11.01.2015|
11:29
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուրբաթ երեկոյան հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին: «Կոչ եմ անում միասնության, որովհետև դա է մեր լավագույն զենքը: Մենք պետք է վճռական պայքարենք այն ամենի դեմ, ինչը կարող է բաժանել մեզ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ այժմ ամենակարևորը ռասիզմի ու հակասեմիտիզմի նկատմամբ անհանդուրժող լինելն է: