«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱԶԿ-ն ձայների վերահաշվարկ է պահանջում

ԱԶԿ-ն ձայների վերահաշվարկ է պահանջում
02.04.2019 | 13:47

Թուրքիայում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում խոշոր քաղաքներում պարտված «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լիովին համաձայն չէ քվեարկության արդյունքների հետ: ԱԶԿ փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը անճշտությունների մասին է ահազանգում: Նրա պնդմամբ, Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմի օգտին տրված 17 410 քվե այլ կուսակցությունների հաշվին է գրանցվել:


Նկատի ունենալով, որ Յիլդիրիմի հիմնական մրցակիցը՝ ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է ձայների նվազագույն առավելությամբ՝ 0,3 տոկոսով, այն է՝ 22 հազար քվե, իշխող կուսակցությունը Ստամբուլի համար պայքարում իր պարտությունը չի ընդունում: ԱԶԿ-ն ձայների վերահաշվարկ է պահանջում:
ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ԱԶԿ-ն հաղթել է կիրակի օրը Թուրքիայում ՏԻՄ ընտրություններում՝ ստանալով քաղաքացիների ձայների 44,31 տոկոսը:
Ընդդիմադիր ՀԺԿ-ն` 30,1 տոկոսով երկրորդ տեղում է: Քեմալականներին հաջողվել է հաղթանակ արձանագրել երկրի խոշոր քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում: ՀԺԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե այս ընտրությունները Թուրքիայի ողջ բնակչության՝ 81 միլիոն քաղաքացու հաղթանակն է, քանի որ թուրք ընտրողները ցույց տվեցին իրենց աջակցությունը ժողովրդավարությանը:


Եվրոպացի դիտորդները ընտրություններն ամենևին ժողովրդավար չեն որակում: Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունը բացասական գնահատական է տվել ընտրական գործընթացին՝ հայտարարելով, թե ներկայումս Թուրքիայում եվրոպական արժեքներին և սկզբունքներին համապատասխան ժողովրդավար ընտրությունների անցկացման համար ազատ և անկախ ընտրական մթնոլորտ չկա:
Թուրքիայի ԱԳՆ-ն հակադարձում է՝ ընտրությունների թափանցիկության վերաբերյալ դիտորդական առաքելության կասկածներն անտեղի են: ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդների աշխատանքի համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:


Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից. մի շարք երկրների առաջնորդներ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պաղեստինի, Սերբիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի նախագահները, այլ երկրների ղեկավարներ զանգահարել և շնորհավորել են նախագահ Էրդողանին՝ ԱԶԿ-ի հաղթանակի առիթով:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ