Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ոչ միայն ե­րա­զանք, այլև ի­րա­կա­նու­թ­յուն

Ոչ միայն ե­րա­զանք, այլև ի­րա­կա­նու­թ­յուն
31.01.2020 | 11:49
Գյու­ղի դու­ռը չփա­կեք, մտ­նող կա։ Ա­մեն ան­գամ գյու­ղե­րում փակ կող­պե­քով դռ­ներ տես­նե­լիս շունչս կտր­վում է, էդ­քան թթ­ված­նի մեջ օ­դը չի հե­րի­քում։ ՈՒ կա­մաց-կա­մաց գյու­ղերս կող­պեք­նե­րի թան­գա­րան­նե­րի են վե­րած­վում։ Ա­րագ քայ­լե­րով մո­տե­նում եմ կող­պե­քով դռա­նը, որ պո­կեմ շպր­տեմ։ (Մեկ ա գյու­ղե­րում գո­ղու­թյուն չկա)... գո­նե չի երևա, որ տան­տե­րե­րը տա­նը չեն։ Բայց հենց հպ­վում եմ նույ­նիսկ ամ­ռան կե­սին գե­րեզ­մա­նա­յին սառ­նու­թյուն ու­նե­ցող կող­պե­քին, զգում եմ նրա ձեռ­քը, որ փա­կեց ու գնաց։ 3 բա­նա­լի էր։ Մե­կը տվեց հարևան Վար­դուշ տա­տին, որ մեկ-մեկ դու­ռը բա­ցի, գի­շեր­նե­րը լույ­սը վա­ռի, դո­շակ­ներն արևին տա։ Մե­կը` քա­ղա­քի դվա­յո­ռոդ­նի մոր­քու­րի աղջ­կան (ստեղ մե­նակ ինքն ա մնա­ցել), որ ա­մառ­նե­րը մի քա­նի օ­րով ե­րե­խե­քին գյուղ բե­րի... Մե­կը պա­հեց մո­տը, որ հան­կարծ կա­րող ա գի­շե­րով գա, էդ ժա­մին հո Վար­դուշ տա­տին քնից չի՞ հա­նե­լու։ Կող­պե­քը նուրբ շո­յե­լով` ձեռքս հետ եմ քա­շում...Կար­ծես մա­սուն­քի վրա­յից... ՈՒ սպա­սու­մով հե­ռա­նում, հա­վա­տա­լով, որ մի օր էս տա­նը պլեճ եմ ու­տե­լու տան­տե­րե­րի հետ։ Իսկ գի­շե­րը իմ գյու­ղում մութ է։ Վար­դուշ տատն էլ ար­դեն ծեր է, չի կա­րա ա­մեն օր գնա քո տան լույ­սը վա­ռի։ Հետ ա­րի...
Ստել­լա ՍԱ­ՐՈՒ­ԽԱ­ՆՅԱՆ
Ե­ՐԱ­ԶԱՆ­ՔԻ ԳՅՈՒՂ
Ա­ռօ­րյա հոգ­սե­րից կտր­վե­լու հա­մար հար­կա­վոր է մի­ջա­վայ­րի փո­փո­խու­թյուն, ո­րի լա­վա­գույն տար­բե­րա­կը տպա­վո­րու­թյուն­նե­րով ու գրավ­չու­թյուն­նե­րով հա­րուստ ուղևո­րու­թյունն է: Քա­ղա­քի թո­հու­բո­հից հե­ռա­նալն ու բնու­թյան, գյու­ղա­կան ան­դոր­րի մեջ հան­գիս­տը կազ­մա­կեր­պելն այ­սօր բազ­մա­թիվ եր­կր­նե­րում նա­խընտ­րե­լի են: Նմա­նա­տիպ հան­գս­տի վառ օ­րի­նակ­նե­րից է գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը: Ա­վան­դա­կան զբո­սաշր­ջու­թյան ձևե­րի կող­քին գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը նոր երևույթ է և որ­պես զբո­սաշր­ջու­թյան տա­րա­տե­սակ իր զար­գաց­ման պատ­մու­թյու­նը սկ­սել է Արևմտյան Եվ­րո­պա­յում՝ ան­ցյալ դա­րի 60-70-ա­կան թվա­կան­նե­րին: Իսկ նպա­տա­կը ե­ղել է գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում կազ­մա­կեր­պած գոր­ծու­նեու­թյան մի­ջո­ցով պահ­պա­նել, վե­րա­կեն­դա­նաց­նել տե­ղա­կան սո­վո­րույթ­նե­րը, ար­հեստ­նե­րը և զարկ տալ ձեռ­նար­կա­տի­րա­կան գոր­ծու­նեու­թյան զար­գաց­մա­նը: Մա­քուր օդ, ա­ռողջ քուն, ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյուն, բա­զում տպա­վո­րու­թյուն­ներ ու ծա­նո­թու­թյուն­ներ, նոր աշ­խար­հի, կեն­ցա­ղի ու ապ­րե­լա­կեր­պի բա­ցա­հայ­տում. ա­հա թե ինչ է ա­ռա­ջար­կում գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը:
Այս ա­մե­նը կա­րող են ա­պա­հո­վել նաև հայ­կա­կան գյու­ղե­րը, ո­րոնք ի­րենց բնու­թյամբ ու կեն­ցա­ղով գրա­վում են բազ­մա­թիվ զբո­սաշր­ջիկ­նե­րի: Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը թեև տա­րի­ներ ա­ռաջ մշա­կել էր գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման ծրագ­րեր, սա­կայն դա­տե­լով հայ­կա­կան գյու­ղե­րի ներ­կա­յիս սր­տաճմ­լիկ վի­ճա­կից, այդ ծրագ­րերն ի­րենց ողջ բո­վան­դա­կու­թյամբ ու հե­ռան­կա­րով հան­դերձ մնա­ցել են թղ­թի վրա: Միչ­դեռ գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը՝ ագ­րո­տու­րիզ­մը, ո­րի զար­գաց­ման հա­մար Հա­յաս­տա­նը հա­րուստ է անհ­րա­ժեշտ բնա­կան ռե­սուրս­նե­րով՝ աշ­խար­հագ­րա­կան բա­րեն­պաստ դիրք, գե­ղե­ցիկ լեռ­նաշ­խարհ, ա­ռատ բու­սա­կա­նու­թյուն, հայ­կա­կան ա­վան­դա­կան խո­հա­նոց և ո­րը կարևոր­նե­րից է՝ հյու­րըն­կալ մարդ­կա­յին գոր­ծոն, կա­րող է ոչ միայն ճա­նա­չե­լի դարձ­նել գյու­ղը, այլև լու­ծել սո­ցիալ-տն­տե­սա­կան բազ­մա­թիվ հար­ցեր:
Հատ­կա­պես դա­տարկ­վող գյու­ղե­րը մո­ռա­ցու­մից փր­կե­լու, ինչ­պես նաև զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման մի­ջո­ցով գյու­ղա­ցի­նե­րի կյան­քը հե­տաքր­քիր ու շա­հու­թա­բեր դարձ­նե­լու ծրագ­րե­րով այ­սօր բազ­մա­թիվ ե­րի­տա­սարդ կա­մա­վոր­ներ նա­խա­ձեռ­նել և ի­րա­գոր­ծում են ծրագ­րեր, ո­րոնք հե­տաքր­քիր ու շա­հա­վետ են գյու­ղի և գյու­ղաբ­նա­կի հա­մար: Նրան­ցից մե­կը ե­րա­զանքն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու դժ­վա­րին գոր­ծի նա­խա­ձեռ­նող, «Ե­րա­զան­քի գյուղ» նա­խագ­ծի հա­մա­հիմ­նա­դիր Ստել­լա ՍԱ­ՐՈՒ­ԽԱ­ՆՅԱՆՆ է:
ՔԱ­ՆԻ ԴԵՌ ԺԱՆ­ԳՈ­ՏԱԾ ԿՈՂ­ՊԵ­ՔԻ ՄԻ­ՋԻՑ ԾԻԼ Է ՏԱ­ԼԻՍ ԿԱ­ՆԱ­ՉԸ, ԳՅՈՒ­ՂԸ ՉԻ ՄԵՌ­ՆԻ
-Հայ գյուղն ու նրա­նում ապ­րող բնա­կիչ­նե­րի կեն­ցաղն ինձ հա­մար դար­ձել են կեն­սա­կերպ, ես նրան­ցով եմ ապ­րում, ե­թե մի շա­բաթ վե­րա­լից­քա­վոր­վե­լու հա­մար որևէ գյուղ չգ­նամ, ես ինձ լիար­ժեք չեմ զգա: Ես հեր­թով մտ­նում եմ բո­լո­րի տնե­րը, ծա­նո­թա­նում, կի­սում նրանց հա­ցը, սուրճ խմում, ու որ­պես շա­հա­ռու ընտ­րում եմ ակ­տիվ ըն­տա­նիք­ներ, ո­րոնք հե­տո կա­պող օ­ղակ կլի­նեն ի­րենց հետ աշ­խա­տե­լու հա­մար, ո­րով­հետև մի քա­նի այ­ցե­լու­թյու­նը բա­վա­կան չէ գյու­ղը զար­գաց­նե­լու հա­մար: Գյու­ղում է իմ արևը, ու ա­մեն ան­գամ գնա­լով ու մի գյու­ղա­ցու հա­ջո­ղու­թյու­նը գրան­ցե­լով հա­մա­րում եմ, որ նվա­ճել եմ թե­կուզ փոքր, բայց հաղ­թա­նակ,- «Ի­րա­տես»-ի հետ զրույ­ցում ա­սում է Ստել­լան:
Տա­րի­ներ ա­ռաջ, երբ «Կա­նաչ ա­րա­հետ» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան մար­քե­թին­գի խոր­հր­դա­տու, «Իմ գյու­ղը» ՍՊԸ-ի տնօ­րեն Ստել­լա Սա­րու­խա­նյա­նը փոր­ձի փո­խա­նակ­ման նպա­տա­կով գտն­վում էր Գեր­մա­նիա­յում, նա իր հա­մար բա­ցա­հայ­տեց գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյան կարևո­րու­թյու­նը, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա փո­խե­լու հայ­կա­կան գյու­ղի ու նրա բնակ­չի կեն­սա­կեր­պը, ո­րի շնոր­հիվ կկր­ճատ­վի աղ­քա­տու­թյու­նը, գյու­ղա­ցին կկարևո­րի իր անձն ու իր տու­նը որ­պես ռե­սուրս ու այլևս չի մտա­ծի գյու­ղը լքե­լու, գյու­ղի ան­դորր կյան­քը քա­ղա­քի ծխա­ռատ ե­ռու­զե­ռով փո­խե­լու մա­սին։ ՈՒ գյու­ղե­րը չեն դա­տարկ­վի:
Ստել­լա­յի պատ­կե­րաց­մամբ` զբո­սաշր­ջի­կը, վար­ձե­լով գյու­ղա­ցու տան թե­կուզ մեկ սե­նյա­կը, ոչ միայն հիա­նում է տե­ղի բնու­թյամբ ու պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րով, այլև ապ­րում է գյու­ղա­ցու կեն­ցա­ղով, կա­րո­ղա­նում է կով կթել, կեն­դա­նի­նե­րին կե­րակ­րել, ձի քշել, լա­վաշ թխել, խոտ հն­ձել, բնա­կիչ­նե­րի հետ զբաղ­վել վայ­րի հա­վա­քով, ու այդ դեպ­քում նա կցան­կա­նա ա­վե­լաց­նել գյու­ղա­կան հան­գիստն ու կյան­քը վա­յե­լե­լու օ­րե­րի քա­նա­կը: Բայց միա­ժա­մա­նակ զբո­սաշր­ջի­կը պետք է ա­պա­հով­ված լի­նի կեն­ցա­ղա­յին նոր­մալ պայ­ման­նե­րով, մա­քուր ու սնն­դա­րար մթերք­նե­րով, միայն այս դեպ­քում զբո­սաշր­ջի­կը կկապ­վի գյու­ղին, հայ գյու­ղա­ցու հա­մեստ տու­նը, ար­դար սնունդն ու ան­կեղծ զրույ­ցը կգե­րա­դա­սի թան­կար­ժեք ու ճոխ հյու­րա­նո­ցից:
-Ա­մեն գյուղ իր խո­հա­նոցն ու­նի, զբո­սաշր­ջի­կին ա­ռա­վել գրա­վում են հայ­կա­կան ու­տեստ­նե­րի բազ­մա­զա­նու­թյունն ու յու­րա­հատ­կու­թյու­նը, նրա մեջ մնում է «քիմ­քի» հի­շո­ղու­թյու­նը», այն, ինչ ու­տում է գյու­ղա­ցու տա­նը, ճա­շա­կում տվյալ գյու­ղում: Եվ վե­րա­դառ­նա­լով իր եր­կիր, մշ­տա­պես հի­շում է հայ­կա­կան գյու­ղում կե­րած կե­րակ­րի հա­մը: Օ­րի­նակ, Դրախ­տիկ գյու­ղի խո­հա­նո­ցի «բրեն­դը» սո­խե­ռա­ծով ու նռան հա­տիկ­նե­րով պատ­րաստ­ված սա­գի մսով կե­րա­կուրն է, Տա­վու­շի տա­րաշր­ջա­նի գյու­ղե­րում պատ­րաստ­վում է հրա­շա­լի թա­թար­բո­րա­կի, ո­րը «խան­գյալ» է կոչ­վում, ու այս­պես, ա­մեն գյուղ իր ու­տես­տով զբո­սաշր­ջի­կի հի­շո­ղու­թյան մեջ պահ­պա­նում է նաև իր մա­սին հի­շո­ղու­թյուն­ներ,- ա­սում է Ստել­լան:
Նրա հա­մոզ­մամբ, նաև այս­տեղ է պետք մտ­քի հե­ղա­փո­խու­թյուն: Պար­զից էլ պարզ է, որ հայ գյու­ղա­ցին ի ծնե հյու­րըն­կալ, հյու­րա­սեր է և ա­մոթ է հա­մա­րում հյու­րա­սի­րու­թյան դի­մաց վար­ձատր­վե­լը, դա դժ­վար է պատ­կե­րաց­նում: Սա­կայն կյան­քի պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման նպա­տա­կով, ծա­ռա­յու­թյան դի­մաց վար­ձատ­րու­թյու­նը պետք է դի­տար­կի որ­պես իր աշ­խա­տան­քի ար­դյունք, գնա­հա­տում, դի­տար­կի որ­պես բիզ­նես: Այս դեպ­քում շա­հում են եր­կուս­տեք՝ գյու­ղա­ցին ու զբո­սաշր­ջի­կը. գյու­ղա­ցին` իր մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի, է­կո­լո­գիա­պես մա­քուր սնն­դի վա­ճառ­քի, զբո­սաշր­ջի­կը՝ իր գնում­նե­րով գյու­ղա­ցուն ու գյու­ղին ա­ջակ­ցե­լու, գյու­ղա­ցու ջերմ ու սր­տա­բաց ըն­դու­նե­լու­թյան, հո­գա­տա­րու­թյան, է­կո­լո­գիա­պես ա­ռողջ սնն­դի ու ան­վր­դով հան­գս­տի հա­մար:
ՔԱ­ՂԱ­ՔԸ ԳՅՈՒՂ ԲԵ­ՐԵ­ԼՈՒ «ՆՈՒՐԲ ԱՐ­ՎԵՍ­ՏԸ»
-Գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը ըն­տա­նե­կան բիզ­նես է, որ­տեղ հա­ջո­ղու­թյու­նը կախ­ված է ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հա­մա­կարգ­ված աշ­խա­տան­քից: Այ­սօր գյու­ղա­ցի­նե­րը դժ­գո­հում են աշ­խա­տա­տե­ղի բա­ցա­կա­յու­թյու­նից, սա­կայն գյու­ղում աշ­խա­տա­տեղ չպետք է լի­նի, քա­նի որ գյու­ղա­ցու աշ­խա­տա­տեղն իր հո­ղա­մասն ու տունն է, հո­ղա­մա­սը պետք է մշա­կի կա­յուն գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման և ե­կա­մուտ ստա­նա­լու հա­մար, իսկ տունն օգ­տա­գոր­ծի զբո­սաշր­ջու­թյան հա­մար: Ան­մշակ հո­ղը զրկ­վում է ար­դյու­նա­վե­տու­թյու­նից, այ­սօր հա­մա­ցան­ցը հո­ղի ճիշտ մշակ­ման մա­սին գի­տե­լիք­նե­րի շտե­մա­րան է, կա­րող է օգտ­վել հա­մա­ցան­ցից,- ա­սում է Ստել­լան ու հա­վե­լում, որ գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի հատ­կա­պես սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի հա­մար, քա­նի որ գյու­ղա­ցուն կա­պում է իր գյու­ղին ու հո­ղին:
Ստել­լան կար­ծում է, որ սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի պահ­պան­ման հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­ներ են հար­կա­վոր, այդ հար­ցում կօգ­նի գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը: Գյու­ղա­ցու զբաղ­վա­ծու­թյունն ու շա­հույ­թը կա­րող են վա­րա­կել հարևա­նին, ու նա կներգ­րավ­վի այդ գոր­ծում: Այս դեպ­քում գյու­ղա­ցին կմ­տա­ծի ոչ թե գյու­ղից հե­ռա­նա­լու, այլ քա­ղա­քը գյուղ բե­րե­լու մա­սին: Մի կարևոր հարց ևս կլուծ­վի. գյու­ղաբ­նա­կը կմ­տա­հոգ­վի իր տան շր­ջա­կայ­քի ու առ­հա­սա­րակ գյու­ղի մաք­րու­թյամբ: Ճիշտ է, եվ­րո­պա­կան բա­րե­կարգ ու գե­ղե­ցիկ, հիա­նա­լի խնամ­ված տնա­մեր­ձե­րով հա­րուստ գյու­ղե­րը դեռևս ե­րա­զանք են մեզ հա­մար, սա­կայն թերևս այդ օրն էլ գա, երբ հայ­կա­կան գյու­ղե­րի ոչ միայն գե­ղա­տե­սիլ բնու­թյան, այլև հա­մա­չափ կա­ռուց­ված ու ար­տա­քին տես­քի մա­սին գո­վա­սան­քով կխո­սեն դր­սում:
-Գյու­ղաբ­նակ­ներն ի­րենց գյու­ղը պետք է ըն­կա­լեն, հա­մա­րեն որ­պես աշ­խար­հի կենտ­րո­նը, գյու­ղում ապ­րե­լով ի­րենց եր­ջա­նիկ զգան, գյու­ղի շր­ջա­նա­վարտն էլ բու­հա­կան կր­թու­թյուն ստա­նա­լուց հե­տո շտա­պի գյուղ, իր գի­տե­լիք­նե­րով ու նե­րու­ժով նպաս­տի գյու­ղի զար­գաց­մա­նը: Այ­լա­պես Երևանն ու ար­վար­ձան­նե­րը զար­գա­նում են, իսկ հե­ռա­վոր ու սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րը շա­րու­նա­կում են ան­տես­ված ու խո­ցե­լի մնալ,-ա­սում է Ստել­լան:
Գյու­ղե­րում ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րի մա­սին խո­սե­լիս Ստել­լան կարևո­րում է նաև չմ­շակ­վող տնա­մեր­ձե­րի ու ա­ռանձ­նատ­նե­րի ճա­կա­տա­գի­րը, ո­րով մտա­հոգ­ված են ինքն ու իր թի­մա­կից­նե­րը: Ծրագ­րի նպա­տակն է` օգ­նել գյու­ղաբ­նակ­նե­րին չվ­նաս­ված տներն ու չմ­շակ­վող տնա­մեր­ձե­րը վա­ճա­ռե­լու հար­ցում: Իսկ այ­սօր շատ քա­ղա­քաբ­նակ­ներ ցան­կա­նում են գյու­ղում ձեռք բե­րել սե­փա­կան տուն ու հո­ղա­մաս, ին­չը նույն­պես կն­պաս­տի գյու­ղի զար­գաց­մա­նը:
«ՍԻՐՏՍ ՆՈՐ ԳՅՈՒՂ Է ՈՒ­ԶՈՒՄ»
Ստել­լա­յի ծրագ­րե­րին կյանք ու շունչ են հա­ղոր­դում նաև նրա թի­մա­կից­նե­րը, ին­չը Ստել­լա­յի խոս­քով, կա­յուն չէ, քա­նի որ յու­րա­քան­չյուր նոր նա­խագ­ծի մա­սին նա տե­ղե­կաց­նում է հա­մա­ցան­ցի՝ ֆեյս­բու­քյան է­ջի մի­ջո­ցով: Բա­վա­կան է գրի՝ «Սիրտս նոր գյուղ է ու­զում» և տաս­նյակ մար­դիկ ար­ձա­գան­քում են նրա կո­չին:
-Պար­տա­դիր չէ, որ իմ ծրագ­րերն ի­րա­կա­նաց­վեն նույն թի­մով, չեմ ու­զուն, որ ամ­բողջ բեռն ի­րենց ու­սե­րին կրեն,- ա­սում է Ստել­լան,- Ի­րա­կա­նում մենք՝ հա­յերս, շատ պատ­րաս­տա­կամ, հո­ղը սի­րող ազգ ենք, ես դրա­նում հա­մոզ­վել եմ գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման հա­մար ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րի վրա աշ­խա­տե­լիս: Հատ­կա­պես շատ են այն ե­րի­տա­սարդ­նե­րը, ով­քեր պատ­րաստ են կա­մա­վոր սո­ցիա­լա­կան ծրա­գիր ի­րա­կա­նաց­նե­լու: Օ­րի­նակ, Դրախ­տիկ գյու­ղում գոր­ծում է 21 հո­գուց բաղ­կա­ցած թիմ, Սե­մյո­նով­կա­յում՝ 43 հո­գուց բաղ­կա­ցած բո­լո­րո­վին այլ թիմ, Քա­րա­բեր­դում՝ 22-ն են, Գառ­նա­ռի­ճում՝ 41-ը, ու երբ հաշ­վում եմ իմ մեծ ըն­տա­նի­քը, տես­նում եմ, որ նրանց թի­վը շուրջ 500-ի է հաս­նում, իսկ դա փոքր թիվ չէ, ե­թե հաշ­վենք, որ սա կա­մա­վոր աշ­խա­տանք է:
Դե ինչ, իսկ կա­ռա­վա­րու­թյա­նը մնում է լու­ծել հե­ռա­վոր ու սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի՝ ճա­նա­պարհ­նե­րի, սան­հան­գույ­ցի, պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի, դրանց շր­ջա­կայ­քի մաք­րու­թյան ու պահ­պա­նու­թյան և է­լի բազ­մա­թիվ հար­ցեր:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 23457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ