ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ասում են

Ասում են
12.12.2022 | 07:23

Ռուսական ազգանուններ կրող կեղծ-ուկրաինական կատաղած խառնածինները, խեղդվելով իրենց թունավոր թուքի մեջ, հայտարարում են, որ իրենց թշնամին Ռուսաստանի սահմաններում է՝ Արևմուտքից մինչև Վլադիվոստոկ: Կատաղությունը բուժում չունի:


Մեզ համար շատ ավելի դժվար է. մեր թշնամին մխրճվել է ոչ միայն մեր հայրենի «Փոքր Ռուսաստանի» Կիևի նահանգում, այլ այն գտնվում է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և ժամանակակից նացիստական երդվյալ մի շարք այլ վայրերում:
Ուստի մենք ավելացնում ենք ոչնչացնող ամենահզոր միջոցների արտադրությունը, այդ թվում՝ նոր սկզբունքների վրա հիմնվածները։


Դմիտրի Մեդվեդև
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ

Դիտվել է՝ 151624

Մեկնաբանություններ