Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը «ջան» ասում են, «ջան»՝ լսում
17.12.2019 | 01:33
«Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ բավական լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ է: Իրար հետ հավեսով համագործակցում են, ծրագրեր իրականացնում, չեն դժգոհում միմյանցից: Եթե անգամ անհամաձայնություններ ունեն, քննարկում են ու գտնում ոսկե միջինը»,- ասաց «Իրատեսի»՝ Վանաձորի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրն ու վստահեցրեց, որ, ի տարբերություն Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Ասլանյանի ու Ղուկասյանի ջրերն անխռով են մի առվով հոսում:
«Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու խորհրդարանական համանուն խմբակցության հետ ինչպե՞ս են աշխատում քաղաքապետարանն ու մարզպետարանը, տարաձայնություններ կա՞ն»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ ԼՀԿ-ականները 2018-ի քաղաքական վերադասավորումներից ակնկալիքներ ունեին, թե Վանաձորում նույնպես կարող է «իրավիճակ փոխվել»: «Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ, քանի որ, ըստ երևույթին, ներկա իշխանությունները չէին ցանկանում, որ Վանաձորը «լուսավորականների» ձեռքում հայտնվի, հետևաբար ընտրեցին ամենաօպտիմալ լուծումը՝ հաշտ ու խաղաղ աշխատել Ասլանյանի ու նրա թիմի հետ, «ջան ասել, «ջան» լսել: Ինչ վերաբերում է Ղուկասյան-Խեչումյան «հակամարտությանը», ապա կարծում եմ՝ այստեղ նոր զարգացումներ կլինեն: Պարոն մարզպետը թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային զրույցներում հայտարարում է, որ հետևողական է լինելու Ալավերդու քաղաքապետի՝ նախկին ու ներկա գործունեության հարցում: Ի դեպ, նախկինների հետ աշխատածներից միայն Խեչումյանը չէ, որ Ղուկասյանի ուշադրության կենտրոնում է, ուղղակի, ի տարբերություն նրա, մյուսներն ավելի «շուստրի» են գտնվել ու ժամանակին խելամիտ փաստաթղթավորում իրականացրել»,- նշեց նա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ