Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեզ խա­ղաղ օ­րե­րում հաղ­թե­լու խելք է պետք, գրո՛­ղը տա­նի

Մեզ խա­ղաղ օ­րե­րում հաղ­թե­լու խելք է պետք, գրո՛­ղը տա­նի
29.09.2020 | 00:40

Երբ թշ­նա­մին քթիդ տակ զենք է խա­ղաց­նում, հաս­կաց­նե­լով, որ 3 օր հե­տո էդ զեն­քով մտ­նե­լու է տունդ, իսկ դու 30 տար­վա ռազ­մա­վա­րա­կան հե­քիա­թով տնե­ցի­նե­րիդ հա­մար օ­րո­րո­ցա­յին ես եր­գում, ստա­նում ես այն, ինչ հի­մա ստա­ցանք: Լայ­նա­ծա­վալ հար­ձա­կում, ո­րի ա­նու­նը պա­տե­րազմ է:


Երբ երկ­րիդ գե­րա­գույն գլ­խա­վոր հե­քիա­թա­սա­ցը, յոթ­գլ­խա­նի դևին թո­ղած, ոս­կե ձկ­նի­կի, թռ­չող գոր­գի ու կա­խար­դա­կան փայ­տի­կի հե­քիաթն է պատ­մում, դևը գա­լիս-չո­քում է աղ­բյու­րիդ բկին, ու չկշ­տա­ցող աչքն է­լի ջա­հել-ջի­վան­նե­րիդ կողմն է:


Մեր ջա­հել­նե­րը հենց հի­մա աղ­բյու­րի գլ­խին են, դժոխքն են ցույց տա­լիս դևին, որ ար­քա­յու­թյու­նը միտն ընկ­նի: Բայց դևն էլ իր դևու­թյու­նը պի­տի ա­նի, չէ՞, յոթ գլուխ­նե­րից յոթ ուղ­ղու­թյուն­նե­րով կրակ է թա­փում ու մինչև ան­մեղ ա­րյուն չլա­փի, լեշն ա­ռած չի քաշ­վի իր «ար­քա­յու­թյու­նը»:
Եվ սա 30 տա­րի­նե­րի հեռ­վից ա­պա­գա­յին միտ­ված ռազ­մա­վա­րա­կան տես­լա­կան չէ: Սա պա­տե­րազմ է՝ իր դա­ժան օ­րենք­նե­րով ու սարս­ռեց­նող ի­րո­ղու­թյամբ: Այս պա­տե­րազ­մը կա­րող էր և չլի­նել, ե­թե իր տե­ղում լի­ներ երկ­րի գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րը, ո­րի շուրջ հա­մախ­մբ­վե­լու կո­չե­րով հե­ղեղ­ված է facebook կոչ­վող սո­ցիա­լա­կան ցան­ցը, մյուս ցան­ցերն էլ, ա­ռա­վել կամ պա­կաս ակ­տի­վու­թյամբ, դու­դու­կա­հար­նե­րի օ­ժան­դակ խմ­բի պես դամ են պա­հում: Հան­դարտ­վեք, ի սեր Աստ­ծո, օր­հա­սի պա­հին հա­մախ­մբ­վե­լու ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազ­դը միշտ է ար­թուն, մեր­կա­պա­րա­նոց կո­չերն ու պա­թո­սա­խեղդ ստա­տուս­նե­րը պա­հեք նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի խա­ղաղ օ­րե­րի հա­մար: Թշ­նա­մին մե՛ր տան շե­մին է չո­քել, ու էս կռիվն էլ, ինչ­պես միշտ, մե՛ր կռիվն է: Հա, հաղ­թե­լու ենք, ես էլ կրկ­նեմ ֆեյս­բու­քյան հայ­րե­նա­սի­րու­թյան այ­ցե­քարտ դար­ձած բա­ռը, որ վիր­տուալ էս տա­րած­քում բա­ռի ար­ժեք էլ ու­նի ըն­դա­մե­նը, սահ­մա­նի վրա՝ կյան­քի: Քա­նի՞ կյանք է ար­ժե­նա­լու էդ թանկ հաղ­թա­նա­կը՝ կհաշ­վենք հե­տո: ՈՒ է­լի շատ բան կհաշ­վենք՝ նման գնով հաղ­թա­նակ­ներ այլևս չու­նե­նա­լու հա­մար:
Խե­լա­ցի մե­կը ժա­մա­նա­կին ա­սել է՝ դի­վա­նա­գի­տու­թյու­նը նույն պա­տե­րազմն է խա­ղաղ պայ­ման­նե­րում: Մեզ խա­ղաղ օ­րե­րում հաղ­թե­լու խելք է պետք, գրո՛­ղը տա­նի:


Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ

Դիտվել է՝ 57611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ