Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • «Բյուրոկրատիզմը մոլախոտ է,  որն ամեն օր պիտի հնձես»

    «Բյուրոկրատիզմը մոլախոտ է, որն ամեն օր պիտի հնձես»

    25.06.2013| 11:33
    ՀՀ կառավարության կատարած 18 մլն դրամի ներդրման շնորհիվ ընթանում են Սանահինի վանքի վերանորոգման աշխատանքները: «Իրատես de facto»-ն ամիսներ առաջ անդրադարձել էր Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքին, դրանում առկա որոշակի խոչընդոտներին: Մենք կապվեցինք «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԻ հետ` տեղեկանալու, թե ինչպես են գործերն այնտեղ:
  • Ամփոփվեց «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթը

    Ամփոփվեց «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթը

    24.06.2013| 17:16
    ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպեց «Տարվա բժիշկ» հանրապետական բաց մրցույթի մրցանակաբաշխությունը:
  • ՀՀ բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

    ՀՀ բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

    24.06.2013| 16:48
    Բնապահպանական պետական տեսչության կողմից 17.06-24.06.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.8մլնդր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 556.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
  • Մարզպետարանների կողմից կատարված խախտումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

    Մարզպետարանների կողմից կատարված խախտումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

    24.06.2013| 16:39
    Մի շարք մարզերում վառելանյութի ու պարարտանյութի ծրագրում կատարված խախտումների կապակցությամբ հունիսի 21-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «խոշոր չափերով յուրացնելը» և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»:
  • Ֆեյսբուքը արգելափակել է «Ֆեմեն» սկանդալային շարժման հիմնական էջը

    Ֆեյսբուքը արգելափակել է «Ֆեմեն» սկանդալային շարժման հիմնական էջը

    24.06.2013| 16:27
    Ֆեյսբուքը արգելափակել է «Ֆեմեն» սկանդալային շարժման հիմնական էջը սոցցանցում: Այս մասին տեղեկացնում են հենց իրենք` շարժման ակտիվիստուհիները, նշելով, որ օրեր առաջ փակվել է նաև շարժման` ֆրանսերեն լեզվով հավելվածը:
  • Ազատամարտիկների իրավունքների պաշտպանության մեխանիզմները (տեսանյութ)

    Ազատամարտիկների իրավունքների պաշտպանության մեխանիզմները (տեսանյութ)

    24.06.2013| 16:24
    Թե ինչ կարիքներ ու պահանջներ ունեն ազատամարտիկները, մենք՝ բոլորս, լավ տեղեկացված ենք: Սակայն չգիտես, թե ինչու, այս հերոսների սոցիալ տնտեսական հարցերը ոչ մի կերպ լուծում չեն ստանում: Նրանք, մեղմ ասած, մոռացության են մատնված: Հենց այս խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հունիսի 22-ին տեղի ունեցավ հուշագրի ստորագրության արարողություն. Հուշագիրը ստորագրեցին «Շուշի-92» ազատամարտիկներ և վետերանների միավորում ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ի. Սարգսյանի, «Գլոսսա» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա Համբարձումյանի, «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ն ի՝ դեմս Նախագահ Կ. Թումանյանի, Հայաստանի և ԼՂՀ-ի հույների «Պատրիադա» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Է. Պոլատովի, «Մշակույթ» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա Զախարյանի:
  • Ծայրահեղ աղքատության դեմքը (տեսանյութ)

    Ծայրահեղ աղքատության դեմքը (տեսանյութ)

    24.06.2013| 11:49
    «Շիրակ կենտրոնն» իր պատրաստած տեսանյութերում բազմիցս է անդրադարձել Գյումրու նախկին գործարանային կիսախարխուլ հանրակացարաններում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների ապրելակերպին ու կենցաղային ավելի քան անմխիթար պայմաններին: Այսօր ներկայացվող տեսանյութը, կրկին, քաղաքի երբեմնի հզոր գործարաններից մեկի Բուլվարային թաղամասում գտնվող նախկին հանրակացարանում ապրող, բառիս բուն իմաստով անօգական և թշվառ ընտանիքների մասին է:
  • Չինաստանում H7N9 գրիպի ամեն երրորդ դեպք մահացու է

    Չինաստանում H7N9 գրիպի ամեն երրորդ դեպք մահացու է

    24.06.2013| 11:47
    Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, ընթացիկ տարում Չինաստանում H7N9 «թռչնագրիպով» մահացել է հիվանդների մոտ մեկ երրորդը: «Թռչնի գրիպի» բռնկման օրից մինչ օրս (2013 թ փետրվարից մինչև հունիս ամիսը), արձանագրվել է վարակի 131 դեպք, 123 հոգի հոսպիտալացվել են, 39-ը` մահացել:
  • Մի՛ կրակեք իրավապաշտպանի վրա

    Մի՛ կրակեք իրավապաշտպանի վրա

    23.06.2013| 19:41
    Օրերս Ռուսաստանում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունները, ռուսաստանյան «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան գրասենյակի խուզարկումը ոստիկանության կողմից ցույց են տալիս Ռուսաստանի իշխանությունների՝ գլուխ բարձրացրած չեկիստական հակումները: Գրասենյակի ղեկավար Լև Պոնոմարյովը կատարվածը որակել է որպես քաղաքական հետապնդում:
  • Տարիքի հետ մարդիկ դադարում են ժպտալ

    Տարիքի հետ մարդիկ դադարում են ժպտալ

    23.06.2013| 17:04
    Գիտնականները պարզել են, որ չափահաս մարդիկ ժպտում են քառասուն անգամ ավելի քիչ, քան երեխաները: Ստացվում է, որ ծիծաղն ու ժպիտը ավելի բնորոշ են երեխաներին, քան մեծահասակներին: Ավելին, տարիքի հետ կապված կտրուկ նվազում է ժպիտների քանակը: Միջին հաշվարկներով, եթե երեխան ժպտում է օրական 300 անգամ, ապա չափահասը` միայն 7-11 անգամ: