Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «ցանկացած պահի» կարող են մարտեր սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «ցանկացած պահի» կարող են մարտեր սկսել
05.04.2019 | 00:30

Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը, խոսելով 2016-ի ապրիլյան պատերազմի մասին, հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կարող է «ցանկացած պահի» մարտեր սկսել:

«Մենք կարող ենք մարտի նետվել ցանկացած պահի, քանի որ բանակն ամբողջությամբ համալրված է զենք-զինամթերքով»,- ասել է Հասանովն AzTV հեռուստաալիքին հարցազրույցում՝ նշելով, թե իրենք ունեն «բարձրորակ զենք, անօդաչուներ, ավելի քան 1000 անուն զենք»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակում բարեփոխումների հարցում օգտագործում է պատերազմական դրության մեջ գտնվող պետությունների, մասնավորապես Թուրքիայի փորձը:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ