Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայաստանի հետ հարկ չեն համարում անգամ խոսել

Հայաստանի հետ հարկ չեն համարում անգամ խոսել
15.01.2021 | 17:29

Մինչ Հայաստանի անմիտ իշխանությունն անգամ այս իրավիճակում շարունակում է պատերազմի հետևանքների համար մեղադրել Ռուսաստանին, անշնորհք, փնթի հոդվածների շարք հրապարակել՝ արժանանալով Ռուսաստանի ստորացումներին, Ադրբեջանը Հայաստանի կողքից «փախցնում» է անգամ մեր երկրին բարեկամ երկրներին։


Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Իրանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը: Հանդիպել են Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Ադրբեջանը շատ ակտիվ ու թիրախային քայլերով պատրաստվում է տարածաշրջանային զագացումներին, իսկ Հայաստանում անտեր ու ավերակ վիճակ է։ Մենք անգամ չենք կարողանում պատերազմի հետևանքները գոնե մասամբ վերացնել, ամենակարևորը՝ գերիների հարցը լուծել, էլ ուր մնաց աշխարհաքաղաքական հարցերում խնդիրներ կարգավորել, չկորել արագ զարգացող գործընթացներում։


Իրանը Հայաստանի մշտական բարեկամն է եղել, շատ հարցեր, հաճախ ոչ հրապարակային, լուծվել են նրա միջոցով։ Սակայն այսօր Իրանը, ի դեմս Ադրբեջանի, տեսնում է, թե ով է տարածաշրջանում վճռորոշ որոշումներ կայացնողը, ուժեղը և ում հետ պետք է քայլեր համաձայնեցնել, պայմանավորվածությունների գալ, երբ նոր պատերազմի սպառնալիքը կախված է օդում։
Ի դեպ, Իրանի ԱԳՆ նախարարն այսօր հանդիպել ու նաև արցախյան հիմնախնդիրն է քննարկել ՌԴ արտգործնախարարի հետ։ Այսինքն, Հայաստանը, որպես սուբյեկտ, գործոն, տարածաշրջանում ոչ մեկի կողմից չի դիտարկվում։ Հարցերը քննարկվում են Ադրբեջանի և Ռուսաստանի հետ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ