Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը որոնում է Էրդողանի աքիլեսյան գարշապարը

Պուտինը որոնում է Էրդողանի աքիլեսյան գարշապարը
29.10.2020 | 10:09

Թուրքիայի հետ Լիբիայում ու Կովկասում դիմակայության մեջ Ռուսաստանը հետ է մնացել: Հիմա Սիրիայում թուրքամետ ապստամբների ճանբարներին է Մոսկվան պատասխան հարված հասցնում՝ գրում է Քրիստիան Վայսֆլոգը շվեյցարական Neue Zürcher Zeitung-ում: Ռուսական ավիահարվածը սիրիական իսլամիստական խմբավորման Ֆայլակ աշ Շամ խմբավորման ճամբարին երկուշաբթի օրը դարձավ ամենամահաբեր գրոհներից մեկը վերջին տարիներին: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալներով՝ սպանվեց 80, վիրավորվեց 130 մարդ: Ֆայլակ աշ Շամը սիրիական ընդդիմության սովորոկան խմբերից չէ, այսօր համարվում է առավել մարտունակ ու լավ պատրաստված խմբավորումը, որ վարձկան է ծառայում Թուրքիային: «Ֆայլակ աշ Շամը Թուրքիայի նախագահ Էրդողանի ֆավորիտն է»՝ AFP-ին ասել է Մերձավոր Արևելքի փորձագետ Նիկոլաս Խերասը: «Այս խմբավորումը Լիբիայի ու Կովկասի կոնֆլիկտների համար՝ Անկարայի վարձկանների հավաքագրման ամենակարևոր ռեզերվուարներից է»՝ ասում է Խերասը:՝ Վերջին ամիսներին Էրդողանը բազմիցս ջնջել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական հավակնությունները: Իդլիբում հունվարին ու փետրվարին ռուսական ռմբակոծություններից հետո սիրիացի ապստամբների պաշտպանական գծերը փուլ եկան, Ասադի զորքերին հաջողվեց արագ տարածքներ ազատագրել: Բայց իրավիճակին միջամտեց Անկարան սեփական զինվորներով, ծանր հրետանիով ու մարտական անօդաչուներով: Մոսկվան ու Դամասկոսը ստիպված էին հրադադարի ռեժիմ հաստատել: Նրանք իրենց նպատակին չհասան՝ վերջնականապես մաքրել Սիրիայի հյուսիս-արևմուտքը ապստամբներից: Համարյա նույն ժամանակ Լիբիայում Խալիֆա Խաֆթարը մայրաքաղաք Տրիպոլին գրավելու շեմին էր: Թուրքիայի ռազմական միջամտությունը սիրիացի վարձկանների ու մարտական դրոնների հետ փոխեց ուժերի հավասարակշռությունը: Խաֆթարն ու ռուս վարձկանները ստիպված էին նահանջել արևելք: Վերջապես սեպտեմբերի վերջին Էրդողանը սկսեց կրակի հետ խաղալ Հարավային Կովկասում՝ Ռուսաստանի հետնաբակում: Խորհրդային նախկին երկու հանրապետությունների միջև հրադադար հաստատելու Պուտինի բազում ջանքերը կարճ ժամանակում ձախողվեցին: Կրեմլն անօգնական տեսք ունի: Ռուսաստանը ռազմաբազա ունի Հայաստանում և կարող է օգնել իր դաշնակցին ադրբեջանական գերազանցության առաջ, բայց քանի որ Կրեմլը չի ցանկանում ամբողջովին կորցնել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա Թուրքիայի հետ դիմակայությունում, առայժմ գերադասում է չեզոք դիրքը: Գուցա դա արդեն ուշ է՝ անցած շաբաթ Էրդողանը պահանջեց առաջին շարքում իր աթոռը Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղա բանակցություններում:


Ֆայլակ աշ Շամի վրա ռուսական օդային հարձակումը նախազգուշացում է Էրդողանին, որ համը չհանի Կովկասում: «Իդլիբի 3 միլիոն բնակիչները դարձել են ռուս-թուրքական հաշվարկների պատանդը, որ հաճախ դուրս են Սիրիայի սահմաններից,-բացատրում է Սիրիայի հարցով միջազգային ճգնաժամային խմբի անդամ Դարին Խալիֆան:-Տարածաշրջանն օգտագործվում է իբրև բանակցությունների գրավ և իշխանության վերարտադրման հարթակ»: Ի տարբերություն Լիբիայի ու Ադրբեջանի, Իդիլբում գերակշռությունը Ռուսաստանի կողմում է: Հարձակողական նոր գործողությունը կարող է հարուցել հարյուր հազարավոր փախստականների հորձանք՝ մղձավանջային սցենար Էրդողանի համար:
Քրիստիան Վայֆսլոգ Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Օրեցօր ակնհայտ է դառնում, որ պատերազմն Արցախում հայ-ադրբեջանական բախում չէ, այլ՝ ռուս-թուրքական պատերազմի երրորդ ճակատը: Ու հենց այդ պատճառով հրադադարը չի հաստատվում: Էրդողան-Պուտին հանդիպումը միայն կարող է վերջակետ դնել այս պատերազմին, որտեղ Էրդողանը թքած ունի Ադրբեջանի վրա էլ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա էլ: Նրա նպատակը Սիրիան մասնատելն է ու Սիրիայից անջատել այն հատվածները, որ դուրս են գալիս Միջերկրական ծով Մ-4 և Մ-5 ճանապարհներով, որ նաև նավթի ճանապարհներն են, իսկ ռուսները թույլ չեն տալիս: Հենց այդ պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հապաղում էին իրենց միջնորդական առաքելություններով: Նրանք գիտեն, որ իրենց թիկունքում միշտ էլ հնարավոր է Էրդողան-Պուտին սեպարատ պայմանավորվածությունը: Պատկերացրեք, որ Ադրբեջանի տարածքում լիներ թուրքական ռազմաբազա ու թուրքերը չօգնեին ադրբեջանցիներին պատերազմում: Հետևությունները թողնում եմ ձեզ: Ցանկացած պահի ռուսները կարող են փակել Արցախի օդային տարածքը, բայց չեն անում, որ չնեղացնեն Ալիևին ու Էրդողանին: Դաշնակիցները, իհարկե, տարբեր են լինում: Բայց փաստացի՝ Էրդողանը և Պուտինը նույն քայլերն են անում իրենց դաշնակիցների նկատմամբ, պարզապես այս պահին ու այստեղ Էրդողանի ու Ալիևի շահերը համընկնում են, իսկ Պուտինի ու մեր շահերը բախվում են իրար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ