Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են մոլեգնել

Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են մոլեգնել
25.10.2020 | 17:40

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող պատերազմի և չդադարող գնդակոծությունների պայմաններում շատ բնակիչներ հրթիռներից ու հրետանային արկերից պատշպանվելու համար ապաստանել են նկուղներում, գրում է Associated Press-ը։

Մի քանի ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ և տարեց կանայք, ապաստան են գտել Ստեփանակերտի դպրոցի նկուղում, «փոքր երեխաները խաղում և ծիծաղում էին, մինչև կանայք կերակուր էին պատրաստում և փորձում տաքացնել սառը դպրոցական նկուղը»։ Տեղի բնակիչներից մեկը թղթակցին հայտնել է, որ իր հինգ որդիներն առաջնագծում են՝ ընդգծելով, որ «նրանք պայքարում են Արցախում ապրելու իրենց իրավունքի համար»։

Նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, իր երկրում պատրաստում է ադրբեջանցի զինվորականներին և նրանց անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռային համալիրներ տրամադրում։

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ