Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստան-Թուրքիա-Իրան. Աշխարհաքաղաքական եռյակ, որ արմատապես փոխեց աշխարհը՝ մեր բացակայությամբ

Ռուսաստան-Թուրքիա-Իրան. Աշխարհաքաղաքական եռյակ, որ արմատապես փոխեց աշխարհը՝ մեր բացակայությամբ
26.11.2020 | 09:30

Քանի դեռ Եվրոպան փորձում է հաղթահարել COVID-19-ը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը առաջ են շարժում իրենց զինվորիկներին՝ նպատակ ունենալով եվրասիական տարածքը հանել ամերիկյան գերակայությունից՝ գրում էՓարիզի Սորբոնի համալսարանի աշխարհագրության ու աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Քսավիե Ռոբերը Atlantico.fr-ում: Մեծ Մերձավոր Արևեքում՝ Իրանի ու Լիբիայի միջև՝ «հիմնական շահերի գոտում», որ անհանգստացնում է մեծ ստրատեգներին, վերլուծաբանները 2018-ի վերջից նկարագրում են գլոբալ ռազմավարական հեղափոխություն, որ խախտել է ուժերի բազմադարյա հավասարակշռությունը: Դա իրանցի ու ռուսական ռազմականացված խմբավորումների, նաև թուրքականի սադրած հեղափոխությունն է: Այդ ռազմավարական հեղափոխության ակունքում համաշխարհային մակարդակի երկու խաղացող են՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը: Ձևացնելով, որ դիմակայում են միմյանց,՝իրականում նրանք միասին են՝ այդպես է լինում ավելի ու ավելի հաճախ 2016-ի ամռան ձախողված հեղաշրջումից հետո, որ ստիպեց Էրդողանին վերանայել վերապրումի ու հակահարձակման իր ռազմավարությունը: Այդ լուռ պայմանավորվածությունը գործում է Լիբիայում, Սուդանում, Արաբական թերակղզում: 2018-ի վերջից փորձագետները կանխատեսում էին ռուսական երեք ռազմաբազաների ստեղծում Պարսից ծոցի իրանական ափին:

Փաստացի՝ 2020-ի հոկտեմբերի՝18-ից վերացվել է Իրանին զենքի վաճառքի ՄԱԿ-ի էմբարգոն, դատելով ամեն ինչից՝ Սիրիայում իր բազաների նման (Հմեյմիմ, Լաթակիա) Ռուսաստանի ռազմածովային ուժերը երեք մեծ օբյեկտներ կբացեն Չախաբարում, Բենդեր-Աբասում և Բանդեր է Բուշերում, Պարսից ու Օմանի նեղուցներում: Շրջակա ծովային ու օդային տարածքի պաշտպանությունը կապահովեն С-400-ները և «Բաստիոն» զենիթահրթիռային համակարգերը, հավելած ռադիոէլեկտրոնային պայքարի լավագույն մարտավարատեխնիկական տվյալներ ունեցող «Կրասուխա-4» կայանը: Մի քանի խոսք ռադիոէլեկտրոնային պայքարի կայանի մասին, որի արդյունավետության մեջ համոզվել ենք ռուսների ու ուկրաինացիների բախումներում՝ Ղրիմը վերցնելուց հետո: 2018-ի նոյեմբերին Օդեսայից Մարիուպոլ՝ Ազովի ծով ուղևորվող ուկրաինական երկու կատեր ու բուքսիր տարօրինակ կերպով հայտնվեցին ռուսական տարածքային ջրերում, որտեղ հատուկջոկատայիններին մնում էր միայն նրանց գրավել: «Կրասուխայի» օգնությամբ ուկրաինական նավերին մոլորեցրել էր նրանց սեփական GPS համակարգը ու նույնիսկ կողմնացույցները: Դրանից հետո հարձակումը Իրանի վրա (ինչպես 2003-ին Իրաքի վրա) կամ նույնիսկ նրա ռմբակոծությունը կդառնան այնքան թանկ ռազմական առումով, որ Թեհրանը փաստացի կվերածվի անառիկ ապաստարանի, չհաշված միջուկային հարվածը: 2020-ի ամռանը ռուսական նման մի մանևրը Էմիրաթներն ու Բահրեյնը նետեց Իսրայելի գիրկը: Տաք ծովերին Ռուսաստանի միանալը ցարերի ու Ստալինի աշխարհաքաղաքական երազանքն էր, Պուտինը իրականացրեց: Նույնը կատարվեց ռազմավարական կարևորություն ունեցող Սուդանում՝ 2018-ից Էրդողանն ու Պուտինը մերձենում են Սուդանի բռնապետ Օմար ալ Բաշիրի հետ, այնտեղ նույնպես գործել են ռուսական մասնավոր ռազմական ընկերությունները: Կրկնակի ընդգրկումի համար Կարմիր ծովի ափին Պորտ Սուդանում ծրագրվում է տեղակայել ռուսական մեծ ռազմաբազա՝ խոսքը ափամերձ պաշտպանության մասին է «երկիր-երկինք» դասի հրթիռներով և ռադիոէլեկտրոնային պայքարի կայանով: «Զինատեսակների այդ համակարգերի փոխլրացումը կկանխի այդ շրջաններ մուտքը»՝ նշված է ռազմական գրության մեջ: 2018-ին այդ գոտում ռազմական լողորդները և ռուսական ու իրանական ռազմածովային ուժերը միասին են զորավարժվում: Համամոլորակյին մասշտաբի ռազմական խնդիրներին դեմ հանդիման, որ ուղղված են եվրասիական մեծ տարածքը ԱՄՆ-ից կտրելուն, Բրյուսելը փորձում է հաղթահարել COVID-19-ը, իսկ Ֆրանսիայի ԶԼՄ-ները հետաքննում են կնասպան Ժոնաթան Դավալի հոգեբանությունը:
Քսավիե Ռոֆեր, Atlantico


Հ.Գ. Իսկ հիմա հետահայաց գնահատեք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած իրադարձությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը, որին Մոսկվան մեկ մեկնություն է տալիս, Անկարան՝ հակադիր: Եվ՝ գնահատեք Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպանության բարձր մակարդակը հայտարարության 9 կետերով, որտեղ հօգուտ Հայաստանի ոչ մի կետ չկա: Մենք պարզապես չիմացության ենք տալիս ու չենք կարողանում գնահատել տարածաշրջանում կատարվողը ու մեզ թվում է, որ աշխարհը սկսվում ու վերջանում է մեր երկրում: Աշխարհաքաղաքական փոփոխություններն ու իրադարձությունները չտեսնելն ու վտանգները չգնահատելը մեզ հանգեցրին այս խայտառակ պարտությանը, որի հետևում մեր իրական թշնամիներ ունենալու ու իրական բարեկամներ չունենալու փաստն էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ