Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԳՆ խոսնակ․ Պետք է լինի մոտեցումների և պատասխանատվությունների համադրում

ԱԳՆ խոսնակ․ Պետք է լինի մոտեցումների և պատասխանատվությունների համադրում
21.03.2019 | 00:06

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանը ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն բանակցություններ են ընթանալու, այլ ձգտելու ենք բոլորի համար ընդունելի մեկնաբանություններ մշակել կարգավորման գործընթացում սկզբունքների ու տարրերի վերաբերյալ:


«Փաստաթղթում ներառված 3 սկզբունքների և 6 տարրերի շուրջ կան տարակարծիք մեկնաբանություններ․Ադրբեջանը իր ձևով է հանդես գալիս մեկնաբանությամբ, հայկական կողմը նույնպես հանդես է գալիս մեկնաբանությամբ, և դրանք տարբեր ձևով են մեկնաբանում․․․ Ուստի անհրաժեշտություն է առաջացել առաջիկա հանդիպման: Ուղղակի մշակել բոլորի համար ընդունելի մեկնաբանություն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի, և արդեն դրանից հետո հասկանալ, թե ինչպես են շարժվում առաջ: Իսկ ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, նշվել է բազմիցս, որ ներկա փուլում որևէ բուն բանակցային գործընթաց չի ընթանում: Հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ կա հիմնախնդրի հանգուցալուծման բուն գործընթացը, և կա այն ամբողջ միջավայրը, որի շրջանակներում ընթանում է հանգուցալուծումը: Եվ այդ միջավայրում մենք հանդես ենք եկել և առաջարկություններով, և նոր գաղափարներ են առաջադրվել: Եվ այդտեղ պետք է լինի մոտեցումների և պատասխանատվությունների համադրում, և այս ամենի շուրջ է, որ ընթանում է զրույցը: Ինչպես նաև առաջիկայում ընթանալու է մեկնաբանությունների շուրջ»:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ