Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում ձմեռ է ու գարուն

Հայաստանում ձմեռ է ու գարուն
21.03.2019 | 12:18

Այսօր ժամը 8-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մնացածների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Զանգեր» և «Մեղրու սար» հատվածներում ձյուն է գալիս: Գորիս-Կապան ավտոճանապարհին մերկասառույց է և մառախուղ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մարտի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ