ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահ

Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահ
28.01.2020 | 00:43

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Լավ լուր ԵԽԽՎ-ից» վերտառությամբ գրել է. «Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածություս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ-պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ