«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները

    Հացադուլը միայն օգնում է, կարծում են գիտնականները

    20.07.2013| 11:57
    Հացադուլը ոչ միայն նիհարեցնում է մարդուն, այլև բարելավում է նրա աղիքային միկրոֆլորան և երկարացնում կյանքը: Այն ապացուցել են Շանհայի համալսարանի հետազոտողները: Այդ մասին հրապարակված է Nature Communications ամսագրում:
  • Քաղաքապետարանը մոլորեցնում է

    Քաղաքապետարանը մոլորեցնում է

    20.07.2013| 11:47
    Երևանի քաղաքապետարանի տարածած հասարակական տրանսպորտի գնի հիմնավորումը կրում է մոլորեցնող բնույթ և ոչ մի կապ չունի իրականության հետ, այս մասին ասվում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հաղորդագրության մեջ։
  • Հրաչյա Հարությունյանը` բանտի հոգեբուժական բաժանմունքում

    Հրաչյա Հարությունյանը` բանտի հոգեբուժական բաժանմունքում

    20.07.2013| 11:39
    Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք: Պատճառները մի քանիսն են. ըստ «Комсомольская правда»-ի` եթե հետաքննությունը միջազգային հարցում աներ ճշտելու` գրանցվա՞ծ է կասկածյալը բնակության վայրի հոգեբուժարաններում, պատասխան կստանար 6 ամսում, ուստի որոշվել է փորձաքննությունն իրականացնել Ռուսաստանում:
  • 50 դրամանոցներ՝ քաղաքապետի խորհրդականին

    50 դրամանոցներ՝ քաղաքապետի խորհրդականին

    19.07.2013| 23:13
    Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով բարձրացումն առայժմ թունդ կրքեր է բորբոքել միայն սոցիալական ցանցերի ներսում: Համենայնդեպս, Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացված ակցիային մասնակցել են սակավաթիվ մարդիկ, որոնք էլ 50 դրամանոցներ նետելով են արտահայտել իրենց բողոքը: Դրանցից մեկն էլ դիպել է քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանին: Պարզվում է, որ մեզ մոտ նույնիսկ սոցիալական խնդիրները, որոնք անմիջական հարվածում են քաղաքացու գրպանին, այդպես էլ չեն դառնում համախմբման առիթ:
  • Ուսանողները պահանջում են սուբսիդավորել իրենց ուղեվարձը

    Ուսանողները պահանջում են սուբսիդավորել իրենց ուղեվարձը

    19.07.2013| 14:56
    «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ հանդես եկավ առաջարկով՝ կոչ անելով ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին բոլոր ուսանողների համար տրանսպորտի սակագինը սահմանել 100 դրամ:
  • Իսկ աշխատավարձը, էծի մորուքի պես, ո´չ երկարում է, ո´չ կարճանում

    Իսկ աշխատավարձը, էծի մորուքի պես, ո´չ երկարում է, ո´չ կարճանում

    19.07.2013| 12:51
    Գազի գնի թանկացմանը զուգահեռ, հատկապես գյուղերում ապրող մարդիկ այսօրվանից մտածում են, թե ձմռանն ինչպես են տաքանալու: Օրերս մի ուշագրավ դեպք պատմեցին: Գեղարքունիքի մարզի շատ համայնքների բնակիչներ սկսել են մեծ քանակությամբ փայտ գնել ու պահեստավորել: Հայտնի է, որ այս մարզում ոչ միայն ձմեռը երկար է տևում, այլև չափազանց խիստ է:
  • Հացը թա՞նկ է,  գաթա ուտենք (քոչարի` պորտապարի նվագով)

    Հացը թա՞նկ է, գաթա ուտենք (քոչարի` պորտապարի նվագով)

    19.07.2013| 12:03
    Երբևէ անցե՞լ էր ձեր մտքով, որ առակը մազի ու գերանի մասին կարող է քաղաքական հաղթաթուղթ դառնալ։ Իմ մտքով` վստահաբար ոչ, բայց սույն եղելությունը մեր կյանքի շարժիչ ուժն է, ինչի հետ, բնականաբար, չեմ համակերպվում, նույնը պատգամելով ընթերցողացս։ Էսպես ուրեմն. մենք խուսափում ենք նրանցից, ովքեր մազի լավություն անելով մեզ, գերանի զորությամբ այն հանում են քթներիցս, դրա մազն ուտո՜ղը, ասում ենք այս ու այնտեղ, հետո մոռանում, երբ ընտրարշավի պատգամաբերները (իմա` թաղի ժրաջան կիսաքրեականները) բախում են մեր դուռն ու դարպասը։
  • Քաղաքաշինական  մտքի ճգնաժամ

    Քաղաքաշինական մտքի ճգնաժամ

    19.07.2013| 11:50
    Հայաստանում արձանագրվում է քաղաքաշինական մտքի ճգնաժամ: Եվ այն կախված չէ ո՛չ սոցիալ-տնտեսական, ո՛չ էլ ղեկավարման ձևերից, ինչպես սիրում են մատնանշել Հայաստանի ճարտարապետները: Այն կախված է քաղաքաշինարարների ցածր մակարդակից, ճարտարապետաքաղաքաշինական գործընթացները նրանց սխալ ընկալելուց, ինչը վերարտադրման ու կիրառման ժամանակ անդառնալի սխալների է հանգեցնում:
  • «Դրանում ինչ-որ խուլիգանական ոգի կա, որը դուր է գալիս Պուտինին»

    «Դրանում ինչ-որ խուլիգանական ոգի կա, որը դուր է գալիս Պուտինին»

    19.07.2013| 11:43
    Միջազգային ֆրանսիական Ռադիոն (RFI), հաղորդել է, որ դերասան Ժերար Դեպարդյեն ցանկանում է ստանալ Ալժիրի անձնագիր:Այդ մասին դերասանը հայտարարել է RFI-ին տված հարցազրույցում:
  • Բոլորով` դեպի Եվրոպա

    Բոլորով` դեպի Եվրոպա

    19.07.2013| 01:40
    Այն ժամանակ, երբ Ռուսաստանը բոլոր մակարդակներում փորձում է կտրել մեր «ջուրն ու հացը»` մեր «սոված ջանին» «ծաղկավոր խալաթ» հագցնելով, ասոցացման համաձայնագրի` ԵՄ երկրները ոչ միայն նախապատրաստվում են երկումիլիարդանոց դոնորների համաժողովին, այլև նրբագեղորեն հայաստանցիներին եվրոպացնում են «մի այլ կարգի»: