ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Դարիգա Նազարբաևան` Սենատի նախագահ

Դարիգա Նազարբաևան` Սենատի նախագահ
21.03.2019 | 00:10

Ղազախստանի Սենատի պատգամավորները խոսնակ են ընտրել պաշտոնաթող նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային` Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը 55 տարեկան է, 2016-ի սեպտեմբերից Սենատի պատգամավոր էր և գլխավորում էր Միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ