Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պյոտր Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը

Պյոտր Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը
21.03.2019 | 12:28

«Փաստը» գրում է. «Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության և զարգացման տեսլականների վերաբերյալ: Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել: Դեսպանը խուսափել է նախկին և գործող իշխանությունների միջև համեմատականներ անցկացնելուց և որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ նրանք պետք է շատ ավելի լուրջ բարեփոխումների ծրագրեր ունենան: Սվիտալսկին փաստացի հաստատել է տեղեկությունը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացումը դեռևս չի մեկնարկել, այսինքն, այն, ինչ ասում է ՀՀ ընդդիմությունը, փաստացի ճիշտ է: Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցից հետո իշխանական ներկայացուցիչներն ու լրատվականները փորձում էին այցի ամբողջ արդյունավետությունը կառուցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի մի նախադասության վրա, ըստ որի՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը պետք է կարգավորվի, իսկ դրանց վերաբերյալ բանակցություններն սկսելու հետ կապված որևէ խնդիր չկա: Սվիտալսկին, սակայն, այդ հարցի հետ կապված ասել է, որ դա եղել է Յունկերի անձնական կարծիքը, ոչ թե ԵՄ դիրքորոշումը: Փորձագետների պնդմամբ, փաստացի Սվիտալսկին պայթեցրել է հերթական փուչիկը և զրոյացրել այցի վերաբերյալ հանրությանը մատուցած PR-ի հնարավոր արդյունքները»:

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ