«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նաիրա Զոհրաբյան. Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը

Նաիրա Զոհրաբյան. Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը
28.01.2020 | 00:44

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. « 30 տարի առաջ, հենց այս օրերին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 7 օր շարունակ իրականացվեց Բաքվի՝ ազգությամբ հայ բնակչության սպանությունն ու ջարդը։ Բաքվի ջարդերը Ադրբեջանի իշխանության կողմից հստակ ծրագրված և կազմակերպված գործողություններ էին, որոնց նպատակը մեկն էր՝ սպանել, ոչնչացնել ազգությամբ հայերին։ Սպանել են ընդամենը հայ լինելու համար, քանզի Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է։


Հայերի հանդեպ Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները մինչ օրս պատշաճ քաղաքական և որ ամենակարևորն է՝ իրավական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից։ Երեք տասնամյակ առաջ էթնիկ հողի վրա կատարված այս հանցագործություններն իրավունք չունեն մնալու որպես պատմության անցած և այլևս փակ էջեր։ Վստահեցնում եմ ձեզ, Բաքվում, Սումգաիթում, Մարաղայում և Ադրբեջանի հայկական այլ բնակավայրերում հայերի ջարդերի վերաբերյալ փաստական տվյալներն ու այդ դժոխքը վերապրածների հուշերի փաստագրական բազան հաստատապես պակաս չէ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարած ոճրագործություններից և, հավատացնում եմ ձեզ, ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին։ Բաքվի դժոխքին ականատեսներից մեկը պատմում էր, որ սև հունվարի այդ օրերին Բաքվի բազմաթիվ փողոցներում խարույկներ էին վառվում, մարդկանց ողջ-ողջ գցում էին խարույկը, տանջամահ էին անում և սպանում միայն նրա համար, որ հայ են։


Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի՝ «Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության» հանձնաժողովը ժամանակին հրապարակեց զեկույց, ուր նշված էր, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում՝ մի ողջ սերնդի դաստիարակելով հայերի հանդեպ անհանդուրժողականությամբ։ Ցավոք, բացի հռչակագրային արձանագրումից, իրավական հստակ գնահատական Ադրբեջանի ցեղասպան գործողություններին չի տրվել և անպատժելիության այդ բացը ծնել և ծնելու է նոր հանցագործություններ, ծնելու է նոր ռամիլ սաֆարովներ, ծնելու է ԴԱԷՇ-ի ոգով բռնարարքներ, ինչպես եղավ 2016-ի ապրիլի առաջին օրերին։ Ադրբեջանում հայերի հանդեպ հայաֆոբիան հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը։ Լռությունը մշտապես աշխատել է ոճրագործներին օգտին։ Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը»:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ