Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Հովիկ Աբրահամյանը նախապես է հարցերը լուծում

    Հովիկ Աբրահամյանը նախապես է հարցերը լուծում

    30.09.2013| 16:06
    Աժ նախագահն այսօր այնքան էր խոցված այն հարցով, թե ինչու գլխավոր դատախազը խորհրդարանին հաշվետվություն չի ներկայացրել, որ երբ նոր թեկնածուն` Գևորգ Կոստանյանը, իր ելույթը ներկայացրեց, առաջինը նրան Աբրահամյանն հարց ուղղեց, թե այս առումով ինչ տեսակետ ունի:
  • Նիկոլը խոսեց Աբրահամյանի սրտից

    Նիկոլը խոսեց Աբրահամյանի սրտից

    30.09.2013| 12:39
    Այսօր մեկնարկած ԱԺ-ի քառօրյայում ներկա չէր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, բայց նրա հետ կատարված վերջին միջադեպը չանտեսվեց: Այդ մասին ԱԺ խոսնակին հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը: «Ես հեռախոսազրուցել եմ նրա հետ: Տիկին Փոստանջյանն ասաց, որ Սյունիքի մարզում է, կվերադառնա, կհանդիպենք և մանրամասն կպատմի ինձ: Հանդիպումը չկայացավ երևի օբյեկտիվ պատճառներով, քանի որ ԱԺ պատգամավորի ընտրություն էր ընթանում: Եթե որևէ ոտնձգություն լինի, մենք կփորձենք գնահատական տալ»,-պատգամավորին հանգստացրեց խորհրդարանի ղեկավարը:
  • ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել

    ՌԴ-ն ճնշումներն ավելի վաղ է սկսել

    19.09.2013| 16:24
    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ, հակադարձելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հայտարարությանը, որ սեպտեմբերի 3-ին ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, նշեց. «Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել շատ արտառոց բան»:
  • «Մենք գիտեինք, դուք չգիտեիք»

    «Մենք գիտեինք, դուք չգիտեիք»

    13.09.2013| 18:04
    «Հանրության հետ պետք է քննարկումներ անցկացնեին, մինչ որոշում կայացնելը, պետք չէ Սահամանդրությունը մեզ օրինակ բերեն, թե դա նախագահի բացարձակ իրավասությունն է», -ԱԺ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` կարևորելով հանրաքվեի անցկացումը:
  • «Ես ընդունում եմ կամ-կամ ճանապարհը»

    «Ես ընդունում եմ կամ-կամ ճանապարհը»

    13.09.2013| 17:56
    «Ինձ համար կարևոր էր տեղում տեսնելու, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչ ուղեծիր է ընտրելու, Հայաստանի ՄՄ անդամակցությունը արդյոք ԵՄ ԽՀԱԱՀ այլընտրանք է»,- ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յուրգեն Կլիմկեն, որը Հայաստան արդեն երրորդ անգամ է այցելում և այս անգամ նաև ԼՂՀ-ում է եղել:
  • Անկախ պետությունը ո՞րն է

    Անկախ պետությունը ո՞րն է

    13.09.2013| 12:19
    «Մենք ԵՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակներ ենք ունեցել, խոսքը դրա խորացման մասին էր: Ասոցացումն այլևս հնարավոր չէ այնպես, ինչպես մինչ սեպտեմբերի 3-ն էինք պատկերացնում: Սա չի նշանակում, որ Մաքսային միությանն անդամակցելուց ԵՄ դռները փակվում են Հայաստանի դեմ, բայց պիտի մոռանալ այն ծավալի համագործակցության մասին»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ այսօր էլ Հայաստանի իշխանությունները նորից ուզում են խորամանկություն անել:
  • «Հայաստանն ու ԼՂՀ-ն միշտ իրար հետ պետք է լինեն»

    «Հայաստանն ու ԼՂՀ-ն միշտ իրար հետ պետք է լինեն»

    13.09.2013| 11:47
    «Այդ փաստաթուղթն այլևս հնարավոր չէ ստորագրել, քանի որ հակասություն կա Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի միջև»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը` հավելելով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցության բավականին երկար ճանապարհ էր անցել, սակայն այսօր վտանգված է այդ գործընթացի շարունակականությունը:
  • «Կմնա մենակ պահակը»

    «Կմնա մենակ պահակը»

    12.09.2013| 23:59
    ԱԺ գործարար պատգամավորներից ոմանք բավականին ոգևորված են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարով: ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) այս որոշումը դիտարկում է սեփական գործարանի օրինակով:
  • Թող Չինաստանից գա` պատասխանի

    Թող Չինաստանից գա` պատասխանի

    11.09.2013| 18:00
    Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ համոզում էր, որ վարչապետին ուղղված հարցը գրավոր հղի, սակայն պատգամավորը համառում էր:
  • «Զարմանում եմ Ձեր զարմանալու վրա»

    «Զարմանում եմ Ձեր զարմանալու վրա»

    11.09.2013| 17:59
    «Կամ դուք ամբողջ կառավարությամբ կոմպետենտ չեք, կամ թաթախված եք այդ կոռուպցիայի մեջ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով արդարադատության նախարարին` ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում հարցն առնչվում էր կառավարության կայքում տեղադրված այն տեղեկությանը, թե ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը պետության գումարներով սեփական ընկերությունից ծառայության համար մեքենաներ է գնել: