայն ին­քը՝ Մյուլ­լե­րը, ու թերևս այս տա­րի այդ շանսն ու­նի կրկ­նե­լու Ռո­բերտ Լևան­դովս­կին, սա­կայն կար­ծես թե այդ մա­սին վերևում ար­դեն խո­սել ենք։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ