Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրամայված է դադարեցնել «փոխհրաձգությունը»

Հրամայված է դադարեցնել «փոխհրաձգությունը»
26.07.2012 | 15:43

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հիասթափեցրեց սուր բախումների սիրահար լրագրողական համքարությանը` իր կուսակից, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չափ ու սահմանը տված-անցած ամբաստանագրին զարմանալիորեն սեղմ ու մեղմ պատասխան տալով:

«Ինքը ցայտնոտի մեջ է ու փորձում է իրավիճակից դուրս գալ: Ես ընդհանրապես ցանկություն չունեմ վիրավորել իր անձին: Ինչ վերաբերում է հայրենիք դավաճանելուն, պատերազմի ժամանակ տեսանք` հայրենիք դավաճանողներն ովքեր են, ինչպիսին և ինքն ա: Խղճուկ վիճակում է հայտնվել նա»,- Slaq.am-ին ասել է «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր երեսփոխանը:
Ձևով` ոչինչ չասող, բովանդակությամբ` ոչնչացնող այս արձագանքը, մեր տեղեկություններով, հանրապետության և «Հանրապետականի» նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ հրահանգի արդյունքն է: «Սսկվեք տեղներդ, ու ծպտուններդ էլ չլսեմ: Ինչքան խայտառակեցիք ձեզ էլ, կուսակցությունն էլ, հերիք է: Հազար ուզող-չուզող ունենք, դուշման ե՞ք խնդացնում վրաներս»,- մոտավորապես այս խոսքերով է լափառոշ-լափառոշ դուրս տվող կուսակիցներին սաստել նախագահը, չմոռանալով հիշեցնել, որ առջևում պրեզիդենտական ընտրություններ են:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ