Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հունաստանն առաջարկել է դառնալ ԵՄ-ում Հայաստանի թիվ 1 գործընկերը

Հունաստանն առաջարկել է դառնալ ԵՄ-ում Հայաստանի թիվ 1 գործընկերը
05.11.2019 | 20:25

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ՀՀ նախագահն Արմեն Սարգսյանին առաջարկել է, որ իր երկիրը դառնա ԵՄ-ում Հայաստանի թիվ 1 գործընկերը՝ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Իմ բարեկամն առաջարկեց, որ Հունաստանը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի համար թիվ մեկ գործընկերը՝ նշելով, իհարկե, որ Հայաստանն ունի շատ այլ բարեկամներ` Ֆրանսիան, Գերմանիան և ուրիշները»,- ասաց Սարգսյանը:

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ