Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետական դավաճանության մեխանիկա

Պետական դավաճանության մեխանիկա
28.01.2023 | 10:35

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին ոչ միայն վնաս տվեց՝ 44-օրյա պատերազմ ու պարտություն բերելով, այլ շատ ավելի մեծ վնաս է տալիս իր այս քաղաքականությամբ:


1. Նիկոլ Փաշինյանը, Պրահայում Մակրոնի, Միշելի, Ալիևի ներկայությամբ, ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ինչը հնարավորություն է տվել Ադրբեջանի նախագահին փակել Լաչինի միջանցքը, այսինքն, միջազգային հանցագործության դիմել՝ ՀՀ ղեկավարի որոշմանը հղում անելով․ եթե Արցախն ադրբեջանական է համարում Փաշինյանը, ապա Ալիևը կարող է փակել «իր» Ղարաբաղի ճանապարհը, պահանջել հանքերի չշահագործում և հայտարարել «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի մասին:


2․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ՝ կշեռքի տարբեր նժարներին դնելով սեփական անվտանգությունն ու մեր երկրի գոյությունը․ ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությունը պետք է SOS լինի հայ ժողովրդի համար:


3. Փաշինյանն Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության մեջ անցել է Արևմուտքի կողմը՝ Հայաստանից ու Արցախից ռուսական զինված ուժերի դուրս բերման քաղաքականություն վարելով, ինչն ուղիղ ճանապարհ է թուրք-ադրբեջանական ներխուժման համար․ ամբողջությամբ արևմտյան ճամբարում գտնվող Վրաստանն ու Թուրքիայի եղբայր Ադրբեջանն ավելի հավասարակշռված դիրք են բռնել ուկրաինական ճգնաժամի հարցում, քան պաշտոնական Երևանը, որը բացահայտ թշնամական վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ:


4․ Հայաստանի ու Արցախի անվտանգության և գոյության երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են (հատկապես՝ Սյունիքի մասով), որոնք դեմ են Հայաստանում արևմտյան ցանկացած տիպի դիտորդական առաքելության՝ դա համարելով սպառնալիք իրենց շահերին, սակայն Փաշինյանը մերժում է ռուսական պատրոնաժով դիտորդական առաքելությունը, ռազմատեխնիկական օժանդակությունը, ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, որևէ քայլ չի անում Իրանի հետ ռազմաքաղաքական մերձեցման ուղղությամբ, բայց կողմ է արտահայտվում ԵՄ դիտորդներին, ՀՀ-ում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը, և սա այն դեպքում, երբ Ադրբեջանը թույլ չի տվել իր տարածքում ԵՄ դիտորդություն՝ իր այդ մերժումը հաղթաթուղթ դարձնելով «գետնի վրա» հարց լուծող ՌԴ-ի ու Իրանի հետ բանակցություններում ու փորձելով Մոսկվայում, Թեհրանում միավորներ հավաքել Երևանի հաշվին, ինչի հնարավորությունը Փաշինյանը լիուլի տալիս է Ալիևին։


5. Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում ստացվում է, որ Արցախն Ադրբեջանինն է, իսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը... Թուրքիան է։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 20809

Մեկնաբանություններ