Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մի՞թե Աստծո կամքն է

Մի՞թե Աստծո կամքն է
14.10.2008 | 00:00
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Նոր ղեկավարների, նոր գաղափարների կարիքը հասարակությունը միշտ էլ զգում է։ Եվ ահա՝ հաճելի անակնկալ. Ազգային ժողովի նորընտիր նախագահը մտադրություն ունի պատգամավորների համար մատուռ կառուցել — այն էլ՝ Ազգային ժողովի շենքի բակում։ Ո՞ր հավատացյալը կհամարձակվի առարկել նման գաղափարին։ Չէ՞ որ դա սրբապղծություն կորակվի, եթե այդպիսի մտադրություն կա, գուցե Աստծո կամքո՞վ է։ Բնականաբար, նախաձեռնությունը ինքնանպատակ չի կարող լինել։ Էլիտար մատուռում առ Աստված աղոթող պատգամավորները կինքնամաքրվեն — իրավունք կվաստակեն հետայսու ժողովրդի անունից զատ խոսելու նա— Աստծո՝ Քրիստոսի անունից։ Ահա Ազգային ժողովի աշխատանքի արդյունավետության, նրա իմիջի բարձրացման հիանալի հնարավորություն։
Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի գլխավոր հերոս քավոր Պետրոսն ամեն անգամ իր իրական էությանը բնորոշ լավ արարքներ գործելուց հետո, պարտադիր կարգով քահանայի մոտ մեղքերի թողություն էր ստանում։ Այսօր քավոր Պետրոսի ժամանակները չեն, բայց անառարկելի է, որ բոլորս էլ մեղավոր ենք, այդ թվում նա—՝ պատգամավորները։ Պառլամենտի անդամները միանգամայն արժանի են մեղքերի թողություն ստանալու էլիտար պայմաններում, էլիտար քահանաների մոտ։ Անցյալում էլ այդպես էր։ Հիշենք թեկուզ կենտկոմի բուֆետը, որը նախկին կոմունիստ ղեկավարները կարոտախտով են հիշում։
Եթե մոտակա անցյալում՝ այն ցուրտ ու մութ տարիներին, ականջ չդրեցին Ջիվանու բերանով հնչած Աստծո խոսքերին՝ «... յոթ վանք են շինել, խելքի աշեցեք», բազմաթիվ նոր եկեղեցիներ կառուցվեցին, ապա այսօր Ազգային ժողովի բակում մատուռ կառուցելը ոչ մի տեխնիկական խնդիր չի կարող առաջացնել։ Բավական է միայն, որ էլիտար տներ կառուցող պատգամավորները թեկուզ մի-մի քար, մի պարկ ցեմենտ հատկացնեն այդ գործի համար, — գործը գլուխ կգա։ Չէ՞ որ դա իրենց համար է կառուցվելու։
Բայց՝ լավ, փորձենք լրջանալ։ Եկեղեցու զանգ կախելու պատրաստակամությունը ողջունելի է, բայց ներկա պարագայում, կարծում եմ, շատ ու շատ ազգային հրատապ հարցեր կան լուծելու։ Ժողովրդի հոգ—որ պահանջները բավարարելու համար նոր եկեղեցիներ կառուցելը ծայրահեղ անհրաժեշտություն չէ։ Մեր, այդ թվում նա— Ազգային ժողովի պատգամավորների աղոթքն առ Աստված հասցնելու համար այսօր, հատկապես Եր—ան քաղաքում եկեղեցու պակաս չի զգացվում։ Համոզված եմ՝ Աստված այսօր մեզ ավելի լավ աչքով կնայի, եթե վերականգնենք անմխիթար վիճակում գտնվող, համամարդկային մշակութային արժեքներ ներկայացնող եկեղեցիները։
Երիտասարդության հոգ—որ, հայրենասիրական ոգով դաստիարակության խնդիրները միայն նորանոր եկեղեցիներ, մատուռներ կառուցելով չես լուծի։ Այսօրվա հրամայականը փլուզված արդյունաբերության վերականգնումն է, ոչ թե մոլուցքի վերածված էլիտար շինարարությունը։ Հիշենք, երկրագնդի այս փոքր հողակտորը բոլոր հայերիս օրրանն է։
Եվ ուրեմն, պարոնայք պետական այրեր, առաջնորդվեք ազգային, պետական մտածելակերպով։ Աստված դրա հնարավորությունը տվել է։
Մաքսիմ ՀԱԿՈԲՅԱՆ
Թոշակառու
Դիտվել է՝ 6407

Մեկնաբանություններ