Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)

    Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն (մաս 2-րդ)

    29.10.2013| 00:03
    Մոտ մեկ տարի առաջ Նուրետտին Վերենը` Գյուլենի նախկին գլխավոր խորհրդականը, որն ավելի ուշ խզեց կապերը աղանդի հետ, մի մերկացուցիչ գիրք գրեց այդ կազմակերպության գործունեության մասին։ Նա հանցանշաններ է բերել հօգուտ այն բանի, որ Գյուլենը փող է ստանում ԿՀՎ-ից, պատմել է այն ավերիչ գործունեության մասին, որ 1990-ականներին կազմակերպությունը ծավալել էր Միջին Ասիայում։ Այդ գրքի շնորհիվ հանրությունն իմացավ նաև, որ նրա միջազգային կրթական ցանցի դպրոցներում աշխատում են ԿՀՎ-ի կադրային գործակալներ։ Եթե մենք վերլուծելու լինենք Գյուլենի աղանդի տարածման աշխարհագրությունը, ապա կհամոզվենք, որ այն ներկայացված է բոլոր այն երկրներում, ուր Ամերիկան շահեր ունի` Թուրքիայում, Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Սուդանում։
  • «Մոտ ապագայում վճռորոշ դեր կխաղա Բաղրամյան 26-ը»

    «Մոտ ապագայում վճռորոշ դեր կխաղա Բաղրամյան 26-ը»

    28.10.2013| 15:56
    irates.am-ի հարցերին պատասխանում է Նյու Յորքում ապրող մեր հայրենակից, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:
  • ԱՄՆ-ը հերքում է մեղադրանքները

    ԱՄՆ-ը հերքում է մեղադրանքները

    28.10.2013| 14:29
    ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հերքել է տեղեկությունը, թե ԱԱԳ-ը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հարցը: Համաձայն գերմանական Der Spiegel պարբերականի հրապարակումների, ամերիկյան հատուկ ծառայությունները Մերկելի հեռախոսը գաղտնալսում են 2002 -ից, իսկ Օբաման դրա մասին տեղյակ է 2010-ից:
  • Վրաստանի գլխավոր ինտրիգը` ո՞վ կլինի վարչապետը

    Վրաստանի գլխավոր ինտրիգը` ո՞վ կլինի վարչապետը

    28.10.2013| 13:16
    Վրաստանում նախագահական ընտրություններն ավարտվեցին: Նախնական տվյալներով առաջատարը «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է: Վրաստանի ԿԸՀ-ը արդեն ստուգել է քվեաթերթիկների 91 տոկոսը, համաձայն որոնց Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է ձայների 62.09 տոկոսը, երկրորդ տեղում է Վրաստանի դեռևս գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն, իսկ երրորդ հորիզոնականում «Ժողովրդավարական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն է` 10.06 տոկոսով: Նկատենք, որ երկրի բնակչությունը պասիվություն է ցուցաբերել ընտրություններին, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 46.6 տոկոսը միայն:
  • Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    Երիտասարդները կամուրջներ են կառուցում՝ հանուն միացյալ Եվրոպայի

    28.10.2013| 12:30
    31 երիտասարդներ Հայաստանից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Վրաստանից, Մոլդովայից և Լեհաստանից հոկտեմբերի 22-28-ը Ծաղկաձորում մասնակցեցին «Միջմշակութային կամուրջներ միացյալ Եվրոպայի համար» խորագրով երիտասարդների մշակութային փոխանակման միջոցառմանը:
  • Բաղդադում տեղի ունեցած պայթյունները մի քանի տասնյակ մարդու  կյանք են խլել

    Բաղդադում տեղի ունեցած պայթյունները մի քանի տասնյակ մարդու կյանք են խլել

    28.10.2013| 11:54
    Ավելի քան 50 մարդ է զոհվել Բաղդադի շիաներով բնակեցված տարածքներում: Ռմբակոծության հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ: Պայթուցիկ սարքերով բեռնված վեց մեքենա, երկրի իշխանությունների համաձայնությամբ, կայանել է Իրաքի մայրաքաղաքի բանուկ փողոցներում և 30 րոպեի տարբերությամբ կրակ բաց թողել:
  • Վրացական երազանքը ի կատար ածեց Մարգվելաշվիլու երազանքը

    Վրացական երազանքը ի կատար ածեց Մարգվելաշվիլու երազանքը

    28.10.2013| 11:26
    20 օրվա ընթացքում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի նոր նախագահի անունը, նախնական տվյալներով հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նրա օգտին է քվեարկել ընտրազանգվածի 66.7%-ը: Երկրորդ տեղում նախկին իշխող կուսակցությունից Սահակաշվիլիի թիմակից Դավիդ Բաքրաձեն է՝ 17.1% ձայներով: Եռյակը եզրափակում է խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 7.5% արդյունքով: Դավիդ Բաքրաձեն արդեն շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլիին, իսկ Նինո Բուրջանաձեն պնդում է ընտրախախտումների մասին:
  • Ընդդիմությունը նահանջում է խաղաղությունից

    Ընդդիմությունը նահանջում է խաղաղությունից

    28.10.2013| 11:22
    Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող 19 խմբեր չեն մասնակցի ճգնաժամի խաղաղ կարգավորման Ժնև-2 կոնֆերանսին: Նրանցից մեկը` Սիրիայի ազատ բանակի մաս հանդիսացող «Սաքյուր ալ-Շամ» խումբը հայտարարել է, թե Ժնևը երբեք չի եղել ու չի լինի սիրիացի ժողովրդի ընտրությունը կամ իրենց հեղափոխական պահանջների տարբերակը:
  • Պարզաբանում է Անդերս Ֆոգ Ռասմուսենը

    Պարզաբանում է Անդերս Ֆոգ Ռասմուսենը

    28.10.2013| 11:15
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում հայտարարել է, որ Վրաստանը 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. «Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը, սակայն հաջորդ տարի դա հաստատ տեղի չի ունենա: Առայժմ մենք կհամագործակցենք Վրաստանի խորհուրդ-ՆԱՏՕ շրջանակներում»:
  • Վրաստանը ԱՊՀ չի վերադառնա

    Վրաստանը ԱՊՀ չի վերադառնա

    28.10.2013| 11:13
    Նախագահական ընտրությունների նախնական տվյալներով քվեների մեծամասնություն ստացած Գեորգի Մարգվելաշվիլին գտնում է, որ Վրաստանը երբեք չի վերադառնա ԱՊՀ: