Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև. Արթուր Ղազինյան

Որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև. Արթուր Ղազինյան
28.05.2022 | 11:13

Հայկական» արբանյակի թեման դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեման: Իշխանության կողմնակիցները ջանք չեն խնայում համոզելու նախ իրենք իրենց, ապա նաև մնացածին, որ տեղի է ունեցել «աննախադեպ» իրադարձություն, և որ Հայաստանն այլևս տիեզերական մասշտաբի գերտերություն է:


Առավել սթափ դատող խելացի մարդիկ, որոնք չեն հավատում այս ստախոսներին, փորձում են գտնել այդ տեղեկությունը հաստատող այլ աղբյուր՝ համոզվելու համար, որ Հայաստանն իրոք այլևս ունի իր արբանյակը, և չգտնելով որևէ ապացույց, պնդում են, որ սրանք, իրենց էությանն ու բնույթին հավատարիմ, կրկին ստում են:
Առաջին խումբ մարդկանց ես չեմ մեղադրում, քանի որ նրանք ամեն կերպ ուզում են իրենց համոզել, որ չեն խաբվել, որ իրենց սիրած մարդիկ դավաճան, ստախոս սրիկաներ չեն: Հոգեբանորեն բարդ է ընդունել, որ մարդիկ, ում համար դու վիճել ես քո հարազատի, բարեկամի, հարևանի հետ, դուրս են եկել խաբեբա սրիկաներ: Բարդ է ընկալել,որ քո հավատի ու սիրո արդյունքում մաս ես կազմել քո ընտանիքի ու պետության դեմ պատմական մասշտաբի դավաճանության, կույր սիրո և անդավաճան հավատի հետևանքով մասնակի մեղավոր ես հարազատիդ զոհվելու, անհետ կորելու կամ թշնամու կողմից գերեվարվելու մեջ:
Սեփական սխալն ընդունելն ամեն մարդու տրված չէ, դրա համար պետք է համարձակություն, արժանապատվություն և վճռական կամք, ինչը, պետք է ընդունենք, քչերին է բնությունով տրված:


Իսկ «հայկական» արբանյակի թեման հերթական անգամ ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր հասարակությունը ստերի ու մանիպուլյացիաների առջև, որ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելն այլևս կարևոր չէ. կարևոր է՝ դու ուզու՞մ ես դրան հավատալ, թե՞ ոչ:
Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա այստեղ մեկ հարց է ծագում. այսօրվա փոխարժեքով քանի՞ քառակուսի կիլոմետր հայրենի հող և քանի՞ հազար մարդու կյանք արժե մեկ «հայկական» արբանյակը:

Դիտվել է՝ 13076

Մեկնաբանություններ