Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տպա­վո­րու­թ­յուն է, թե Հա­յաս­տա­նում բո­լո­րը բո­լո­րին մե­ռած տես­նե­լու ե­րա­զանք ու­նեն

Տպա­վո­րու­թ­յուն է, թե Հա­յաս­տա­նում բո­լո­րը բո­լո­րին մե­ռած տես­նե­լու ե­րա­զանք ու­նեն
21.01.2020 | 00:41
Եր­բեմն ինձ թվում է, թե մեր հա­սա­րա­կու­թյու­նը հի­վանդ է: Գնա­հա­տա­կանս, ա­յո, խիստ է, բայց ի­րա­կա­նու­թյու­նից հե­ռու չէ: Դեռ մի կողմ թող­նենք, որ մայ­րը ե­րե­խա­յին հա­ջորդ օր­վա դա­սե­րին նա­խա­պատ­րաս­տե­լու փո­խա­րեն կա­րող է ժա­մե­րով այս կամ այն բո­ղո­քի ակ­ցիա­նե­րի ու­ղիղ ե­թե­րը դի­տել, մի կողմ թող­նենք, որ կեն­սա­թո­շա­կի ան­ցած տա­րեց­նե­րը թոռ­նե­րի հետ զբոս­նե­լու փո­խա­րեն նա­խընտ­րում են տուրք տալ «ֆեյք-նյու­զին» ու փառք տալ օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րին, մի կողմ թող­նենք, որ ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներն ըն­կե­րու­հի­նե­րի հետ ա­վե­լի հե­տաքր­քիր ժա­մա­նակ անց­կաց­նե­լու փո­խա­րեն կա­րող են ա­մե­նա­տար­բեր մե­կնա­­բա­նու­թյուն­ներ թող­նել «նոր» Հա­յաս­տա­նի, փր­կիչ իշ­խա­նու­թյուն­նե­րի մա­սին ու ի­րենց «հե­ղի­նա­կա­վոր» վեր­լու­ծու­թյու­նը տե­ղադ­րել այս կամ այն լրատ­վա­մի­ջո­ցի ի­րա­պես ար­ժե­քա­վոր հրա­պա­րակ­ման ներ­քո: Բայց երբ չա­րախն­դում են մա­հա­ցած մար­դու հետևից կամ ի­րենց հա­մար տհաճ ու ա­նըն­դու­նե­լի մար­դուն մահ ցան­կա­նում, նշա­նա­կում է՝ հա­սա­րա­կու­թյու­նը հո­գե­բա­նա­կան լր­ջա­գույն խն­դիր­ներ ու­նի: ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Գեոր­գի Կու­տո­յա­նի հո­գե­հան­գս­տի ա­րա­րո­ղու­թյունն ու­ղիղ ե­թե­րով լու­սա­բա­նում էր մոտ 10 լրատ­վա­մի­ջոց, ո­րոնց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի դաշ­տում բա­նա­կա­նու­թյու­նից դուրս կար­ծիք­նե­րի տա­րափ էր: Ինչ­պե՞ս կա­րող է ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կի­ցը ըն­կե­րոջ մա­հը սգա­ցող Հրայր Թով­մա­սյա­նի հաս­ցեին ա­սել, թե` պատ­րաստ­վիր, հա­ջոր­դը դու ես: Ինչ­պե՞ս կա­րող է ե­րի­տա­սարդ աղ­ջիկն ու­ղիղ ե­թե­րի կադ­րում տես­նել ՀՀԿ-ա­կան նախ­կին պատ­գա­մա­վոր­նե­րին ու գրել՝ «հեր­թով բո­լորդ էդ­պի­սի դա­գա­ղում եք լի­նե­լու»: Սրանք ըն­դա­մե­նը եր­կու օ­րի­նակ են, ցան­կը շա­րու­նա­կե­լի է, օ­րի­նակ­նե­րը՝ ծայ­րա­հեղ ցա­վա­լի մե­կը մյու­սից: Տպա­վո­րու­թյուն է, թե Հա­յաս­տա­նում բո­լո­րը բո­լո­րին մե­ռած տես­նե­լու խոր մո­լուցք, ե­րա­զանք ու­նեն: Ա­կա­մա հի­շե­ցի 2018-ի իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին պատ­գա­մա­վոր­ներ Ար­մեն Ա­շո­տյա­նի, Սամ­վել Ֆար­մա­նյա­նի, Է­դուարդ Շար­մա­զա­նո­վի ա­նուն­նե­րով կապ­ված սև ժա­պա­վեն­նե­րը: Հենց այդ օ­րե­րին «հան­դգ­նե­ցի» դա­տա­պար­տել երևույ­թը, ո­րով­հետև, մորս ա­սած, «Աստ­ծուն դժա­րե­կան» բա­ներ չպետք է ա­նել: Նույն կերպ դա­տա­պար­տել եմ նաև Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շեն­քի առջև դր­ված սև ժա­պա­վեն­նե­րով ծաղ­կեպ­սա­կը: Ա­մեն ան­գամ նմա­նա­տիպ գրա­ռում­նե­րից հե­տո ծա­նոթ­ներս, հա­րա­զատ­ներս ու ըն­կեր­ներս հան­դի­մա­նել են, թե ին­չու եմ «պաշտ­պա­նում» Շար­մա­զա­նո­վին, Ա­շո­տյա­նին կամ ՍԴ ան­դամ­նե­րին: Ա­մեն ան­գամ մե­ծա­գույն համ­բե­րու­թյամբ ար­ձա­գան­քել եմ, որ մար­դուն կյանք տվողն Աստ­ված է, ու Աստ­ծուն բնավ դուր չի գա­լիս, որ «խառն­վում են իր գոր­ծե­րին»:
Մար­դուն կա­րող եք քն­նա­դա­տել, դա­տա­պար­տել, ե­թե կու­զեք՝ վի­րա­վո­րել, բայց Աստ­ծո տված կյանքն առ­նե­լու ի­րա­վունք չու­նի ոչ ոք, դա­տաս­տա­նը որևէ մե­կը չպետք է իր վրա վերց­նի: Նույն բանն ա­սել եմ նաև այն ժա­մա­նակ, երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­նու­նով Գյում­րիում շիր­մա­քար էին տե­ղադ­րել: Եվ ինձ հա­մար բնավ տե­ղին չէ այն ար­դա­րա­ցու­մը, որ ե­թե իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ նախ­կին­նե­րի ա­նու­նով «սև ժա­պա­վեն» են փակց­րել, ա­պա Փա­շի­նյա­նի «շիր­մա­քա­րը» դրա «ակն ընդ ա­կան, ա­տամն ընդ ա­տա­ման» պա­տաս­խանն է: Ոչ, ու կր­կին ոչ, ան­թույ­լատ­րե­լի վատ երևույ­թի մեկ այլ դրսևո­րում է դա, որ ե­կավ խո­րաց­նե­լու հա­սա­րա­կու­թյան մեջ ա­ռանց այն էլ ար­մա­տա­վոր­ված ա­տե­լու­թյունն ու մարդ­կանց բա­ժա­նեց «սև ժա­պա­վեն կա­պող­նե­րի» ու «շիր­մա­քա­րեր տե­ղադ­րող­նե­րի»: Օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը, ո­րոնց ու­սե­րին է դր­ված հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջաց­ման օր­հա­սա­կան խն­դի­րը, մի պահ պետք է կանգ առ­նեն ու ի­րենք ի­րենց հարց տան՝ ին­չու՞ այս­պես ե­ղավ, ի՞նչն էր պատ­ճա­ռը: Գու­ցե «սև ժա­պա­վեն­նե­րից» սկս­վեց ա­մեն բան, գու­ցե՝ ա­վե­լի վաղ, ես չգի­տեմ, բայց այն, որ այս ա­մե­նի դեմն առ­նե­լու հա­մար գրե­թե ո­չինչ չի ար­վում, փաստ է: Ազ­գա­յին ժո­ղո­վում ա­տե­լու­թյան խոսքն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթո­նո­լոր­տը թո­թա­փե­լու հա­մար հանձ­նա­ժո­ղով է ստեղծ­վել: Գլ­խա­վոր խա­ղա­ցող­նե­րը իմ­քայ­լա­կան­ներն են, որ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հայ­հո­յող­նե­րին մե­ղադ­րում են ա­տե­լու­թյուն քա­րո­զե­լու մեջ, բայց վար­չա­պետ Փա­շի­նյա­նի «թա­թիկ­նե­րը կկտ­րենք, ծնոտ­նե­րին կխ­փենք» խոս­քերն ա­տե­լու­թյուն պա­րու­նա­կող «մե­սիջ» չեն հա­մա­րում:
Գե­որ­գի Կու­տո­յա­նի դիա­կը դեռ չսա­ռած՝ քա­ղա­քա­կան դաշ­տում ի­րա­կան գզվռ­տոց էր տի­րում: Չհար­գե­լով նրա մտե­րիմ­նե­րի, ըն­կեր­նե­րի վիշ­տը՝ ով ինչ­պես ա­սես շա­հար­կեց մա­հը, քա­ղա­քա­կան ինչ գնա­հա­տա­կան­ներ ա­սես, որ չտր­վե­ցին: ՈՒ ե­թե այս­պի­սին է մեր քա­ղա­քա­կան դաշ­տը՝ ա­նա­մոթ, վիշ­տը չհար­գող, սգի ժա­մա­նակ ինք­նա­գո­վազ­դով զբաղ­վող, ա­պա հա­սա­րա­կու­թյու­նը, պարզ է, էլ ա­վե­լի է ան­դուն­դը գլոր­վե­լու ու խեղ­վե­լու: Սթափ­վե՛ք:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 9394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ