Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րին սպա­սար­կող բու­ժաշ­խա­տող­նե­րի մեջ վա­րակ­ված­ներ չու­նենք»

«Կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րին սպա­սար­կող բու­ժաշ­խա­տող­նե­րի մեջ վա­րակ­ված­ներ չու­նենք»
08.05.2020 | 00:20
Այս օ­րե­րին անգ­նա­հա­տե­լի է բու­ժաշ­խա­տող­նե­րի աշ­խա­տան­քը, ո­րը, կար­ծում ենք, բարձր են գնա­հա­տում բո­լո­րը։ Սա­կայն այս ան­գամ ո­րո­շե­ցինք բարձ­րաց­նել Covid-19-ի հետ կապ­ված այն հար­ցե­րը, ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն առ­նչ­վում են բուժ­վող հի­վանդ­նե­րին։ Վնաս­ված­քա­բա­նու­թյան և օր­թո­պե­դիա­յի գի­տա­կան կենտ­րո­նը վե­րապ­րո­ֆի­լա­վոր­վել է որ­պես կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով հի­վանդ­նե­րի բու­ժում ի­րա­կա­նաց­նող բժշ­կա­կան կենտ­րոն: Որ­քա­նո՞վ է այս կենտ­րո­նի հա­գեց­վա­ծու­թյու­նը հա­մա­պա­տաս­խա­նում մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին և ի՞նչ ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նով է այն աշ­խա­տում։ Այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք նշ­ված կենտ­րո­նի հա­մա­կար­գող, թո­քա­բա­նու­թյան ազ­գա­յին կենտ­րոն ՊՈԱԿ-ի տնօ­րեն ՎԱՐԴԱՆ ԱՎԱ­ԳՅԱ­ՆԻ հետ։
-Վնաս­ված­քա­բա­նու­թյան և օր­թո­պե­դիա­յի գի­տա­կան կենտ­րո­նը վե­րապ­րո­ֆի­լա­վոր­վել է որ­պես կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով հի­վանդ­նե­րի բու­ժում ի­րա­կա­նաց­նող բժշ­կա­կան կենտ­րոն՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հրա­մա­նով։ Կենտ­րո­նը վե­րա­զին­վել է կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րի բուժ­ման հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր բուժ­սար­քա­վո­րում­նե­րով, դե­ղո­րայ­քով, բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րով, ինչ­պես նաև մաս­նա­գետ­նե­րով: Ներ­կա­յումս կենտ­րո­նում բու­ժում է ստա­նում Covid 19-ով վա­րակ­ված 143 հի­վանդ:
-Այս օ­րե­րին մեր քա­ղա­քա­ցի­նե­րը հա­ճախ զան­գում են խմ­բագ­րու­թյուն տար­բեր հար­ցե­րով, ո­րոն­ցից հիմ­նա­կա­նում ա­ռանձ­նաց­րել ենք ե­րե­քը։ Քա­նի որ տե­սակ­ցու­թյու­նը ար­գել­ված է, շա­տե­րը հե­տաքր­քր­վում են, թե ինչ­պես է կազ­մա­կերպ­վում ի­րենց հի­վանդ­նե­րի խնամ­քը, ինչ­պես կա­րող են բու­ժաշ­խա­տո­ղից և ոչ թե հի­վան­դից տե­ղե­կու­թյուն ստա­նալ ի­րենց հի­վան­դի վի­ճա­կի մա­սին։ Մտա­հո­գու­թյուն կա նաև նե­րարկ­վող պրե­պա­րա­տի հետ կապ­ված, ո­րի հա­մար հի­վան­դը պետք է ստո­րագ­րու­թյուն տա։ Ման­րա­մաս­նեք` ին­չի՞ մա­սին է խոս­քը, և ին­չու՞ պետք է հի­վան­դը ստո­րագ­րի։
-Հի­վանդ­նե­րը գտն­վում են հու­սա­լի ձեռ­քե­րում, նրանց խնամ­քը կազ­մա­կերպ­վում է հա­վուր պատ­շա­ճի և շատ սր­տա­ցավ կեր­պով: Սնուն­դը մա­տա­կա­րար­վում է կար­գա­վոր­ված գրա­ֆի­կով, մե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման պա­րա­գա­նե­րով հի­վան­դա­նո­ցը հո­գում է նաև հի­վանդ­նե­րի կեն­ցա­ղա­յին բո­լոր հոգ­սե­րը, եր­բեմն՝ նույ­նիսկ շատ քմա­հաճ ցան­կու­թյուն­նե­րը: Հի­վան­դի ընդ­հա­նուր վի­ճա­կի մա­սին հա­րա­զատ­նե­րը կա­րող են տե­ղե­կա­նալ՝ զան­գա­հա­րե­լով ըն­դու­նա­րա­նի հե­ռա­խո­սով: Բու­ժու­մը Կենտ­րո­նում ի­րա­կա­նաց­վում է ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված ու­ղե­ցույ­ցով: Ինչ­պես ցան­կա­ցած դե­ղա­մի­ջոց, այն­պես էլ հա­կա­վի­րու­սա­յին դե­ղա­մի­ջոց­նե­րը կա­րող են ու­նե­նալ կողմ­նա­կի է­ֆեկտ­ներ, այդ պատ­ճա­ռով օգ­տա­գործ­վող դե­ղո­րայ­քի կի­րառ­ման հա­մար կա­րիք է լի­նում հի­վան­դի գրա­վոր հա­մա­ձայ­նու­թյու­նը:
-Վա­րակ­ված­նե­րի թվի աճ է գրանց­վում, ըստ Ձեզ` ին­չո՞վ է դա պայ­մա­նա­վոր­ված, ձեր կենտ­րո­նում առ­կա դե­ղա­մի­ջոց­նե­րի ու բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րի հա­գեց­վա­ծու­թյու­նը ա­մե­նօ­րյա ռե­ժի­մո՞վ է լուծ­վում, ընդ­հան­րա­պես այս մա­սով խն­դիր կա՞, թե՞ ոչ։
-Վա­րակ­ված­նե­րի թվի աճ գրանց­վում է ինչ­պես մեր հան­րա­պե­տու­թյու­նում, այն­պես էլ ամ­բողջ աշ­խար­հում: Սա­կայն մեր կենտ­րո­նը հա­գե­ցած է դե­ղո­րայ­քով և բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րով, սար­քա­վո­րում­նե­րով, նշ­ված պա­րա­գա­նե­րի քա­նա­կը պլա­նա­վոր­վում է նա­խօ­րոք: Դե­ղո­րայ­քի և բժշ­կա­կան պա­րա­գա­նե­րի մա­տա­կա­րար­ման հար­ցում չկան և չեն կա­րող լի­նել խա­թա­րում­ներ, ու­նենք նաև զգա­լի քա­նա­կու­թյամբ պա­րա­գա­ներ:
-Որ­քա­նո՞վ է կենտ­րո­նում ա­պա­հով­ված բժիշկ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, քա­նի որ գտն­վում եք «է­պի­կենտ­րո­նում»։
-Բժիշկ­նե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հով­ված է այն­քա­նով, որ մեր Կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյան ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, սպա­սար­կե­լով ա­վե­լի քան 300 կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րի, ա­ռայ­սօր չու­նենք վա­րակ­ված ոչ մի բժիշկ կամ բու­ժաշ­խա­տող:
-Ի՞նչ խն­դիր եք կարևո­րում այ­սօր։
-Շատ կարևոր ենք հա­մա­րում բնակ­չու­թյա­նը հոր­դո­րել, որ հետևեն ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան և պա­րե­տա­տան հրա­հանգ­նե­րին, ինչ­պես նաև հի­վանդ­նե­րին և հա­րա­զատ­նե­րին՝ լի­նել համ­բե­րա­տար թե՛ բուժ­ման ըն­թաց­քում, թե՛ մե­կու­սաց­ման ժա­մա­նակ: Ա­ռող­ջու­թյուն ենք մաղ­թում բո­լո­րին։
Զրու­ցեց Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 16574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ