Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության համար
26.01.2020 | 23:32

Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթում է Չինաստանում տարածում գտած կորոնավիրուսով վարակվածների և հիվանդության դեմ պայքարի հաջողության համար: «Ցանկանում եմ աղոթել մարդկանց համար, ոք վարակվել են վիրուսով, որը տարածվել է Չինաստանում: Տեր, ընդունիր կյանքից հեռացածներին, մխիթարիր ընտանիքներին և աջակցիր այն մեծ ջանքերին, որ արդեն ձեռնարկվում են չինական համայնքի կողմից համաճարակի դեմ պայքարում»՝ ասել է քահանայապետը՝ հավատավորներին դիմելով ավանդական կիրակնօրյա աղոթի ժամանակ:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ