Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
06.04.2016 | 00:40

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: «Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ