Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տո­նի­կա­շեն (երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թ­յուն Covid-19-ի պայ­ման­նե­րում)

Տո­նի­կա­շեն (երևա­կա­յա­կան ճամ­փոր­դու­թ­յուն Covid-19-ի պայ­ման­նե­րում)
11.09.2020 | 01:43

(Նախորդ մասը)

Քայ­լում եմ ու հա­յաց­քով ե­կե­ղե­ցի փնտ­րում. բնա­կա­նա­բար՝ ոչ մե­կը գո­յու­թյուն չու­նի, թուր­քե­րը բո­լո­րը քան­դել-ա­վե­րել են:
Ա­վե­րել կամ բռ­նա­զավ­թել են նաև դրանց կից դպ­րոց­նե­րը, ո­րոնք լա­վա­գույնն էին որ­պես շի­նու­թյուն:
Զուր չէ, որ ա­շա­կերտ­նե­րից մե­կը այս­պի­սի պար­զու­նակ տո­ղեր գրեց.

Ա՜հ, խը­լե­ցին մեզ, դպ­րոց ջան,
Ծո­ցէդ ձեռ­քեր դա­ւա­ճան,
ՈՒ մեր միտ­քը մնաց սևցանք,
Կա­րօ­տովդ մա­շե­ցանք:

Ես նա­յում եմ ու­սու­ցիչ­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի, ման­կա­պար­տեզ­նե­րի ե­րե­խա­նե­րի քա­րա­ցած, լուռ, բայց խո­սուն դեմ­քե­րին: Բազ­մա­դա­րյա գե­նը հպ­վում է նյար­դե­րիս, և ուն­կե­րիս մեջ լսում եմ նրանց ձայ­նե­րը: Նրանք պատ­մում են, որ ի­րեն­ցից և ոչ ոք բնա­կան մա­հով չի մա­հա­ցել: Ո­մանք գն­դա­կա­հար­վել են, ո­մանք՝ տա­պա­րա­հար­վել, Տեր-Զո­րի ճա­նա­պար­հին քաղ­ցից ու ծա­րա­վից ան­շն­չա­ցել, աղ­ջիկ­նե­րը ՝ բռ­նա­բար­վել կամ առևանգ­վել, մա­նուկ­նե­րը՝ նետ­վել կա­մուրջ­նե­րից կամ մահ­մե­դա­կա­նաց­վել: Ձայ­նե՜ր, փակ­շուրթ ձայ­նե՜ր, գոց­բե­րան հա­ռա­չանք­նե՜ր, ո­րոնք միայն մեկ բան են խնդ­րում՝ չմո­ռա­նալ ի­րենց…

Ե­կե­ղե­ցուց ու կր­թու­թյու­նից զատ, կար ևս մի գոր­ծոն, ո­րը ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնույթ ու­ներ. դա առևտրա­յին, ար­տադ­րատն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյունն էր, և այդ աս­պա­րե­զում ա­դա­բա­զար­ցի հա­յը գե­րիշ­խող դիրք էր գրա­վում:
Քա­ղա­քի կենտ­րո­նում գտն­վում էր լայ­նա­տա­րած շու­կան: Հնում այն փայ­տա­շեն էր ե­ղել, բայց XIX դ. վեր­ջին հրո ճա­րակ էր դար­ձել, և հա­յե­րը կա­ռու­ցել էին նո­րը` քա­րից: Շու­կան շր­ջա­պատ­ված էր թուր­քա­կան թա­ղա­մա­սե­րով, սա­կայն հյու­սի­սա­յին ծայ­րից մինչև հյու­սիս-արևելք ա­ղեղ­նաձև փռ­ված էին հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րը։ Շու­կան շա­րու­նակ­վում էր Ղար­ղը­ճի տակ կոչ­վող փո­ղո­ցով, ո­րի աջ ու ձախ կող­մե­րում տե­ղա­վոր­ված էին բուն շու­կա­յում մահ­մե­դա­կան­նե­րի կող­մից ար­գել­ված խա­նութ­նե­րը` ձկան, խո­զի մսի, ծխա­խո­տի, պտ­ղի ու պա­րե­նի վա­ճա­ռա­նոց­նե­րը, ինչ­պես նաև գի­նե­տու­նը: Այս փո­ղո­ցի 100-120 խա­նութ­նե­րից միայն մի քա­նիսն էին պատ­կա­նում հույ­նե­րին, մնա­ցյա­լը` հա­յե­րին, և գեթ մեկ թուրք խա­նութ­պան չկար։ Իսկ բուն շու­կան մո­տա­վո­րա­պես հետևյալ պատ­կերն ու­ներ. 80 %-ը` հայ, 10 %-ը` թուրք, 5 %-ը` հույն, 2 %-ը` հրեա ու 3 %-ը` այ­լազ­գի­ներ։ Ան­գամ շու­կա­յի լե­զուն էր հա­յե­րեն, և թուր­քե­րից շա­տե­րը ստիպ­ված հա­յե­րեն էին սո­վո­րել:


Ա­դա­բա­զա­րը հատ­կա­պես աչ­քի էր ընկ­նում շե­րա­մա­բու­ծու­թյամբ ու ծխա­խո­տի մշա­կու­թյամբ: Ա­ռա­ջի­նը տա­րե­կան 3 մլն, իսկ երկ­րոր­դը 1 մլն ղու­րու­շի գու­մար էր բե­րում ժո­ղովր­դին, ո­րով­հետև 1879 թ. մե­տաք­սի ութ մա­նա­րան­նե­րը, ո­րոնց մեծ մա­սը հա­յե­րին էր պատ­կա­նում, աշ­խա­տանք էին տրա­մադ­րում հա­րյու­րա­վոր կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի։ Մինչև 1915 թ. Ա­դա­բա­զա­րում մե­տաք­սի մա­նա­րան­նե­րը պատ­կա­նում էին հետևյալ ան­ձանց և ըն­կե­րու­թյուն­նե­րին. Պետ­րոս Մու­րա­դյան, Պո­ղոս Մու­րա­դյան, «Անդ­րա­նիկ Չարխ­ճյան եղ­բայր­ներ» ըն­կե­րու­թյուն, «Ար­թա­քի Մե­տա­րյան-Ա­րաբ­զադ» Սա­յիդ ընկ.», «Հա­կոբ Տալ­լե­րյան-Հա­միդ բեյ ընկ.», «Սու­րեն Գու­յում­ճյան եղ­բայր­ներ» ըն­կե­րու­թյուն, «Մկր­տիչ Ճր­կա­յան ընկ.», «Շա­հի­նյան եղ­բայր­ներ», Ան­բար­լյան, Կա­րա­պետ Թո­փու­զյան։ Այ­սինքն, 11 մա­նա­րան­նե­րից 9-ը հա­յա­պատ­կան էին, 2-ը՝ հայ-թուր­քա­կան:
Շե­րա­մա­բու­ծու­թյու­նը, բնա­կա­նա­բար, հան­գեց­րեց մա­նու­ֆակ­տու­րա­յի ար­տադ­րու­թյան, ո­րը նույն­պես ամ­բող­ջու­թյամբ հա­յե­րի ձեռ­քում էր: Նրանք էին Անդ­րա­նիկ Թա­րի­կյա­նը, «Ե­ղիա­յան-Ֆես­լյան ընկ.», Սար­գիս Զաղ­ճյա­նը, Անդ­րա­նիկ Նա­զա­րե­թյա­նը, Հա­կոբ Գա­րա­գալ­փա­կյա­նը, «Մի­սաք Կո­ճի­կյան և որ­դիք» ըն­կե­րու­թյու­նը, Կա­րա­պետ Գա­րա­գալ­փա­կյա­նը, «Մ. և Տ. Գամ­ճյան եղ­բայր­ներ» ըն­կե­րու­թյու­նը, Հով­հան­նես Փան­չու­կյա­նը, Մա­ղաք Մա­ղա­քյա­նը, Գե­սա­բե­կյան եղ­բայր­նե­րը և այլք:


Ա­դա­բա­զա­րը հիմ­նա­կա­նում ար­տադ­րում էր ցո­րեն, քա­թան, ծխա­խոտ, մե­տաքս, ա­տաղձ, սոխ, սխ­տոր, գետ­նախն­ձոր ու պտուղ­ներ, ան­գամ… հավ­կիթ:
Գլ­խա­վոր ար­տա­հա­նող վա­ճա­ռա­կան­ներն ու ֆիր­մա­ներն էին «Հա­կոբ Տալ­լե­րյան և ընկ.», Թագ­վոր Աշ­ճյա­նը, «Ար­թա­քի Մի­տա­րյան և ընկ.», «Ա. Ա­լիք­սա­նյան եղ­բարք», Սրա­պյան եղ­բայր­նե­րը, Մուս­տա­ֆա Դիար­բե­քիր­լին, Յան­կո Ա­կա­լի­դի­սը: Սրան­ցից բա­ցի, կա­յին մի շարք երկ­րոր­դա­կան վա­ճա­ռա­կան­ներ, ո­րոնք վե­րո­հի­շյալ­նե­րի վար­կա­վոր­մամբ կամ նրանց հա­մար էին աշ­խա­տում: Օ­րի­նակ, քա­թա­նը փոք­րա­քա­նակ գնող 6-7 առևտրա­կան­նե­րը Իզ­մի­տում այն 2,5-3,5 ղու­րու­շով վա­ճա­ռում էին մե­ծա­քա­նակ վա­ճա­ռա­կան­նե­րին, ո­րոնք էլ ի­րենց հեր­թին ար­տա­հա­նում էին Եվ­րո­պա, մաս­նա­վո­րա­պես` Մար­սել, Լոն­դոն ու Համ­բուրգ։
Հա­վե­լենք նաև, որ Ա­դա­բա­զա­րում միայն Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բանկն ու­ներ մաս­նա­ճյուղ, այ­նինչ մյուս բո­լոր վար­կա­տու­նե­րը հա­յեր էին։ Հա­յա­պատ­կան հաս­տա­տու­թյուն­ներ էին նաև տե­ղա­կան այն եր­կու բան­կե­րը, ո­րոնք հիմն­վել էին 1908-ի սահ­մա­նադ­րու­թյու­նից հե­տո` եր­կու բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից։


ՈՒ­շագ­րավ է նաև ար­հեստ­նե­րի բնա­գա­վա­ռում հա­յե­րի գե­րա­կա դիր­քը: Ե­թե մսա­գործ­նե­րը, հաց­թուխ­նե­րը, ոս­կե­րիչ­նե­րը, կա­հա­գործ­նե­րը, հյուս­նե­րը, որմ­նա­դիր­նե­րը բա­ցա­ռա­պես հա­յեր էին, իսկ հույ­նե­րը՝ ա­ղյու­սա­գործ­ներ ու բրուտ­ներ, ա­պա թուր­քե­րը զբաղ­վում էին սա­րա­ջու­թյամբ՝ գրաստ­նե­րի կաշ­վե պա­րա­գա­նե­րի պատ­րաստ­մամբ ու լեբ­լե­բի­ջու­թյամբ:
Քա­ղա­քի հա­յոց տն­տե­սա­կան բար­վոք վի­ճա­կը, հատ­կա­պես 1908 թ. Օս­մա­նյան սահ­մա­նադ­րու­թյան ըն­դու­նու­մից հե­տո, հան­գեց­րեց ազ­գա­յին ա­ներևա­կա­յե­լի ա­ռա­ջըն­թա­ցի: Ձևա­վոր­վե­ցին ա­վե­լի քան 50 կր­թա­կան, մշա­կու­թա­յին, տն­տե­սա­կան, մար­զա­կան, բա­րե­սի­րա­կան ըն­կե­րու­թյուն­ներ, թա­տե­րախմ­բեր, երգ­չա­խումբ: Հյու­րա­խա­ղե­րով քա­նիցս Ա­դա­բա­զար ժա­մա­նե­ցին Ա­բե­լյա­նի, Ար­մե­նյա­նի ու Զա­րի­ֆյա­նի թա­տե­րախմ­բե­րը և ներ­կա­յա­ցում­ներ տվե­ցին Հա­լիմ է­ֆեն­դու շե­րա­մա­նո­ցի շեն­քում: 1910-ից լույս էր տես­նում «Եր­կիր» թեր­թը, 1912-ից «Բիւ­թա­նիա» շա­բա­թա­թեր­թը`«Ատ­րու­շան» տպա­րա­նում։


Ա­հա այս­պես, Աս­տու­ծո հո­վա­նու ներ­քո ըն­թա­նում էր աշ­խա­տա­սեր, կր­թա­սեր, հյու­րա­սեր ա­դա­բա­զար­ցի հա­յի Կյան­քը, երբ վրա հա­սավ 1915-ը…

Դեռևս պա­տե­րազ­մի նա­խօ­րյա­կին Թա­լեա­թը Ա­դա­բա­զար էր ու­ղար­կել Հե­լիմ բեյ ան­վամբ մի գա­զա­նի: 1915-ի հու­նի­սի կե­սե­րին սա 300 երևե­լի հա­յե­րին` ե­րեք կու­սակ­ցու­թյուն­նե­րի ան­դամ­նե­րի, մտա­վո­րա­կան­նե­րի, ձեռ­նար­կա­տե­րե­րի, վա­ճա­ռա­կան­նե­րի և ար­հես­տա­վոր­նե­րի, հա­վա­քեց-լց­րեց Ս. Կա­րա­պետ ու Ս. Հրեշ­տա­կա­պետ ե­կե­ղե­ցի­նե­րը և ա­հա­վոր ծե­ծու­ջար­դի են­թար­կե­լով` պա­հան­ջեց հանձ­նել հա­յու­թյան մոտ գտն­վող զեն­քը: Զեն­քե­րը հա­վա­քե­լուց 4-5 օր անց պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վեց, որ քա­ղա­քի բո­լոր հա­յե­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես տե­ղա­փոխ­վե­լու են մո­տա­կա գյու­ղե­րը և հե­տո նո­րից վե­րա­դառ­նա­լու են: Մեկ­նե­լու հա­մար տր­ված էր միայն եր­կու օր ժա­մա­նակ: Քա­ղա­քի 4000 տուն հա­յու­թյու­նը մի օր­վա մեջ տնե­րից դուրս թափ­վեց, ով­քեր ձիու, ե­զան կառ­քեր ու­նեին, ա­մե­նաանհ­րա­ժեշտ ի­րերն ար­դեն բար­ձած, ճա­նա­պարհ էին ըն­կել Էս­քի­շե­հի­րի ուղ­ղու­թյամբ, իսկ մնա­ցյալ­ներն ի­րենց ի­րե­րը տե­ղա­փո­խում էին կա­յա­րան՝ եր­կա­թու­ղով գնա­լու հա­մար: Ո­մանք թան­կար­ժեք զար­դերն ու ոս­կե­ղե­նը թա­ղե­ցին հո­ղի մեջ, մյուս­ներն ու­նեց­ված­քի զգա­լի մա­սը հանձ­նե­ցին թուր­քե­րին այն հույ­սով, որ կվե­րա­դառ­նան ու հետ կս­տա­նան:


Այն, ինչ կա­տար­վեց հե­տա­գա­յում, գրել եմ սկզ­բում, Ա­դա­բա­զար «ժա­մա­նե­լիս», բայց լրաց­նեմ գրող ու հրա­պա­րա­կա­խոս Ե­նովք Ար­մե­նի խոս­քով. «Քսան հա­զար հո­գի հա­շուուող հայ ազ­գաբ­նակ­չու­թիւ­նը ոտ­քի է: Մարդ­կա­յին էակ­նե­րու ծփուն ծով մը, ո­րուն ա­լիք­նե­րը բազ­մաձև գա­լա­րում­նե­րով կը թա­ւա­լին՝ ող­բի հեծ­ծիւն­նե­րով, ա­նէծ­քի մռն­չիւն­նե­րով, ան­զօր կա­տա­ղու­թեան յու­սա­հա­տա­կան մր­մունջ­նե­րով: Կի­զիչ արևը ծաղր կը ցա­նէ տա­րա­բախտ ար­կա­ծեալ­նե­րու գլ­խուն: Սև ճա­կա­տա­գի­րին հե­ռան­կա­րէն զար­հու­րած, ա­նոնք հաշ­տուած են ար­դէն մա­հուան՝ դէ­պի ուր կը քշուին: Գի­տակ­ցու­թիւ­նը ու­նին վա­ղուան ա­րիւ­նոտ ար­հա­ւիրք­նե­րուն, ո­րոնց ան­զո­հը մղ­ձա­ւան­ջի պէս կը տան­ջէ միտ­քե­րը, բայց ո­րոնց­մէ ա­զա­տագ­րուե­լու յոյ­սի ա­ղօտ նշոյ­լը ան­գամ չեն տես­ներ: Ա­նո­րոշ, ան­գի­տա­կից, անն­պա­տակ տա­տա­նու­մի կո­հակ­նե­րու է վե­րա­ծուած բո­վան­դակ ժո­ղո­վուր­դը, տու­նե­րէն փո­ղոց­նե­րը թա­փած, հա­մա­զան­գուած բռ­նա­գաղ­թի բե­կոր­նե­րու թշուա­ռու­թիւ­նով, ոչ­խա­րի հո­տի բա­ժան-բա­ժան խում­բե­րու պէս՝ ո­րոնք հո­վիւ չու­նին, մե­ծա­մաս­նա­բար կին ու տղայ, անխ­նամ տա­րազ­նե­րով զգես­տա­ւոր, դեռ ճամ­բայ չե­լած աղ­քատ, քա­նի որ չեն գի­տեր թէ ի՛նչ գոյք առ­նե­լու են և ի՛նչ թո­ղե­լու են, ա­մէ՛ն ինչ լքե­լու դա­տա­պար­տուած, կահ ու կա­րա­սի տու­նե­րէ դուրս հա­նուե­լով փո­ղոց­նե­րը փռուած՝ ծա­խուե­լու հա­մար, մինչ գնորդ չկայ, ա­նօ­թի, ան­սուաղ, չոր հաց կր­ծե­լով, քա­նի որ խո­հա­նոց չկայ, և հար­կադ­րուած ե­րեք օ­րուան մէջ կա­յա­րա­նը գտ­նուե­լով կա­ռա­խումբ մտ­նե­լու, կեն­դա­նիի եր­կյարկ վա­կոն­նե­րու մէջ, նա­խի­րի պէս խառ­նի­խուռն, վրայ-վրայ, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը ի­րար­մէ խզուած, ա­ճա­պա­րան­քով, հևիհև, վազ­նի­վազ կա­յա­րան հաս­նե­լու հա­մար, վա­ղը բո­պիկ քա­լե­լով այն ճամ­բա­նե­րը, ո­րոնք հա­լա­ծա­կան աք­սո­րուած­նե­րը դէ­պի ան­ջր­դի ա­նա­պատ­նե­րը կ՛ա­ռաջ­նոր­դեն, որ­պէս­զի հոն արևէ խան­ձած, ծա­րա­ւէ պա­պա­կած, ա­նօ­թու­թե­նէ հիւ­ծած, յոգ­նու­թե­նէ կմա­խա­ցած, իյ­նան մա­հուան ման­գա­ղէն հն­ձուե­լով, ե­թէ մինչև հոդ, ճամ­բան հրաշ­քով ա­զա­տած են՝ կո­ղո­պու­տի, թա­լա­նի կե­ղե­քում­նե­րէն, կո­տո­րա­ծի հա­մա­ջար­դե­րէն, եա­թա­ղան­նե­րով խող­խո­ղուող ող­ջա­կէզ­նե­րու ա­րիւ­նի գե­տե­րէն:


Քա­ղա­քին մէջ կը տի­րէ «վեր­ջին դա­տաս­տան»-ի ցնո­րե­ցու­ցիչ տե­սա­րան­նե­րուն ա­մէ­նէն վայ­րագ­նե­րուն մղ­ձա­ւան­ջը»:

Ա­յո, մար­դիկ ու քա­ղաք­նե­րը զար­մա­նա­լիո­րեն հար ու նման են՝ ծն­վում, ապ­րում ու մեռ­նում են:
Հայն իր ար­դար քր­տին­քով հիմ­նեց Տո­նի­կա­շե­նը: Հե­տո թուրքն ա­նու­նը դարձ­րեց Ա­դա­բա­զար, բայց հիմ­նա­դիր հա­յը մնաց: Այդ քա­ղա­քի 520 տար­վա գո­յու­թյու­նից հե­տո թուր­քը ո­րո­շեց… հա­յին վե­րաց­նել ու քա­ղա­քը պա­հել: Տե­ղա­հա­նեց, բնաջն­ջեց, բռ­նաք­շեց, հա­յի ներ­կա­յու­թյան հետքն ան­գամ սր­բեց:
Ա­դա­բա­զա­րը մե­ռյալ­նե­րի քա­ղաք է: Հա­յը, մար­դը կա, քա­ղա­քը մե­ռած է:


Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ