Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեզ կներե՞ն մեր երեխաները

Մեզ կներե՞ն մեր երեխաները
26.01.2023 | 07:29

Արցախի շրջափակման հետ կապված մեր ցավագին քայլերից մեկը թերևս այն է, որ երեխաներին նույնպես ներգրավեցինք պայքարի մեջ՝ ընդդեմ ավազակաբարո թշնամու, ընդդեմ բոլոր նրանց, ովքեր մասնակիցն են այս եղկելի երևույթի կամ անտարբերորեն հանդուրժում են մարդկային ու ազգային այս պարտադրված տառապանքը:


Մեզ կներե՞ն մեր երեխաները, որ ավագներս ի զորու չեղանք ապահովելու նրանց երջանիկ մանկությունը, որ դեռ չի բավարարում մեր ուժը՝ նրանց ընծայելու այն մանկությունը, որ նրանք անհոգաբար վայելեն նաև ներկա դժնի ժամանակներում:
Բայց և երեխաների՛ց ենք ուժ առնում ավագներս, որ նախևառաջ նրանց համար մղվող այս պայքարը մեր միացյալ ջանքերով պսակվի ազատությամբ ու խաղաղությամբ:
Թաքուն հույս ունեմ, որ երեխաները հասկանում և համերաշխ են մեծերիս հետ:


Հրանտ Ալեքսանյան
Լուսանկարը՝ Գեորգի Ղազարյանի

Դիտվել է՝ 13923

Մեկնաբանություններ