«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ինչու է լռում Ար­մեն Սարգ­ս­յա­նը

Ինչու է լռում Ար­մեն Սարգ­ս­յա­նը
14.01.2020 | 03:34
Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հաս­ցեին քն­նա­դա­տու­թյու­նը չի դա­դա­րում, սա­կայն այդ ա­մե­նի առն­չու­թյամբ նա հա­մա­ռո­րեն լռում է, չի հա­կա­դար­ձում, չի պար­զա­բա­նում իր դիր­քո­րո­շու­մը։ Կա մեկ ան­փո­փոխ պա­տաս­խան՝ նա­խա­գահն ա­ռաջ­նորդ­վում է Սահ­մա­նադ­րու­թյամբ։ Մինչ­դեռ նրան իշ­խա­նու­թյան բե­րած ՀՀԿ-ի, ոչ իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րի հա­մար այդ Սահ­մա­նադ­րու­թյունն այլ կերպ է մեկ­նա­բան­վում, իշ­խա­նու­թյան հա­մար՝ լրիվ այլ, իսկ Ար­մեն Սարգ­սյա­նի հա­մար՝ ինչ­պես կո­րո­շի օր­վա իշ­խա­նու­թյու­նը։ Նա եր­բեք դեմ չի գնա­ցել Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան նա­խա­ձեռ­նած որևէ օ­րեն­քի, ա­ռանց բա­ցա­ռու­թյան բո­լորն ար­ժա­նա­նում են նրա հա­վա­նու­թյա­նը։ Հարցն այն չէ, թե իշ­խա­նու­թյու­նը սխալ է կամ ճիշտ, հարցն այն է, որ ան­գամ «դա­կե­լով» Փա­շի­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, Սարգ­սյա­նը պետք է հան­րու­թյա­նը բա­ցատ­րու­թյուն ներ­կա­յաց­նի, ի վեր­ջո, խո­սի մարդ­կանց հետ, թե ին­չու է այդ­պես վար­վում։
Են­թադ­րենք, թե նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րին պետք է «քյա­բաբ առ քյա­բաբ» սնան­կաց­նեն, դա­տա­վոր­նե­րին օ­րեն­քով կա­շա­ռեն ու պար­տադ­րեն հե­ռա­նալ ու այս ա­մե­նին հաս­նե­լու հա­մար հա­տուկ չտեսն­ված ու չլս­ված օ­րենք­ներ են մշա­կում, Ար­մեն Սարգ­սյա­նը, որ­պես երկ­րի գլուխ, ի՞նչ է մտա­ծում այդ ա­մե­նի մա­սին։ Չէ՞ որ լուրջ ի­րա­վա­բան­նե­րը, ան­կախ այն հան­գա­ման­քից, որ ընդ­դի­մա­դիր հար­թա­կից են, էա­կան խն­դիր­ներ են տես­նում այդ օ­րենք­նե­րում, գու­ցե ար­ժե՞ նրանց ա­սածն էլ բա­նի տեղ դնել։ Հնա­րա­վոր է Ար­մեն Սարգ­սյա­նը շատ ա­վե­լի տե­ղե­կաց­ված է այդ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րից, քան ընդ­դի­մա­խոս­նե­րը, իսկ ե­թե ոչ, ու­րեմն թող բա­ցատ­րի, թե ին­չու է հլու-հնա­զանդ Փա­շի­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի հա­մար ճա­նա­պարհ հար­թում։
Ի վեր­ջո, Սարգ­սյա­նը ոչ միայն «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» Սահ­մա­նադ­րու­թյան ե­րաշ­խա­վորն է, այլև բո­լոր նրանց, ով­քեր իշ­խա­նա­կան կաս­տա­յի ան­դամ չեն, նա­խա­գահ են ընտ­րել նրան, բայց այ­սօր հան­րու­թյու­նից դրա հա­մար նե­րո­ղու­թյուն են խնդ­րում, այլ խոս­քով՝ Հա­յաս­տա­նի յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու։ Հի­մա շար­քա­յին քա­ղա­քա­ցին այս ողջ խառ­նաշ­փո­թի մեջ ի­րա­վունք ու­նի՞ պե­տու­թյան ղե­կա­վա­րից ի­մա­նա­լու նրա հս­տակ դիր­քո­րո­շու­մը, բա­ցատ­րու­թյու­նը, թե ին­չու են, օ­րի­նակ, ՍԴ դա­տա­վոր­նե­րը պար­տադր­ված գնում թո­շա­կի, ու ին­չու ին­քը սե­փա­կան հար­կե­րի հաշ­վին նրանց չաշ­խա­տե­լու հա­մար պի­տի վճա­րի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ