Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շնորհավորական ուղերձ՝ Սահմանադրության օրվա առթիվ

Շնորհավորական ուղերձ՝ Սահմանադրության օրվա առթիվ
10.12.2019 | 11:58

Սիրելի′ հայրենակիցներ,

«Հանուն Արցախի» համազգային շարժմանը միացած կազմակերպությունների, անձանց և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ ԱՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:

Դեկտեմբերի 10-ը մեր ազատագրական պայքարի ճանապարհին դարձավ ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին:

Հետաքրքիր մի զուգադիպությամբ Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991թ. այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը: 2006 թ. այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց:

Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշները, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները: Արցախն այսօր առավել կայացած պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը:

Մեզանից ամեն ոք պետք է գնահատի իր սեփական անկախությունը, բոլորի անկախության զգացողության համագումարն էլ կապահովի երկրի անկախությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ՝ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և ամենայն բարիք:

Դիտվել է՝ 2679

Մեկնաբանություններ