Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեմ հաս­կա­նում

Չեմ հաս­կա­նում
30.06.2020 | 00:10

Չեմ հա­վակ­նում մտ­քի տի­տան լի­նել, ինչ­պես օր­վա մու­նե­տիկ­ներն են, ու­նեմ բարձ­րա­գույն կր­թու­թյամբ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծուի գի­տա­կան աս­տի­ճան, պե­տա­կան 2-րդ դա­սի խոր­հր­դա­կան եմ, գր­քե­րի հե­ղի­նակ, թեր­թե­րում, ամ­սագ­րե­րում, խոր­հր­դա­րա­նում ու նա­խա­րա­րու­թյուն­նե­րում տաս­նա­մյակ­նե­րի աշ­խա­տան­քում կու­տա­կել եմ մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ու մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րի ի­մա­ցու­թյուն ու փորձ: Հա­մես­տա­բար կար­ծում էի՝ պի­տի հաս­կա­նամ ի՞նչ է կա­տար­վում աշ­խար­հում ու Հա­յաս­տա­նում: Աշ­խար­հի ան­ցու­դարձն իր օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րով ու ա­նակն­կալ­նե­րով ըն­կա­լում եմ, նույ­նիսկ կա­րո­ղա­նում եմ կան­խա­տե­սել զար­գա­ցում­նե­րը, Հա­յաս­տա­նում չեմ հաս­կա­նում.


1. Հպար­տու­թյու­նը մեղք է, մար­դը պի­տի ար­ժա­նա­պա­տիվ լի­նի: Հի­մա, երբ իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, որ ՍԴ-ի ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հար­վեց, չեմ հաս­կա­նում վար­չա­պե­տի հրճ­վան­քը ու բուռն ման­կա­կան ար­ձա­գանք­նե­րը ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի իր գծագ­րած ան­կա­տար ըն­թաց­քին: Չեմ հաս­կա­նում՝ ուր­բա­թից բո­լորս եր­ջա­նիկ ու ա­ռո՞ղջ ենք այլևս: Չեմ հաս­կա­նում՝ ՍԴ-ում ճգ­նա­ժամն ա­վարտ­վե՞ց, թե՞ նոր է սկս­վում, երբ օ­րա­կար­գում տաս­նյակ հրա­տապ հար­ցեր կան, քվո­րում չկա: Չեմ հաս­կա­նում՝ ին­չու՞ ՀՀ բո­լոր սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րի վրա կախ­վեց ու մնաց ոչ լե­գի­տի­մու­թյան ստ­վե­րը, ՍԴ-ն, որ տաս­նա­մյակ­ներ ան­խա­փան գոր­ծում էր իշ­խա­նու­թյուն­նե­րի թե­լադ­րան­քով ու չէր վա­յե­լում շար­քա­յին ընտ­րո­ղի ոչ հա­վա­տը, ոչ վս­տա­հու­թյու­նը, հե­տայ­սու՝ նո­րից իշ­խա­նու­թյուն­նե­րի շր­ջա­գիծ մտ­նե­լով, ստա­նա­լու՞ է մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յի հա­վատն ու վս­տա­հու­թյու­նը, ի­մա՝ լե­գի­տի՞մ է լի­նե­լու, թե՞ յու­րա­քան­չյուր հա­ջորդ իշ­խա­նու­թյուն, ամ­րապն­դե­լով իր դիր­քե­րը՝ ձեռ­նա­մուխ է լի­նե­լու ՍԴ-ի վե­րա­կազ­մա­վոր­ման: ՈՒ դա՞ է դա­տա­վոր­նե­րի ան­կա­խու­թյան սկզ­բուն­քի մեր ըմ­բռ­նու­մը: Ընդ­հան­րա­պես՝ մեր ին­չի՞ն է պետք ՍԴ-ն, ե­թե ԱԺ-ն քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյամբ կա­րող է օ­րենք գրել, ըն­դու­նել, ստո­րագ­րել, հրա­պա­րա­կել, ու­ժի մեջ մտց­նել: Հար­կա­տու­նե­րի հաշ­վին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ա­վե­լորդ օ­ղա՞կ ենք պա­հում, թե՞ Բարձր դա­տա­րան, ո­րի լի­նել-չլի­նե­լը վե­րա­բե­րում է մարդ­կանց նեղ խմ­բա­կի: Չեմ հաս­կա­նում ո­մանց բուռն հրճ­վան­քը, որ ՍԴ կազ­մը փոխ­վեց, և հա­վա­սա­րա­պես չեմ հաս­կա­նում ո­մանց բուռն հրճ­վան­քը, որ ՍԴ կազ­մի փո­փո­խու­թյան ձևն ու ա­րա­գու­թյու­նը չեն հաս­կա­նում Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը, Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վը, գու­ցե նաև այլ կա­ռույց­ներ ու այլք: Մինչ­դեռ թվում է՝ բո­լորս հայ ենք, ու Հա­յաս­տանն է մեր հայ­րե­նի­քը: Չեմ հաս­կա­նում, որ ՍԴ պաշ­տո­նանկ­ված ան­դամ­նե­րը գնում են ար­ձա­կուրդ կամ ակ­տեր են պա­հան­ջում ու չեն ստո­րագ­րում ար­ձա­նագ­րու­թյուն­ներ: Դա ոչ թե ար­դա­րու­թյան ո­րո­նում­նե­րի շր­ջագ­ծում է, այլ ա­նի­մաստ դի­մադ­րու­թյան, նույ­նիսկ ե­թե ՄԻԵԴ-ը 2020-ին գոր­ծը ըն­դու­նի ու նրանց օգ­տին վճիռ կա­յաց­նի, վճի­ռը կվե­րա­բե­րի ի­րա­վուն­քի խախտ­մա­նը, ոչ աշ­խա­տան­քի վե­րա­կան­գն­մա­նը: ՈՒ ոչ մի կերպ չեմ հաս­կա­նում, որ բո­լորն ի­րենց փաս­տարկ­նե­րը կա­ռու­ցում են ժո­ղովր­դի ա­նու­նից, իսկ ժո­ղո­վուր­դը, մեղմ ա­սած, ան­հա­ղորդ է իշ­խա­նու­թյան հա­մար պայ­քա­րում հաղ­թած­նե­րի ու հաղթ­ված­նե­րի տվայ­տանք­նե­րին: Չեմ հաս­կա­նում ԲՀԿ-ի թվա­բա­նու­թյու­նը, հի­մա 26,4-ը հա­վա­սար է 26,4-ի՞, թե՞ 26-ի, թե՞ 27-ի: Ընդ­հան­րա­պես ին­չի՞ հա­մար է դի­մու­մը ՍԴ-ին, երբ ի­րենց ի­մա­ցած ՍԴ-ն չկա, նորն էլ ի­րենք ՍԴ չեն հա­մա­րում: Նաև չեմ հաս­կա­նում՝ ե՞ս եմ բութ, թե՞ ի­րա­կա­նու­թյունն է ան­հաս­կա­նա­լի: Օ­րի­նակ՝ Վրաս­տա­նի ՍԴ նա­խա­գահ է ըն­տր­վել Մե­րաբ Տու­րա­վան, ո­րին ընդ­դի­մու­թյու­նը բնո­րո­շում է Բի­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լու ֆոր­պոստ։ Աշ­նա­նը խոր­հր­դա­րա­նի ընտ­րու­թյուն­նե­րում ՍԴ-ն կա­րող է ա­ռանց­քա­յին դեր ու­նե­նալ ընտ­րա­կան վե­ճե­րի հան­գու­ցա­լուծ­ման գոր­ծում, բայց Վրաս­տա­նի ՍԴ նա­խա­գա­հի փո­փո­խու­թյու­նը Վե­նե­տիկ, Բրյու­սել ու Մոսկ­վա չհա­սավ, ո՞վ կա­սի՝ ին­չու՞:


2. Չեմ հաս­կա­նում՝ ին­չու՞ են փաս­տա­բան­նե­րը դար­ձել քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ ու քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը՝ փաս­տա­բան­ներ՝ պաշտ­պա­նում ու մե­ղադ­րում են ի­րար: Չեմ հաս­կա­նում՝ հու­լի­սի 7-ին ՍԴ-ն քն­նար­կե­լու՞ է Ռո­բերտ Քո­չա­րյա­նի փաս­տա­բան­նե­րի հետ վերց­րած դի­մու­մը, ո­րով­հետև նաև ինքն էր ՄԻԵԴ դի­մել, թե՞ ոչ: Եվ հի­մա ու՞մ հա­վա­տալ՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ փաս­տա­բա­նի՞ն, թե՞ փաս­տա­բա­նող քա­ղա­քա­կան գործ­չին: Չեմ հաս­կա­նում, երբ հայ­տա­րա­րում են, թե քա­ղա­քա­կան դաշ­տի բյու­րե­ղա­ցում է կա­տար­վում:

Բյու­րե­ղը մաք­րու­թյան վե­րին աս­տի­ճա­նին հա­սած երևույթ է, որ­տե՞ղ է մաք­րու­թյու­նը, երբ քա­ղա­քա­կան դաշ­տում բո­լորն ի­րար ան­վա­նար­կում, բո­լո­րը բո­լո­րի դեմ են պայ­քա­րում: Չեմ հաս­կա­նում՝ ի վեր­ջո ՔՊ-ն ի՞նչ քա­ղա­քա­կան ուժ է, ո՞ր ուղ­ղու­թյան ու ի՞նչ գա­ղա­փար­նե­րի է դա­վա­նում, որ իր իշ­խա­նու­թյան ըն­դա­մե­նը 2 տա­րում որևէ ու­ժի հետ ընդ­հան­րու­թյուն չու­նի և ըն­դա­մե­նը ո­մանց հան­դուր­ժում է, մյուս­նե­րին՝ պա­տե­րով տա­լիս, իսկ վար­չա­պե­տի շուր­թե­րով հայ­տա­րա­րում՝ գո­յու­թյան ի­րա­վունք ու­նեն, թե չու­նեն: Բա­ցար­ձա­պես չեմ հաս­կա­նում՝ հե­տայ­սու Հա­յաս­տա­նում ար­ժի՞ ընտ­րու­թյուն­ներ ա­նել, թե՞ ՔՊ ոչ պաշ­տո­նա­կան նա­խա­գա­հը կո­րո­շի՝ ով կլի­նի ԱԺ-ում, ով կգ­նա կա­ռա­վա­րու­թյուն, ով՝ գրո­ղի ծո­ցը: Եվ՝ միան­գա­մայն ան­կեղծ ու բա­ցար­ձա­կա­պես ա­նա­չառ: Չեմ հաս­կա­նում, որ Հա­յաս­տա­նում միան­գա­մից սկս­վել են չգի­տեմ քա­նի դա­տա­վա­րու­թյուն­ներ, ու ոչ մե­կը չի ա­վարտ­վում: Չեմ հաս­կա­նում, որ ստեղծ­վել է մարդ­կանց մի տե­սակ, որ բո­լո­րին ա­մեն ին­չում մե­ղա­վոր է հա­մա­րում ու պա­հան­ջում ան­մե­ղու­թյունն ա­պա­ցու­ցել, մինչ­դեռ պի­տի հա­կա­ռա­կը լի­ներ՝ ըստ ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծի: Չեմ հաս­կա­նում, երբ գր­վում են օ­րենք­ներ կոնկ­րետ մարդ­կանց դեմ, բայց այդ օ­րենք­նե­րից տու­ժում են հա­զա­րա­վոր այլ, խնդ­րին առն­չու­թյուն չու­նե­ցող մար­դիկ: Եվ դա հա­մար­վում է քա­ղա­քա­կա­նա­պես ճիշտ, տն­տե­սա­պես անհ­րա­ժեշտ: Բա­րո­յա­պես էլ երևի աստ­վա­ծա­յին:


3. Չեմ հաս­կա­նում Ար­սեն Թո­րո­սյա­նին, երբ հայ­տա­րա­րում է՝ «Հպար­տա­նում եմ, որ ու­նենք նման լավ ցու­ցա­նիշ»: Ծաղ­րու՞մ է, թե՞ լուրջ է ա­սում, որ ար­ձա­նագ­րե­լով՝ «վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը 1 մի­լիոն բնակ­չի հաշ­վով աշ­խար­հում ա­մե­նա­բարձ­րե­րից է, բայց 1 մի­լիոն բնակ­չի հաշ­վով ու­նենք մա­հա­ցու­թյան ցածր ցու­ցա­նիշ»: Այ­սինքն՝ ա­մեն օր 10-15 մա­հը նա­խա­րա­րի հա­մար ցածր ցու­ցա­նի՞շ է, 100-150 պի­տի լի­ներ, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը ՉՀ­ՊԱՐ­ՏԱ­ՆԱՐ: ՈՒ չհո­խոր­տար՝ «Բո­լոր ար­ձա­նագր­ված դեպ­քե­րից մա­հա­ցու­թյան թվով մենք 1,7-1,8 տո­կո­սին ենք ձգ­տում։ Աշ­խար­հում այդ ցու­ցա­նի­շը 6 -10 տո­կոս է։ 1 մի­լիոն բնակ­չի հաշ­վով մա­հե­րի թվով մենք հա­վա­սար ենք Գեր­մա­նիա­յին»։ Գի­տի՞ «սուրբ» Ար­սե­նը, որ Գեր­մա­նիա­յի բնակ­չու­թյան թի­վը 2018-ին 81408372 էր, ի­մա՝ 81 մի­լիոն, շա՞տ նման է 81 մի­լիո­նը 3 մի­լիո­նին: Ա­ռա­վել ևս՝ Գեր­մա­նիան Եվ­րո­պա­յի ա­մե­նա­խիտ բնա­կեց­ված եր­կր­նե­րից է ու ԲՆԱՎ չու­նի ժո­ղովր­դագ­րա­կան խն­դիր: Ոչ թե չեմ հաս­կա­նում, այլ չեմ հա­վա­տում «սուրբ» Ար­սե­նին, երբ հայ­տա­րա­րում է. «Ան­կախ նրա­նից, որ նոր դեպ­քեր են ար­ձա­նագր­վում և վա­րա­կը տա­րած­վում է, մենք հասց­նում ենք գրե­թե բո­լո­րին պատ­շաճ բու­ժօգ­նու­թյուն մա­տու­ցել»։ Պետք չէ ստել, հասց­նեիք՝ ա­սիմպ­տոմ­նե­րին տուն չէիք ու­ղար­կի ու ձեր ձեռ­քով չէիք բազ­մա­պատ­կի հի­վանդ­նե­րի թի­վը, հասց­նեիք՝ ա­վե­լի շատ կթես­տա­վո­րեիք, թես­տա­վո­րում եք այն­քան, որ կա­րո­ղա­նաք հի­վան­դա­նո­ցում պա­հել, ոչ թե վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խել, ու դրա­նով հպար­տա­նա­լը… չա­սեմ՝ ին­չի նշան է: Ա­ռա­վել ևս, որ հա­րյու­րա­վոր­նե­րը ի­րենք են հո­գում դե­ղե­րի ու բուժ­ման ծախ­սը, ոչ թե պե­տու­թյու­նը, որ մի­լիոն­ներ է ստա­նում ու մի­լիարդ­ներ ծախ­սում՝ հայտ­նի չէ՝ ին­չի վրա: Ար­ժա­նա­պա­տիվ նա­խա­րա­րը վա­ղուց հրա­ժա­րա­կան էր տվել. սա այն դեպքն է, որ ինքս ինձ չեմ հա­վա­տում ու գի­տեմ՝ ին­չու: Բայց նաև չեմ հաս­կա­նում, երբ ԱԳ նա­խա­րա­րը փո­ղո­ցում ան­ցորդ­նե­րին դի­մակ է բա­ժա­նում, կո­րո­նա­վի­րու­սի դե՞մ է պայ­քա­րում, թե՞ ՀՀ վար­չա­պե­տի նոր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն է ի­րա­կա­նաց­նում:


4. Վար­չա­պե­տին ընդ­հան­րա­պես չեմ հաս­կա­նում: Երբ խոր­հր­դակ­ցու­թյուն է հրա­վի­րում կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի չե­զո­քաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ, և Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նը ներ­կա­յաց­նում է տն­տե­սու­թյան վի­ճա­կը, մակ­րոտն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը, պարզ­վում է՝ ապ­րի­լի հա­մե­մատ մա­յի­սի տն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­ներն ա­վե­լի բար­վոք են, մի շարք ուղ­ղու­թյուն­նե­րով էա­պես ա­վե­լի ցածր ան­կում է գրանց­վել, իսկ ո­րոշ ո­լորտ­նե­րում, նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կի հա­մե­մատ, աճ է ար­ձա­նագր­վել: Այդ ֆո­կու­սը չեմ հաս­կա­նում: Չեմ հաս­կա­նում՝ ին­չու՞ կա­ռա­վա­րու­թյու­նը չու­նի ի­րա­վի­ճա­կի ըմբ­ռն­ման գի­տակ­ցու­թյուն, ին­չու՞ է շա­րու­նա­կում գոր­ծել, ա­սես՝ Հա­յաս­տա­նը աշ­խար­հի միակ եր­կիրն է, որ­տեղ ոչ կո­րո­նա­վի­րուս կա, ոչ «լոկ­դաուն» է ե­ղել, ոչ էլ կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի հաղ­թա­հար­ման կա­րիք կա: Փաս­տա­ցի՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ա­նում է, ինչ ա­րել է. «Մի շարք ա­ռա­ջարկ­ներ և գա­ղա­փար­ներ են ներ­կա­յաց­վել՝ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման, ար­տա­հան­ման կա­ռուց­ված­քի դի­վեր­սի­ֆի­կաց­ման, նոր շու­կա­նե­րի զար­գաց­ման, թվայ­նաց­ման, ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման, ներգ­նա զբո­սաշր­ջու­թյան խթան­ման և այլ ուղ­ղու­թյուն­նե­րով ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ»: Եվ նոր միայն՝ «Վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հանձ­նա­րա­րել է փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նին՝ խոր­հր­դակ­ցու­թյան ար­դյունք­նե­րով ձեռ­նա­մուխ լի­նել տն­տե­սա­կան ա­ճի նե­րու­ժի վե­րա­կան­գն­մա­նը միտ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրա­գիր-ռազ­մա­վա­րու­թյան մշակ­մա­նը»: Մինչև հի­մա ու՞ր էիք, որ հի­մա եք ա­ռա­ջար­կում «ԱԺ հանձ­նա­ժո­ղով­նե­րի պատ­գա­մա­վոր­նե­րին՝ նա­խա­ձեռ­նել քն­նար­կում­ներ տն­տե­սու­թյան տար­բեր ճյու­ղե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, գույ­քագ­րել նրանց գա­ղա­փար­նե­րը և ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նել նշ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլա­նի հա­մար»: Եվ՝ ոչ մի խոսք ներդ­րում­նե­րի մա­սին, ոչ մի խոսք Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու կա­ռա­վա­րու­թյան գզ­րոց­նե­րում փո­շոտ­վող ծրագ­րե­րի մա­սին, որ մի­լիարդ­նե­րի ներդ­րում­ներ են բե­րե­լու, ե­թե վար­չա­պե­տը հաս­կա­նա, որ միայն ՔՊ-ի նե­րու­ժով եր­կիր չես պա­հի, կամ կպա­հես այս­պես՝ հպարտ նա­խա­րար­նե­րի մեռ­նող պա­ցիենտ­նե­րով: Հա, մեկ էլ չեմ հաս­կա­նում՝ հի­մա Հա­յաս­տա­նում մար­դը բարձ­րա­գույն ար­ժե՞ք է, թե՞ «տու­գան­քի ապ­րանք»:


5. Չհաս­կա­նա­լով՝ չեմ հաս­կա­նում՝ ին­չու՞ են Հա­յաս­տա­նում բա­նա­վի­ճում, թե ով պետք է զվար­ճաց­նի Իլ­համ Ա­լիևին: Հի­մա դա՞ է ա­մե­նա­կարևո­րը, թե՞ դա մի­ջոց է մի­մյանց հրա­պա­րա­կա­յին մե­ղադ­րե­լու: Փաս­տա­ցի՝ ա­մե­նաան­պա­տիվ գործն է, որ կա­րող են ա­նել ՀՀ նախ­կին ու ներ­կա ղե­կա­վար­նե­րը, ա­ռա­վել ևս, երբ բո­լո­րը գի­տեն՝ ով ով է: Իսկ ընդ­հան­րա­պես՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հնա­րած բա­նաձևը, որ Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը պետք է ըն­դու­նե­լի լի­նի Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում ու Ադր­բե­ջա­նում, կամ ի­րա­վի­ճա­կին ան­ծա­նոթ դի­լե­տան­տի գյուտ է, կամ ի­րենց սպա­ռած մադ­րի­դյան սկզ­բունք­նե­րի վե­րաձևա­կեր­պում: Ա­ռա­վել ևս ան­հե­թեթ են Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դին ուղղ­ված կո­չե­րը, երբ «կիրթ» Իլ­հա­մի զին­վոր­նե­րը 4 տա­րի ա­ռաջ հա­յի գլուխ էին կտ­րում, իսկ Իլ­հա­մը «Է­րի­վա­նը» «վե­րա­դարձ­նել» է ե­րա­զում: Ոչ էլ ԱԳՆ-ին եմ հաս­կա­նում, երբ խոս­նա­կը հայ­տա­րա­րում է. «Հա­կա­մար­տու­թյան շա­հարկ­մամբ ժո­ղո­վուրդ­նե­րի հան­դեպ թշ­նա­ման­քի խրա­խուս­ման մեջ իր լե­գի­տի­մու­թյու­նը փնտ­րող Ա­լիև գեր­դաս­տա­նը պետք է ըն­դու­նի, որ ադր­բե­ջա­նա­կան ժո­ղո­վուր­դը ար­ժա­նի է ժո­ղովր­դա­վա­րու­թյան»: Մենք ծն­վել-ապ­րում ենք, որ Ադր­բե­ջա­նի հար­ցե­րը լու­ծե՞նք, մեր հար­ցե­րը՝ ով ու­զում է՝ լու­ծի՞:


6. Չեմ հաս­կա­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նին, երբ հայ­տա­րա­րում է. «Մենք ինչ-որ սխալ ա­րել ենք, երևի կազ­մա­կերպ­չա­կան, կա­ռա­վար­ման մա­կար­դա­կի սխալ­ներ էլ ենք ա­րել, և մենք գնում ենք այդ սխալ­ներն ուղ­ղե­լու ճա­նա­պար­հով, բայց ա­մեն մեկս պետք է մեր սխալն ուղ­ղենք՝ հա­նուն մեր պե­տու­թյան, ժո­ղովր­դի»: Սխա­լը «երևի»-ով չի լի­նում, մինչև չհաս­կա­նաս՝ որ­տե՞ղ ու ի՞նչ սխալ ես ա­րել, չես գնա «ուղ­ղե­լու ճա­նա­պար­հով»: ՈՒ հե­րիք է կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման մեղ­քը մարդ­կանց վրա դնե­լը, «ռեպ­րե­սիվ մե­թոդ­նե­րով» սպառ­նա­լը: Ա­մեն մե­թոդ իր ի­մաստն ու ժա­մա­նակն ու­նի, ապ­րիո­րի կա­րան­տի­նը և ապ­րիո­րի ռեպ­րե­սիան նույն դաշ­տի մո­լա­խոտ են:


7. Չեմ հաս­կա­նում նաև՝ ար­ժի՞ հաս­կա­նալ:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. Կո­րո­նա­վի­րուսն էլ կյան­քի ժա­մա­նակ է, ցա­վոք՝ նաև մահ­վան պատ­մու­թյուն: Մար­դիկ ծն­վում ու մեռ­նում են մե­նակ, կյան­քը մե­նա­կու­թյու­նը ժխ­տե­լու միակ ժա­մա­նակն է, մի վատ­նեք հի­մա­րու­թան վրա: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 6966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ