Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արցա­խի ընտ­րու­թ­յուն­ներ-2020. մեր ազ­գին ո­չինչ չի սո­վո­րեց­նում

Արցա­խի ընտ­րու­թ­յուն­ներ-2020. մեր ազ­գին ո­չինչ չի սո­վո­րեց­նում
24.04.2020 | 01:27
Եր­կար էի մտո­րում` ար­ժե՞ ընդ­հան­րա­պես ինչ-որ ձևով ինչ-որ բան գնա­հա­տել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում վեր­ջերս կա­յա­ցած հեր­թա­կան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյան առն­չու­թյամբ։
Եզ­րա­կա­ցու­թյունն այն էր, որ տե­ղի ու­նե­ցածն անհ­նար է չըն­կա­լել ու չգ­նա­հա­տել, մա­նա­վանդ որ մի շարք պատ­մու­թյուն­ներ այս կամ այն չա­փով «ար­ձա­գան­քել» են ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին։ Բնա­կա­նա­բար` հայ ժո­ղովր­դի հա­մար բա­ցա­սա­կան ձևով ու բո­վան­դա­կու­թյամբ։ Եվ դա ա­վե­լորդ ան­գամ ա­պա­ցու­ցում է, որ քա­նի դեռ աշ­խար­հում կա Ադր­բե­ջան կեղծ պե­տու­թյու­նը, մենք մշ­տա­կան խն­դիր­ներ ու «գլ­խա­ցա­վանք­ներ» ենք ու­նե­նա­լու, մինչև չսկ­սենք հա­մո­զել կեղծ Ադր­բե­ջա­նի «ստեղ­ծող­նե­րին», որ քա­նի դեռ գո­յու­թյուն կու­նե­նա գո­ղաց­ված ա­նու­նով պե­տու­թյու­նը, Կով­կա­սը կլի­նի ան­հաշ­տե­լի հա­կա­սու­թյուն­նե­րի օ­ջախ դառ­նա­լու մշ­տա­կան վտան­գի տակ։ Որևէ մեկն ու­զու՞մ է ի­մա­նալ ստեղ­ծող­նե­րի ա­նուն­նե­րը։ Փորփ­րենք պատ­մու­թյան մեջ և կգտ­նենք։ Սկ­սեք ոմն անգ­լիա­ցի գե­նե­րալ Թոմ­սո­նի և թուրք դյոն­մե-գե­նե­րալ Նու­րի փա­շա­յի ա­նուն­նե­րից և վեր­ջաց­րեք խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան հրեա բոլշևիկ­նե­րով։ Որն է սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կի հա­մոզ­վա­ծու­թյան աղ­բյու­՞րը։ Խնդ­րեմ. Ռու­սաս­տա­նում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րի գե­նե­րալ, կեղծ Ադր­բե­ջա­նի ստեղծ­ման տա­րի­նե­րի ժա­մա­նա­կա­կից Ան­տոն Դե­նի­կի­նի հու­շե­րի գիր­քը, ո­րը կոչ­վում է «Ռու­սա­կան խռո­վու­թյան ուր­վագ­ծեր»։
Բայց Ար­ցա­խում, նա­խա­գա­հա­կա­նից բա­ցի, նաև խորհ­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն է ե­ղել։ Այն­պես որ, անհ­րա­ժեշտ է հաս­կա­նալ, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել Ար­ցա­խում։ Այն, որ Ար­ցա­խի հեր­թա­կան նա­խա­գա­հը դար­ձավ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, հայտ­նի է ողջ աշ­խար­հին։ Որ նա Ար­ցա­խի նախ­կին վար­չա­պետ է, նույն­պես հայտ­նի է։ Որ ընտ­րու­թյան ա­ռա­ջին փու­լից հե­տո նա շտա­պեց Երևան և շո­ղո­քոր­թում էր Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին, նույն­պես գի­տեն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րը։ Չար­ժե քն­նար­կել, թե ին­չու սա շա­հեց, մյուս­նե­րը պարտ­վե­ցին։ Ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ և՛ Թուր­քիան, և՛ կեղծ Ադր­բե­ջանն ու­ժեղ թա­փով ինչ-որ պա­տե­րազ­մա­կան սցե­նար­նե­րի են պատ­րաստ­վում` չնա­յած կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կին։ Մենք հու­սով ենք, որ Ար­ցա­խի ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան հե­տա­խու­զու­թյան մար­մին­նե­րը պատ­րաստ­վում են անս­պա­սե­լի սցե­նար­նե­րի նույ­նիսկ ա­վե­լի լավ, քան Հա­յաս­տա­նի նույն մար­մին­նե­րը։ Ռազ­մա­ճա­կա­տի գի­ծը մոտ է, իսկ դա պար­տա­վո­րեց­նում է, որ յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցի միշտ հի­շի, որ ի­րենք պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում են, որ թշ­նա­մին քնած չէ և պատ­րաստ­վում է։ Հետևա­բար պար­տա­վոր են պատ­րաստ­վե­լու նաև ար­ցա­խա­հա­յե­րը, ընդ ո­րում, ոչ միայն պաշտ­պա­նա­կան մար­տե­րի կամ զա­նա­զան զին­ված ընդ­հա­րում­նե­րի, այլև ակն­թար­թա­յին հա­կա­հար­ձակ­ման։ Ար­ցախ­ցի­ներ, Աստ­ծու և Նի­կո­լի վրա կա­րող եք հույս դնել, բայց ինք­ներդ չս­խալ­վեք։ Աստ­ված եր­կն­քում է, Նի­կո­լը` Երևա­նում, իսկ դուք` միշտ ճա­կա­տի ա­ռա­ջին գծում, ձեր թի­կուն­քում` հայ­րե­նիքն ու ազ­գա­յին սր­բու­թյուն­նե­րը, ձեր հայ­րե­րի ու պա­պե­րի գե­րեզ­ման­նե­րը։
Ի­մաս­տա­վո­րե­լով Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը` այ­նուա­մե­նայ­նիվ մտած­մուն­քի մեջ ես ընկ­նում. Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից ոնց որ թե դժ­գոհ էին ԼՂՀ-ում։ Թե­կուզ ոչ բո­լո­րը, բայց մե­ծա­մաս­նու­թյու­նը։ Ո՞վ էր բո­լոր տե­սան­կյուն­նե­րից այդ­քան ու­ժեղ այն ծպ­տյալ ան­ձը, ո­րը միան­գա­մից փո­խեց ար­ցախ­ցի­նե­րի տրա­մադր­վա­ծու­թյու­նը։ Երկ­րորդ հարց. ին­չու՞ ան­տես­վե­ցին ռազ­մա­ճա­կատ­նե­րի ըն­թա­ցիկ օ­պե­րա­տիվ ի­րադ­րու­թյու­նը և այն գոր­ծո­նը, որ ա­նո­րո­շու­թյան ու ա­պա­գա զա­նա­զան «հա­մայ­նա­վա­րակ­նե­րի» պայ­ման­նե­րում հան­րա­պե­տու­թյանն անհ­րա­ժեշտ էր զին­վո­րա­կան ղե­կա­վար, ոչ թե քա­ղա­քա­ցիա­կան անձ։ Կեղ­ծի­քը ձանձ­րաց­րել է. ան­հա­մո­զիչ են բո­լոր այն վկա­յա­կո­չում­նե­րը, թե հենց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է այ­սօր մարմ­նա­վո­րում «նոր Ար­ցա­խը» (ինչ­պես Երևա­նում է տա­րած­վում փա­շի­նյա­նա­կան «նոր Հա­յաս­տան» ար­տա­հայ­տու­թյու­նը»)։ Հա­րու­թյու­նյանն ակն­հայ­տո­րեն Ար­ցա­խի ա­պա­գան չէ, այլ «հին Ար­ցա­խի» ար­ձա­գանքն է։ Ա­սենք, հան­րա­պե­տու­թյու­նը տաս­նյակ տա­րի­ներ ապ­րում է սահ­մա­նա­փակ ռազ­մա­կան կար­գու­կա­նո­նի պայ­ման­նե­րում, այլ բան այս­տեղ չես գտ­նի, նույ­նիսկ ե­թե Երևա­նից Ար­ցախ ու­ղար­կես Հա­յաս­տա­նի «ԼԳԲՏ հան­րու­թյան» 10 հա­զար ան­դա­մի։ Միևնույն է, Ստե­փա­նա­կեր­տում հար­կա­վոր են այն­պի­սի մար­դիկ, ո­րոնք քիչ թե շատ ծա­նոթ են պա­տե­րազ­մին և գի­տեն, թե ինչ է պետք ձեռ­նար­կել ա­ռա­ջին հեր­թին, ե­թե կեղծ Ադր­բե­ջա­նը մի ան­գամ էլ փոր­ձի «լու­ծել հայ­կա­կան հար­ցը»։ Հա­յաս­տան­ցի ե­րի­տա­սարդ ժխ­տո­ղա­կան­նե­րը, ո­րոնք նույ­նիսկ չգի­տեն, օ­րի­նակ, թե պատ­վիր­ված սպա­նու­թյուն­նե­րի մի­ջո­ցով 90-ա­կան­նե­րին որ­քան մարդ է ոչն­չաց­րել Փա­շի­նյա­նի կուռ­քի` ՀՀՇ-ի պա­րագ­լուխ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի վար­չա­կար­գը, պի­տա­նի չեն նույ­նիսկ 10 բնա­կիչ ու­նե­ցող գյուղ ղե­կա­վա­րե­լու, ուր մնաց, թե ղե­կա­վա­րեն մի հան­րա­պե­տու­թյուն, ո­րը կանգ­նած է Հայ­կա­կան պաշտ­պա­նու­թյան ա­ռաջ­նագ­ծում։ Ե­րի­տա­սարդ ժխ­տո­ղա­կան­նե­րը չգի­տեն ան­գամ, թե 90-ա­կան­նե­րին Հա­յաս­տա­նում քա­նի հա­րյուր հա­զար մարդ ոչ թե հաց էր ու­տում, այլ հա­ցի ծաղր, ո­րի հա­մար դեռ ժա­մե­րով էլ պի­տի հերթ կանգ­ներ, և ո­րը տր­վում էր կտ­րո­նով։ Եվ նրանց ին­չի՞ն է պետք դա ի­մա­նա­լը։ Այդ ե­րի­տա­սարդ ժխ­տո­ղա­կան­նե­րը վա­ղը Ե­ղեռ­նը ևս չեն հի­շի, փո­խա­րե­նը ապ­րի­լի 25-ին ու­րախ ու պա­րե­լով կն­շեն «քա­ղա­քա­ցու օ­րը»։ Մի՞­թե այդ­պես չէ։ Ազ­գին դա­վա­ճա­նելն այդ­պես էլ է լի­նում. էլ ինչ­պե՞ս կա­տա­րել թուր­քե­րի և նրանց հո­վա­նա­վոր­նե­րի պատ­վե­րը, ինչ­պե՞ս ի­ջեց­նել ապ­րի­լի 24-ի նշա­նա­կու­թյու­նը հա­յու­թյան գի­տակ­ցու­թյան մեջ գո­նե Հա­յաս­տա­նում։
Այ­նուա­մե­նայ­նիվ վե­րա­դառ­նանք Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րին։ Ինչ ա­սես կար­դա­ցինք սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում նա­խընտ­րա­կան շր­ջա­նում։ Մտա­ծում էինք` ո­չինչ, փո­ղո­ցա­յին, գա­վա­ռա­բար հաս­կաց­ված նա­խընտ­րա­կան քա­րոզ­չու­թյուն է ըն­թա­նում։ Ընտ­րու­թյուն­նե­րը կանց­նեն, հուզ­մունքն ու աղմ­կա­րա­րու­թյու­նը կհան­դարտ­վեն, մար­դիկ ուշ­քի կգան։ Հի­մա նա­յում ես, ու պարզ է դառ­նում, որ` չէ. «Ար­ցա­խում թո­հու­բո­հի» պատ­վի­րա­տուն չի հրա­ժար­վել իր դա­վա­ճա­նա­կան մտադ­րու­թյու­նից։ Ա­վաղ, ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ Ար­ցա­խում հա­սա­րակ ժո­ղո­վուրդն է­ժա­նա­գին ձևե­րով և է­ժան խոս­տում­նե­րով խաբ­ված է։ Թե նրանց ինչ կեղծ դրախ­տի են ներ­կա­յաց­րել քա­րո­զիչ­նե­րը, չգի­տենք։ Բայց ես` սույն տո­ղե­րի հե­ղի­նակս, մի խնդ­րան­քով եմ դի­մում մեր ար­ցախ­ցի եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին. կար­դա­ցեք, թե ապ­րի­լի 9-ին, դի­մե­լով աշ­խար­հին, ինչ է ա­սել Ար­ցա­խի հարևան երկ­րի ա­ռաջ­նոր­դը։ Այդ խոս­քը նաև ձեզ է վե­րա­բե­րում, ար­ցախ­ցի­ներ։ «Ողջ կո­մու­նիզ­մը, արևմտյան ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը և ա­զա­տա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, ո­րոնք տի­րում են աշ­խար­հում, ի­րենց հա­վակ­նու­թյուն­նե­րով մարդ­կու­թյա­նը չեն հասց­րել խա­ղա­ղու­թյան ու փր­կու­թյան,- հայ­տա­րա­րել է Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լահ Խա­մե­նեին։- Մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյու­նը խա­ղա­ղու­թյու­նը չի զգում, չնա­յած գի­տա­կան բո­լոր նվա­ճում­նե­րին և կեն­սա­կեր­պի փո­փո­խու­թյուն­նե­րին։ Չնա­յած այդ­պի­սի ա­ռա­ջըն­թա­ցին, մարդ­կու­թյու­նը պայ­քա­րում է հի­վան­դու­թյուն­նե­րի, ան­բա­րո­յա­կա­նու­թյան, մեղ­քե­րի, ա­նար­դա­րու­թյան և խտ­րա­կա­նու­թյան դեմ։ Ար­դյուն­քում մարդ­կու­թյու­նը դար­ձել է իշ­խա­նու­թյան կող­մից գի­տու­թյան շա­հա­գործ­ման զո­հը»։ Ի­հար­կե, ա­յա­թո­լա­հը խո­սում է կո­րո­նա­վի­րու­սի և հա­մայ­նա­ճա­րա­կի մա­սին, ո­րով­հետև ա­պա­ցուց­ված է, որ COVID-19-ը ստեղծ­վել է ար­հես­տա­կա­նո­րեն, ընդ ո­րում` ԱՄՆ-ում։ Հե­տո նա պա­տա­հա­բար չի հայ­տա­րա­րել, որ կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը քն­նու­թյուն է կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ու եր­կր­նե­րի հա­մար։ Այ­նու­հետև ա­յա­թո­լահն ան­ցել է Արևմուտ­քի ի­րա­վի­ճա­կի վեր­լու­ծու­թյա­նը։ «Այն, ինչ կա­տար­վել է Արևմուտ­քում, Եվ­րո­պա­յում և ԱՄՆ-ում, ցու­ցադ­րել է նրանց դաս­տիա­րա­կու­թյան ար­գա­սի­քը։ Խա­նութ­նե­րը լց­ված, զեն­քի հա­մար հեր­թի կանգ­նած և տա­րեց­նե­րի ու հաշ­ման­դամ­նե­րի բուժ­մանն ու­շադ­րու­թյուն չդարձ­նող մար­դիկ դրսևո­րում են այս շր­ջա­նում արևմտյան հա­սա­րա­կու­թյուն­նե­րում ըն­դուն­ված վար­քը,- ըն­դգ­ծել է Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը։- Դա արևմտյան այն կա­ռա­վա­րիչ­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյան ու փի­լի­սո­փա­յու­թյան հետևանքն է, ո­րոնք գոր­ծադ­րում են մա­տե­րիա­լիզ­մը և, որ­պես կա­նոն, ա­թեիզ­մը։ ԱՄՆ-ի սե­նա­տոր­նե­րից մեկն Ա­մե­րի­կա­յի ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը բնու­թագ­րել է որ­պես «վայ­րի արևմուտք», բայց երբ մենք ենք ա­սում, որ Արևմուտ­քում առ­կա է վայ­րե­նու­թյան ո­գին, ո­մանք փոր­ձում են դա ժխ­տել»։ Նա մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյա­նը միաս­նու­թյան կոչ է ա­րել, որ­պես­զի հաղ­թա­հար­վի աշ­խար­հի մե­ծա­միտ ու­ժե­րի ստեղ­ծած ա­նար­դա­րու­թյու­նը, և մար­դիկ հա­վա­տա­րիմ մնան աստ­վա­ծա­յին կա­ռա­վար­մա­նը` հաս­նե­լու հա­մար իս­կա­կան ար­դա­րու­թյան։ Ա­յա­թո­լա­հը նշել է, որ միաս­նու­թյու­նից բա­ցի, ար­դա­րու­թյան հաս­նե­լու և աշ­խար­հի փր­կու­թյան հա­մար կարևոր են այն ջան­քե­րը, ո­րոն­ցից է Ա­մե­նա­զոր Աստ­ծու նշա­նա­կած Փրկ­չի գա­ղա­փար­նե­րին հետևե­լը։
Նրանք, ով­քեր Ար­ցա­խում քա­րոզ­չու­թյուն էին ա­նում հօ­գուտ այս կամ այն չա­փով Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան հետ կապ­ված ան­ձանց, ա­վաղ, հենց այն հան­ցա­վոր շր­ջա­նակ­ներն են, ո­րոնք «սպա­սար­կում» են «ողջ կո­մու­նիզ­մի», «արևմտյան ժո­ղովր­դա­վա­րու­թյան» կամ «ա­զա­տա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյան» շա­հե­րը։ Այժմ հաս­կա­նա­լի է, թե մենք ին­չու չենք կար­ծում, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին Ար­ցա­խի նա­խա­գահ ընտ­րե­լը քվեար­կու­թյուն է հօ­գուտ ոչ թե ա­պա­գա, այլ «հին» Ար­ցա­խի, ո­րը տաս­նա­մյակ­նե­րով կողմ­նո­րոշ­ված է ե­ղել դե­պի Արևմուտք, այ­սինքն` դե­պի Ա­նաստ­վա­ծու­թյան հա­սա­րա­կու­թյուն։ Բայց չէ՞ որ հար­կա­վոր է Հոգևոր ու­ժի հա­սա­րա­կու­թյուն` բազ­մա­պատ­կած ռազ­միկ­նե­րի հա­սա­րա­կու­թյամբ։ Եվ ոչ թե` նյու­թա­պաշտ չար­չի­նե­րի։
Եվ վեր­ջի­նը։ Երբ գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը դի­մում է Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյա­նը ընտ­րու­թյուն­նե­րը հե­տաձ­գե­լու և քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան ո­րոշ սահ­մա­նա­փա­կում­ներ մտց­նե­լու կո­չով, ա­պա գործ­նա­կա­նում բո­լո­րը, օ­րի­նակ` Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և Մա­սիս Մա­յի­լյա­նի կողմ­նա­կից­նե­րը, հրճ­վում էին. ը­հը, Բա­լա­սա­նյա­նը գի­տի, որ ար­դեն պարտ­վել է և ու­զում է խու­սա­փել «խայ­տա­ռա­կու­թյու­նից»։ Եվ ա­հա ընտ­րու­թյան երկ­րորդ փու­լից հե­տո Մա­յի­լյանն ին­քը հան­կարծ սկ­սեց հա­մա­րյա պա­հան­ջել, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը չե­ղար­կեն քվեար­կու­թյան երկ­րորդ փու­լը։ Իսկ ի՞նչն էր խան­գա­րում Մա­յի­լյա­նին, ե­թե նա այդ­քան խե­լա­ցի է և հո­գում է Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­ռող­ջու­թյան մա­սին, որ նա միա­նար Բա­լա­սա­նյա­նի կո­չին, ո­րը հն­չեց­վել էր մար­տի 31-ից շատ ա­ռաջ։ Հպար­տու­թյու­՞նը։ Կամ սե­փա­կան հաղ­թա­նա­կում հա­մոզ­ված լի­նե՞­լը։ Այդ առ­թիվ` հարց Մա­յի­լյա­նին. իսկ ո՞վ էր նրան հա­վա­տաց­րել, որ հենց նա` Մա­յի­լյանն է հաղ­թե­լու ընտ­րու­թյուն­նե­րում։ Ար­ցա­խը նոր նա­խա­գահ ու­նի, Ար­ցա­խի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար (2017 թ. սեպ­տեմ­բե­րից), գու­ցե Դուք վեր­ջա­պես բա­ցե՞ք Ձեր խա­ղաթղ­թե­րը։ Մա­նա­վանդ որ Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի նախ­կին գլ­խա­վոր հրա­մա­նա­տար Սամ­վել Բա­բա­յա­նը ընտ­րու­թյան երկ­րորդ փու­լի հա­մար Ձեզ փաս­տո­րեն զր­կեց օ­ժան­դա­կու­թյու­նից. և Դուք միայն այդ ժա­մա­նակ հաս­կա­ցաք, որ Դուք և Ձեր փոք­րա­թիվ (բայց ճչան) կողմ­նա­կից­նե­րը չեք հաղ­թի։ Թե՞ կլռեք այն հույ­սով, որ Ար­ցա­խի նախ­կին վար­չա­պե­տը Ձեզ կվե­րա­դարձ­նի ԱԳ նա­խա­րա­րի ա­թո­ռը։ Այս­տեղ ինչ­պե՞ս չա­սես. Ար­ցա­խի տիկ­նայք և պա­րո­նայք, ժա­մա­նա­կը չէ՞, որ մտա­ծեք Ան­մահ Հո­գու մա­սին, «Ա­մե­նա­զոր Աստ­ծու նշա­նա­կած Փրկ­չի ի­դեալ­նե­րին հետևե­լու» մա­սին, ինչ­պես ողջ աշ­խար­հին կոչ էր ա­նում Ար­ցա­խի հարևան երկ­րի ղե­կա­վա­րը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ