Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Միհրան Հակոբյան. Հայաստանն օկուպացված է. Նիկոլ Փաշինյանը հանձնել է պետականությունը

Միհրան Հակոբյան. Հայաստանն օկուպացված է. Նիկոլ Փաշինյանը հանձնել է պետականությունը
24.07.2020 | 23:58

Երկու տարուց ավել Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցային անգրագետների խմբակը գոռում-գոչում եմ ինքնիշխանության մասին: Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում որևէ ղեկավար այդքան չի խոսել ինքնիշխանության մասին, որքան Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը այդքան չի թմբկահարել ինքնիշխանությունը, որքան Նիկոլ Փաշինյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ինքնիշխանությունը հայկական պետականության հանձնում է արևմուտքի իր տերերին: Պաշտոնապես ԱՄՆ-ը մեկ, իսկ ԵՄ-ն` չորս սատրապներ են ուղարկում Հայաստան` «կոռուպցիայի դեմ պայքարի և ռեֆորմների աջակցության» անվան տակ մեր երկիրը կառավարելու:

Հասկանում եք` ու՞ր ենք հասել: Նիկոլ Փաշինյանի ռեժիմը դրսից «սպիտակ մարդկանց է» բերում, որ «քաղաքակրթեն» ու կառավարեն մեր երկիրը: Տերերն են այդպես պահանջել. իրենց գործակալական ցանցը, որ Նիկոլ Փաշինյանը տեղավորել է պետական ապարատում, չի բավարարում այն խնդիրների լուծմանը, որ Փաշինյանի ռեժիմը ստանձնել է: Պետք են պաշտոնական սատրապներ` պետական կառավարչական լիազորություններով, որ ասեն ու վերահսկեն, թե ով ինչ պետք է անի, ինչպիսի օրենքներ պետք է ընդունվեն ու ինչպես պետք է դրանք կիրարկվեն: Նկատե՞լ եք` Փաշինյանի ռեժիմը պրոբլեմ ունի հայի ու հայկականության հետ: Տոտալ պատերազմ է հայտարարված մեր ինքնությանը, մեր տեսակին` կրոնից մինչև կրթություն ու գրականություն: Փաշինյանի ռեժիմն ու իր տերերը պատերազմ են հայտարարել մեր տեսակին: Սրանք պետք է մեր ինքնությունը ամորձատեն ու հայից անասուն ստանան: Որպեսզի հանկարծ հայը չգիտակցի իր շահը, որպեսզի հանկարծ գիտակից հայը իր շահի համար չպայքարի թուրքի դեմ, որպեսզի հայը մորթվի ինչպես 1915-ին ու չխանգարի ոմանց նավթագազային շահերին:

Մեր երկիրը օկուպացված է: Օկուպանտները մեր ժողովրդի ուղեղն իսկականից կերել են: Տեղի է ունեցել զանգվածային զոմբիացում: Մարդկանց համոզել են, որ ինքիշխանություն բառից գերագույն հաճույք ստանան: Միևնույն ժամանակ, մարդկանց համոզել են, որ ինքնիշխանություն և հակառուսականություն հասկացությունները հոմանիշներ են: Այսինքն` ամենալկտի կերպով մտել են մարդկանց ուղեղներն ու համոզել, որ եթե դու ինքնիշխան ես, ուրմեն ինքնին պետք է հակառուս լինես, միևնույն ժամանակ` եթե դու ինքնիշխան ես, ապա պետք է եվրատլանտիստների կոշիկները մաքրես ու որպես երկրորդ սորտի երկիր` ուղիղ կառավարվես նրանց կողմից: Նրանք տերն են, դու` ծառան, և դու պետք է երջանիկ լինես այդ իրողությունից:

Հիմա մենք վերջնափուլում ենք. երկիրն օկուպացված է: Օկուպանտների ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմի միջև տեղի է ունեցել պարզ գործարք. Նիկոլ Փաշինյանը հանձնում է երկիրն արտաքին կառավարման, նրանց գործակալական ցանցի և պաշտոնապես նրանց նշանակած սատրապների հրահանգով պայքարում է մեր ինքնության դեմ, քանդում է մեր եկեղեցին, մեր կրթական համակարգը, այն ամենն ինչ մեզ հայ է պահել ու պահպանել, քարոզում է հոմոսեքսուալիզմ ու անաստավծություն, անբարոյականություն, իր «կառուցողական» քիրվայի հետ փուլային տարբերակով Արցախը հանձնելու բանակցություններ է վարում: Դրա դիմաց ստանում է իրավաքաղաքական այլանդակության թողտվություն: Ում ցանկանա` նստացնի, երբ ցանկանա` սահմանադրությունը դարձնի ոտքեր սրբելու փալաս: Եվ, իհարկե, սուլթանի կյանքով ապրելու հնարավորություն է ստացել` պետական տներ, ավտոմեքենաներ, ուղղաթիռ, ինքնաթիթռ, ծխախոտի ու զենքի մաքսանենգության հնարավորություն, հարկատուի փողերը լափելու արտոնություն: Այլ կերպ ասած` Նիկոլ Փաշինյանը ընտանիքապետություն ստեղծելու հնարավորության դիմաց ծախել է հայոց պետականությունը: 1000 տարի առաջ նույն բանը, նույնական պայմաններով արեց Պետրոս Գետադարձը: Նիկոլ Փաշինյանը ծախել է այն պետականությունը, որի մասին ուղիղ հազար տարի հայ մարդը երազել էր: Այն պետականությունը, որի ստեղծման ու կայացման համար հայ ժողովուրդն իր լավագույն զավակների կյանքերով է վճարել:

Մեզ` հայերիս, հիմա մի բան է մնում. ազգային-ազատագրական շարժում ծավալել օկուպանտների դեմ: Սա մեր երկիրն է, մենք ծնվել ու ապրում ենք այս երկրում ու այս երկիրը ոչ մեկին չենք զիջելու: Մենք մեր անկախությունը վերականգնելու ենք: Ու երբ Նիկոլ Փաշինյանն իր անգրագետների խմբակով կգնա երկար տարիներ բանտերում փտելու, սրանց տերերի ձայն-ծպտուն հանելու իրավունքից զրկելու ենք, բանի տեղ չենք դնելու ծղրտոցներին: Որովհետև հիմա իրենք լռում են, հետո էլ են լռելու են:

Դիտվել է՝ 6030

Մեկնաբանություններ