-
03.09.2013|
13:15
Երեկ Աբովյան փողոցի «Սթար» սուպերմարկետի մոտակայքում արևի տակ հանգստանում էին կանաչ վզկապներով շներ։
-
03.09.2013|
11:27
Գեղարքունիքի մարզի բնակչության միակ զբաղմունքը տարիներ շարունակ եղել և մնում է անասնապահությունն ու հողագործությունը: Սա ոչ միայն զբաղմունք է, այլև գոյատևման աղբյուր: Եթե նախկինում անասուն բուծելով և հող մշակելով տեղանքի բնակիչները տուն-տեղ, ապրուստ էին «դզում», ապա այժմ հազիվ ապրելու համար ամենաանհրաժեշտ կարիքներն են հոգում:
-
03.09.2013|
11:15
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ սիրիացի փախստականների թիվը հասել է 2 միլիոնի։ Վերջին կես տարվա ընթացքում փախստականների թիվը կրկնապատկվել է։ Եվս 5 միլիոն մարդ քաղաքացիական պատերազմի հետևանքով տեղափոխվել է երկրի ներսում։ Ընդհանուր առմամբ բնակչության մեկ երրորդը ստիպված է եղել լքել իր բնակարանը։
-
03.09.2013|
11:14
Նյու Յորքի ոստիկանությունը փորձում է հայտնաբերել Բրուքլինում մեկամյա երեխային գնդակահարած հանցագործին։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Անտիկ Հենիսը սպանվել է, երբ անհայտ անձը կարակ է բացել նրա ուղղությամբ։ Փամփուշտը դիպել է նրա դեմքին։ Ոստիկանության տվյալներով՝ մարդասպանը նշան էր բռնել տղայի հոր վրա։ Անտիկի ծնողները երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահվան փաստը։
-
02.09.2013|
22:30
Պարոնյանական հայտնի զարմանքը կարծես մեր օրերի համար լինի: Հայտնի է, որ արդեն մի քանի օր Փակ շուկայի վերականգնման պահանջով ակցիաներ են տեղի ունենում:
-
02.09.2013|
16:49
Աշնան երկրորդ օրը նշանավորվեց «Փակ շուկա»-ի մոտ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների բողոքի ցույցով:
-
02.09.2013|
16:30
Տավուշի մարզում` Աղավնավանք գյուղից ոչ շատ հեռու, Գետիկ գետի վրա նոր հէկ է կառուցվում։ Տեղաբնակների դիտարկմամբ` հնարավոր է գետի մի մասը չորանա և հէկը ձկների վերացման առիթ դառնա։ Աղավնավանքի գյուղապետ Վարդուհի Ներսիսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ հէկ-ը կառուցում է «Էյ-Էն-Բի-Ջի սթայջ» ՍՊԸ-ն, որը ավարտին կհասցվի մինչ տարվա վերջ։
-
02.09.2013|
15:40
Բազմաթիվ երեխաների համար սեպտեմբերի 2-ը ազդարարեց կյանքի նոր փուլ: ՈՒ եթե առաջին դասարանցիների ու նրանց ծնողների համար այսպես թե այնպես օրը տոնական էր, ապա երկրորդ դասարանից սկսած դպրոցականների ծնողների համար օրը, կարելի է ասել, «դաժան էր». նրանք իրենց թալանված էին զգում:
-
02.09.2013|
12:00
Երևանի քաղաքապետարանի հերթական գյուտը տրանսպորտային կանգառներում հայտնված ահռելի չափերի նարինջներն են: Սրանց մեջ օրերս բանվորներն ինտենսիվ ծաղիկներ էին տնկում, կարծես մի բանից ուշացած լինեին: Ենթադրում եմ, որ քաղաքապետարանը նոր ուսումնական տարին որոշել էր յուրօրինակ նարինջներով դիմավորել, ոգևորել երեխաներին, թե չէ դպրոցում արդեն ոգևորիչ բան չի մնացել:
-
02.09.2013|
11:15
Գոնդոլիերներին Վենետիկում արգելում են սերենադներ երգել ժամը 9.00-ից 20.00` ջրային տրանսպորտի աշխատանքի նոր կանոններով: «Անվտանգ նավարկության ծրագիրն» ունի 26 կետ, նպատակն է կանոնակարգել երթևեկությունը Մեծ ջրանցքով: