Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զոհվել է եզդի հոգեւորական շեյխ Մրազ Քալոյանը

Զոհվել է եզդի հոգեւորական շեյխ Մրազ Քալոյանը
25.10.2020 | 21:01

Զոհվել է եզդի հոգեւորական շեյխ Մրազ Քալոյանը։՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը։

«Եզդի հոգեւորական շեյխ Մրազ Յուրիկի Քալոյանը անմահացավ։
Բազմաթիվ եզդի հոգեւորականներ են այսօր կռվում մարտի դաշտում՝ լավ գիտակցելով, որ ոչ թե աղոթքները կօգնեն, այլ պայքարելը ու քո սեփական կյանքի համար թշնամու դեմ կռվելը։
Անմահացավ եզդի շեյխը, Հավերժ փառք քեզ, հերոս»,- գրել է նա։

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ