Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ընտանիքներին
26.01.2020 | 23:27

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 1600 մարդ վիրավոր է: Ժամեր առաջ փրկարարներին հաջողվել է փլուզված շենքից դուրս բերել 35-ամյա մի կնոջ՝ երկու տարեկան աղջկա հետ. նրանք 28 ժամ մնացել էին փլատակների տակ: Աղետը տեղի էր ունեցել արևելյան Էլազիգ նահանգում: Ըստ մասնագետների` ցնցումների ուժգնությունը հասել էր 6,8 մագնիտուդի:


Աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ն խոր ցավակցություն են հայտնել մահացածների ընտանիքներին: «Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում», - ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ