Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր հիմ­նա­քա­րը, մեր ձո­ղը մեր հա­վատքն է»

«Մեր հիմ­նա­քա­րը, մեր ձո­ղը մեր հա­վատքն է»
06.11.2020 | 11:09

Զրու­ցա­կիցս կի­նո­ռե­ժի­սոր ՌՈՒ­ԲԵՆ ՔՈ­ՉԱՐՆ է, ո­րի հետ մի հան­դիպ­ման ըն­թաց­քում խո­սե­ցինք թե՛ ար­վես­տի, թե՛ մեր ազ­գա­յին էու­թյան ո­րոշ խն­դիր­նե­րի մա­սին։


-Պա­րոն Ռու­բեն, ի վեր­ջո, ի՞նչ է թուր­քը։
-Դա մի ցե­ղա­խումբ է, ո­րը գի­տի` իր վախ­ճա­նը գա­լու է հա­յի ձեռ­քով, ո­րով­հետև միայն հայն է ողջ խոր­քով գի­տակ­ցում, թե ինչ է թուր­քը։ Մյուս­նե­րի հա­մար թուրքն ուղ­ղա­կի թշ­նա­մի է։ ՈՒ սա հա­վեր­ժա­կան է։ Ես հի­շում եմ, դեռ նա­խորդ դա­րի 60-ա­կան­ներին էին մեր տա­նը (Ռու­բեն Քո­չա­րը Եր­վանդ Քո­չա­րի որ­դին է- Վ. Ա.) խո­սում, որ թուրքն ու ադր­բե­ջան­ցին նույնն են, ու մի օր դրանք միա­նա­լու են և միա­նա­լու են ընդ­դեմ հա­յի։
-Մեր այս օր­հա­սա­կան, բայց և այն­պես հե­րո­սա­կան օ­րե­րը վա­ղը շատ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­մար դառ­նա­լու՞ են ա­ռատ նյութ։
-Ե­թե մարդն ու­նի կյան­քի իր տե­սա­կե­տը, ա­պա ոնց էլ լի­նի նա իր ար­վես­տում իր տե­սա­կետն ար­տա­հայ­տում է։ Հայտ­նի խոսք կա. ար­ջը յոթ երգ գի­տի, յոթն էլ` մեղ­րի մա­սին։
-Այ­նուա­մե­նայ­նիվ, ո՞րն է Ձեր ֆիլ­մե­րով և կեր­պար­վես­տով անց­նող կար­միր ժա­պա­վե­նը։
-Հա­վատ­քը։ Ես ու­նեմ մի մեծ նպա­տակ, մի կարևոր ա­սե­լիք. խո­սել ազ­գի և մեր հա­վատ­քի մա­սին։ ՈՒ այս ա­մե­նը գու­մար­վե­լով դառ­նում է մի ամ­բող­ջա­կա­նու­թյուն։ Սա է իմ քա­ղա­քա­կա­նու­թյունն ար­վես­տում։ Մեր կի­նոն, կեր­պար­վես­տը, ար­վեստն առ­հա­սա­րակ մի հիմ­նա­քար պի­տի ու­նե­նան, այն պինդ ձո­ղը պի­տի ու­նե­նան, ո­րի շուրջը պտտ­վում են մեր­կա­պա­րու­հի­նե­րը։ Հենց որ նրանք ձո­ղը թող­նեն, տա­պալ­վե­լու են։ Մեր հիմ­նա­քա­րը, մեր ձո­ղը մեր հա­վատքն է։

-Ձեր խոս­քը տպա­վո­րիչ է, հատ­կա­պես մեր­կա­պա­րու­հի­նե­րի և նրանց պա­հա­պան ձո­ղի զու­գոր­դու­մը մեր զրույ­ցին։
-Մի մարդ կա, Մար­տին Լյու­թեր, ո­րի մա­սին եմ ու­զում խո­սել։
-Շատ կնե­րեք, բայց կար­ծես թե Մար­տին Լյու­թե­րը` գեր­մա­նա­կան ռե­ֆոր­մա­ցիա­յի ա­ռաջ­նոր­դը, վախ­ճան­վել է 16-րդ դա­րում։
-Լյու­թե­րը հան­ճար էր, իսկ հան­ճար­նե­րը դուրս են ժա­մա­նա­կից։ Նրա աշ­խա­տու­թյուն­նե­րում մի միտք ինձ հե­տաք­րք­րեց, հա­վատ­քը հա­վատք, բայց թուր­քի հետ հա­վատ­քի հա­մար մի կռ­վիր, դու պետք է կռ­վես թուր­քի դեմ հա­նուն քո ազ­գի և քո հո­ղի։ Իսկ հա­վատ­քի հա­մար կռի­վը թող Աստ­ծուն։ Մեր ներ­կա պա­տե­րազմն էլ հա­վատ­քի հա­մար չէ, մենք կռ­վում ենք հա­նուն մեր ազ­գի գո­յա­պահ­պան­ման և հա­նուն հա­յոց հո­ղի, ո­րի վրա պետք է ազգն ապ­րի։ Ի­հար­կե, մեծ ցավ են ինձ պատ­ճա­ռում մեր զո­հե­րը, բայց ե­թե ե­րի­տա­սարդ զին­վորն ու սպան ռազ­մա­ճա­կա­տում չընկ­նեին, թուր­քը հաս­նե­լու էր նրանց տուն ու մոր­թե­լու էր և՛ նրանց, և՛ նրանց ողջ ըն­տա­նի­քը։
-Դուք շատ ֆիլ­մե­րի հե­ղի­նակ եք, ո­րոնք, ցա­վոք, տար­բեր հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, լայ­նո­րեն ծա­նոթ չեն հան­դի­սա­տե­սին։ Դուք և Ձեր ֆիլ­մե­րը, հարցս սա է։
-Ես երբևէ ֆիլմ չեմ նկա­րա­հա­նել ֆիլմ ա­նե­լու հա­մար։ Իմ ար­տա­հայտ­չա­մի­ջո­ցը կի­նոն է։ Ես նաև նկա­րում եմ, և շատ բա­ներ, որ են­թա­կա չեն կի­նո­յով ար­տա­հայտ­վե­լու, ի­րա­կա­նաց­նում եմ կեր­պար­վես­տում։ Նկա­րում եմ հազ­վա­դեպ, պար­զա­պես երբ մի ապ­րում է հա­սու­նա­նում, այն փո­խան­ցում եմ կտա­վին։ Ժա­մա­նա­կին մի քան­դակ եմ ստեղ­ծել, երբևէ ինքս ինձ չհա­մա­րե­լով քան­դա­կա­գործ։ Այն լիար­ժեք պրո­ֆե­սիո­նալ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է, ո­րի մա­սին թող դա­տեն ար­վես­տա­սեր­նե­րը։ Բայց հա­մոզ­ված եմ, որ շատ քան­դա­կա­գործ­ներ ի­րենց հո­գու խոր­քում կնա­խան­ձեն ինձ։
-Քան­դակն ան­վա­նե՞լ եք։
-Ա­յո, կոչ­վում է «Մայ­րու­թյուն»։ ՈՒ­նի եր­կու մետր բարձ­րու­թյուն, գտն­վում է Նոր­քի զանգ­վա­ծում։ «Պտ­ղա­բե­րու­թյան կենտ­րո­նի» ղե­կա­վար Է­դուարդ Համ­բար­ձու­մյա­նի հոր­դո­րան­քով ես կեր­տե­ցի «Մայ­րու­թյուն» ար­ձա­նը։

-Վե­րա­դառ­նանք կի­նոաշ­խարհ։
-Կի­նոն դժ­վար ստեղծ­վե­լիք բան է, լուրջ ֆի­նանս­ներ է պա­հան­ջում, բայց ստեղծ­վում է, ո­րով­հետև սեր ու հա­վատ կա, և ֆիլ­մի ա­վար­տից հե­տո հաս­կա­նում եմ, որ դրա­նում Աստ­ծու մատն էր խա­ռը։ Իմ ֆիլ­մե­րը ժա­մա­նա­կավ­րեպ են, դրանք ե­րեկ­վա, այ­սօր­վա և վաղ­վա չա­փում­նե­րի մեջ են։ Հայրս ա­սում էր, որ ար­վես­տը չպետք է է­սօր­վա­նը լի­նի, է­սօր­վա­նը լու­րերն են, քրո­նի­կան է, իսկ ար­վեստն ան­ժա­մա­նակ է, բայց նաև իր ժա­մա­նա­կի մեջ է ստեղծ­ված։ Իմ «Հե­րոստ­րա­տը» նկա­րա­հա­նել եմ 2001-ին, բայց այն կա­րող էի նկա­րել և՛ 1991-ին, և՛ 2021-ին։ Հե­րոստ­րատն ըն­դա­մե­նը մի­ջոց էր ա­սե­լիքս տեղ հասց­նե­լու։ Դա փայ­լուն դրա­մա­տուր­գիա­յի վրա ստեղծ­ված ֆիլմ է, ինչ­պես «Ա­րա­հե­տը», ինչ­պես իմ նկա­րա­հա­նած մյուս բո­լոր ֆիլ­մե­րը, դի­տեք ու հա­մոզ­վեք։
-Ո՞վ է դրա­մա­տուր­գը, ե­թե գաղտ­նիք չէ։
-Հե­ղի­նա­կը ես եմ։ Գի­տե՞ք, շա­տե­րին թվաց, թե ես հեն­վել եմ նշա­նա­վոր Գրի­գո­րի Գո­րի­նի «Հե­րոստ­րա­տի» վրա։ Բայց իմ հե­րոս­ներն այլ մար­դիկ են։ Ինձ մոտ այլ է խն­դի­րը։ ՈՒղ­ղա­կի Գո­րի­նի ա­ռա­ջար­կած սյու­ժեի վրա հիմն­վե­ցի։ Այս թե­մա­յին ես մո­տե­ցել եմ քրիս­տո­նեա­բար։
Երբ Ար­մեն Վա­թյա­նի միջ­նոր­դու­թյամբ Գո­րի­նը կյան­քի վեր­ջին շր­ջա­նում ծա­նո­թա­ցավ մեր սցե­նա­րին, ուղ­ղա­կի հիա­ցավ ու ա­սում էր` սա կար­ծես և իմ գործն է, և ի­մը չէ։ Իմ Հե­րոստ­րա­տը Քրիս­տոսն է մար­դու կեր­պա­րում, բայց նա հո­ղի մարդ է, Աստ­վա­ծա­մարդ չէ, ո­րը ժա­մա­նա­կից շուտ է աշ­խարհ ե­կել։ Նա գի­տակ­ցում է ա­մեն բան, բայց նրա էու­թյան մեջ բա­ցա­կա է երկ­նա­յի­նը։
Իմ Հե­րոստ­րա­տը Քրիս­տո­սի նա­խա­տիպն է։ Սա է նրա ող­բեր­գու­թյու­նը։ Այս ֆիլ­մում շատ հե­տաքր­քիր մտ­քեր կան։
-Ֆիլմն ըն­կալ­վե՞ց ինչ­պես ցան­կա­նում էիք։
-Ով­քեր ըն­կա­լե­ցին «Հե­րոստ­րա­տը», իմ ըն­կերն ու բա­րե­կամն են, ով­քեր չհաս­կա­ցան, հոգ չէ, շատ հե­տաքր­քիր ու խոր բա­ներ այս աշ­խար­հում ժա­մա­նա­կին չեն ըն­կալ­վում։ Ի դեպ, մի օր մի շատ բարձ­րաս­տի­ճա­նա­վոր խոս­տո­վա­նեց` ծայ­րե­ծայր դի­տե­ցի ֆիլ­մը, բայց գի­տեք, Ձեր «Համլետ» ֆիլմ-բալետը դի­տե­լուց հե­տո գրե­թե բան չհաս­կա­ցա։ Պա­տաս­խանս չու­շա­ցավ` կա­րե­լի է կար­ծել, թե կյան­քում ա­մեն ինչ հաս­կա­ցել եք, մնա­ցել էր «Հե­րոստ­րա­տը»։

-Ձեր ֆիլ­մաշ­խար­հը ներ­կա­յաց­րեք։
-Երբ հա­սուն տա­րի­քում ես, և երբ տա­րի­նե­րի հեռ­վից ես առ­նչ­վում սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րիդ, այդ ա­մենն ար­դեն այլ կերպ ես գնա­հա­տում։
-Ձեր տե­սա­կետ­նե­րը եր­բեմն հան­դուգն տպա­վո­րու­թյուն են թող­նում։
-Այդ­պես է, բայց ես գի­տեմ, թե ով եմ, ես գի­տեմ, թե ինչ եմ մտահ­ղա­ցել և ինչ եմ ստեղ­ծել, ին­չը զտ­վել է ժա­մա­նա­կի ըն­թաց­քում։ «Ա­րա­հետ» ֆիլ­մը 1990-ա­կան­նե­րի տա­ռա­պյալ շր­ջա­նի մա­սին է։ Այն բա­ցա­հայ­տում է հայ է­միգ­րան­տի կյան­քը, նրա ապ­րում­նե­րը` փի­լի­սո­փա­յա­կան ան­ցում­նե­րով։ Ես եր­բեմն զար­մա­նում եմ, թե ինձ ինչ­պես հա­ջող­վեց նման սցե­նար գրել։ Ան­վե­րա­պահ ա­սում եմ, որ «Ա­րա­հետ» ֆիլ­մը դա­սա­կան է է­միգ­րա­ցիա­յի բա­ցա­հայտ­ման տե­սան­կյու­նից։ Եվ պն­դում եմ, որ այս ֆիլ­մի կող­քին է­միգ­րան­տի հո­գեաշ­խար­հը ողջ խո­րու­թյամբ բա­ցա­հայ­տող ոչ մի ֆիլմ հայ­կա­կան կի­նո­յում չի ստեղծ­վել։ Ինքս տա­սը տա­րի ապ­րել եմ ԱՄՆ-ում և գաղ­թյա­լի հո­գե­բա­նու­թյու­նը շո­շա­փե­լի զգա­ցել եմ։ Ի դեպ, Հա­յաս­տա­նում «Ա­րա­հետ» ֆիլ­մը չըն­կալ­վեց իր ողջ խո­րու­թյամբ, իսկ ար­տա­սահ­մա­նում հա­ճախ հան­դի­սա­տես­ներն ան­կա­րող էին զս­պե­լու ար­ցունք­նե­րը։ «Ա­րա­հետը» սյու­ռեա­լիս­տա­կան ֆիլմ է, ցա­վոք, ա­նըն­կա­լե­լի շա­տե­րի հա­մար։ Եվ կա­րող եք գրել, որ «Ա­րա­հե­տը» մեր սյուր­ռեա­լիս­տա­կան կի­նոն է։ Դա Դա­լիի ֆոր­մա­լիս­տա­կան սյուր­ռեա­լիզ­մը չէ, ի վեր­ջո, սյուր­ռեա­լիզ­մը գեր­ռեա­լիզմն է։
-Կգ­րեմ, հե­տո կփնտ­րեմ, կգտ­նեմ այն և հու­սամ, որ հա­ճույ­քով կհա­մա­ձայ­նեմ Ձեր ա­սա­ծին։

Ձեր «Վիո­լա» ֆիլ­մը ևս ա­ռանձ­նա­հա­տուկ կի­նոաշ­խարհ է։

-Դա զար­մա­նա­լի ֆիլմ է, վերս­տին սյուր­ռեա­լիս­տա­կան է և լի է խոր­հր­դա­պատ­կեր­նե­րով։
-Անդ­րա­դառ­նանք Ձեր վեր­ջին` «Ինք­նան­կար» ֆիլ­մին։
-Նրա գա­ղա­փարն ու ա­սե­լիքն ուղ­ղա­կի ֆան­տաս­տիկ են, նման բա­նի ես չեմ հան­դի­պել որևէ այլ ֆիլ­մում, ար­վես­տի որևէ այլ գոր­ծում. ե­թե Դուք տե­սել եք, ա­սա­ցեք ինձ, և ես ու­րա­խու­թյամբ կհա­մա­ձայ­նեմ Ձեզ։
-Ձեզ ու­րա­խու­թյուն պարգևե­լուց ա­ռաջ ես դեռ պետք է դի­տեմ այն։ Ա­ռայժմ ինք­ներդ այն ներ­կա­յաց­րեք, ես Ձեզ հա­վատ եմ ըն­ծա­յում։
-Ֆիլ­մի հե­րո­սը գե­ղան­կա­րիչ Մա­յիս Մխի­թա­րյանն է, ֆիլ­մի բե­մե­լը կա­յա­ցավ, ցա­վոք, զար­գա­ցում չու­նե­ցավ, ո­րով­հետև հա­մըն­կավ հա­մա­վա­րա­կի հետ։ Հի­մա «Ինք­նան­կա­րի» մա­սին։ Այն խիստ ինք­նա­տիպ է, մեր հայ կի­նոն չի կա­րող նման­վել ա­մե­րի­կյան, եվ­րո­պա­կան կամ հնդ­կա­կան կի­նո­յին, քա­նի որ մեր ար­վես­տը ինք­նին չա­փա­զանց ինք­նա­տիպ է։
-Կնե­րեք, հի­շե­ցի որ Կո­մի­տա­սին առ­նչ­վող վա­վե­րագ­րա­կան ֆիլմ եք նկա­րել, ինչ­պե՞ս եք այն այ­սօր ըն­կա­լում։
-Շա­րու­նա­կում եմ միտքս. ինչ­պես որ մեր կի­նոն ու ար­վեստն առ­հա­սա­րակ նման չեն որևէ ազ­գի կի­նո­յին ու ար­վես­տին, այն­պես էլ ա­ռանձ­նա­հա­տուկ է հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյու­նը, ա­ռանձ­նա­հա­տուկ է Կո­մի­տա­սը։ Երբ Կո­մի­տասն իր ե­րաժշ­տու­թյու­նը հն­չեց­րեց Եվ­րո­պա­յում, եվ­րո­պա­ցի ե­րաժշ­տա­սեր­նե­րը չա­սա­ցին` դա լա՞վ ե­րաժշ­տու­թյուն է, թե՞ վատն է։ Նրանք չկա­րո­ղա­ցան Կո­մի­տա­սի ե­րաժշ­տու­թյու­նը գնա­հա­տել ի­րենց չա­փա­նիշ­նե­րով, և ա­սա­ցին, որ դա ու­րիշ բան է։ Այն­պես որ մեր կի­նոն էլ ու­րիշ բան պետք է լի­նի։ Ինչ­պես որ մեր գիրն է ու­րիշ։
Առ­հա­սա­րակ մեր կի­նոն ու­նի եր­կու հս­կա սյուն` Փա­րա­ջա­նով և Փե­լե­շյան։ Նրանց ստեղ­ծած կի­նոն ոչ մի կապ չու­նի հայ­կա­կան կի­նո­յի հետ, այ­նինչ հենց դա է իս­կա­կան հայ­կա­կան կի­նոն, հա­յե­ցի կի­նոմ­տա­ծե­լա­կեր­պը։ Նրանք մեր ժա­մա­նա­կա­կիցն էին, ապ­րե­լով նրանց կող­քին` մենք նրանց չէինք տես­նում։
-Պա­րոն Քո­չար, բայց չէ՞ որ մենք նրանց ա­մեն օր և ա­մե­նուր պճ­նում էինք դափ­նեպ­սակ­նե­րով։
-Մե­ծա­րել չի նշա­նա­կում տես­նել։ Տես­նելն ըն­կա­լել չէ, ե­թե ըն­կա­լեինք, կգ­նա­յինք նրանց հար­թած ու­ղիով։
-Ըստ իս, «Հայ­ֆիլ­մը» նույն­քան էր լուրջ կի­նոս­տու­դիա, որ­քան որ լուրջ ավ­տո­գոր­ծա­րան էր «Ե­րա­զը»։
-Ե­րա­զը» դեռ ո­չինչ, ե­թե հի­շում եք, տար­բեր հան­րա­պե­տու­թյուն­նե­րից ժա­մա­նած վա­րորդ­նե­րը Երևան-Սևան ճա­նա­պար­հին դրանք կանգ­նեց­նում, բոլ­տե­րը ձգում էին, ու դրանք մի կերպ հաս­նում էին Մի­ջին Ա­սիա։ Վե­րա­դառ­նանք կի­նոաշ­խարհ։ Հեն­րիկ Մա­լյա­նը, ի­րոք, տա­ղանդ էր, նրա «Ե­ռան­կյու­նիում» ինչ-որ հիմ­նա­վոր բան կար, ցա­վոք, նա չկա­րո­ղա­ցավ լիո­վին բա­ցա­հայտ­վել։ Դա նրան թույլ չտր­վեց։ Նույնն է մեր գե­ղան­կար­չու­թյան մեջ. կան շատ տա­ղան­դա­վոր նկա­րիչ­ներ, ո­րոնք այդ­պես էլ լիար­ժեք չեն բա­ցա­հայտ­վել։
-Մաեստ­րո Քո­չա­րի մե­ծու­թյու­նը, ըստ իս, լիո­վին բա­ցա­հայտ­ված չէ։
-Մեր ժո­ղո­վուր­դը դեռ չի ըն­կա­լել Քո­չա­րին, նրան ըն­կա­լում, գնա­հա­տում է Սա­սուն­ցի Դավ­թի հրա­շա­լի ար­ձա­նով։ Մենք, ցա­վոք, անց­նում ենք Քո­չա­րի կող­քով, ինչ­պես ա­րաբն է ան­ցում ե­գիպ­տա­կան սֆին­քս­ի կող­քով։
-Վե­րա­դառ­նանք «Ինք­նան­կա­րին»։ Ես շնոր­հա­կալ եմ Գրի­գոր Մով­սի­սյա­նին, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց խո­սե­լու այդ թե­մա­նե­րով, ա­ջակ­ցեց ֆիլ­մի ստեղծ­մա­նը։
-Ին­չի՞ մա­սին է ֆիլ­մը։ Հա­վատ­քի, մի բան, որ ան­տես­ված է մեր կի­նո­յում։ Ես ներ­կա­յաց­րել եմ Քրիս­տո­սի կող­քին ապ­րած մարդ­կանց, ո­րոնք նրա հան­դեպ մեղք գոր­ծե­ցին և թո­ղու­թյուն խնդ­րե­ցին։ Յու­րա­քան­չյուրն իր ձևով։ Այս­քա­նը։


Զրույ­ցը`
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 22162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ