Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետ Փաշինյանն էլ չունի սեփական տեսակետը

Վարչապետ Փաշինյանն էլ չունի սեփական տեսակետը
22.04.2019 | 22:05

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի մտքերի անհասկանալի ընթացքը, տպավորություն է, որ նա մինչև հիմա չի հասկացել, թե ինչ կարգավիճակ ունի։ Իսկ արտաքին հարաբերություններն ու Արցախի խնդիրն ընդհանրապես նրանից շատ հեռու ոլորտներ են։ Այսօր հերթական անգամ նա «փայլել» է այս հարցում։ Խոսելով հակամարտության մասին, Փաշինյանն ասել է."Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի: Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մենք փոխանակ ասենք՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել, ասել ենք, որ՝ եկեք Ղարաբաղի մասին չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս անորոշության ու կասկածի մթնոլորտը»։ Փաշինյանը չի հասկացել, որ ընդամենը մեկ տարի առաջ հասարակության զգալի հատվածի համակրանքը վայելող առաջնորդ է եղել, և մարդիկ նրան վստահության մանդատ են տվել, որ տարբեր հարցեր լուծի կամ առնվազն լուծման տարբերակներն առաջ քաշի ու հանրության, փորձագիտական խմբերի քննարկմանը դնի։

Սա այն մտքի շարունակությունն է, թե հրապարակում է Արցախի հարցը լուծվելու։ Հետաքրքիր է, թե ինչպես պետք է հանրությունը «թուղթ» տա, որը պիտի անգիր անի Փաշինյանը։ Սա պատասխանատվությունից խուսափելու ձև՞ է։


Կամ Փաշինյանն ասում է, թե մենք չենք ցանկացել խոսել արցախյան հակամարտության լուծման տարբերակների մասին։ Իսկ ո՞վ է իրեն, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավոր, նախկինում արգելել խոսել տարբերակների մասին, գուցե ինքն է խուսափել խոսել մի տարբերակի մասին, որը հաստատապես չէր ընդունվի հանրության կողմից։ Ու իր նման ոմանք խուսափել են հանրային բացասական արձագանքից և որոշել են սեփական լուծման տարբերակները չբարձրաձայնել։ Հիմա ումի՞ց է դժգոհում Փաշինյանը, որ ժամանակին համարձակություն չի ունեցել այդ մասին խոսելու։ Ավելին, հիմա էլ, որպես վարչապետ, սեփական տեսակետը չի հայտնում, թե ինչպես պետք է լուծվի արցախյան հակամարտությունը։ Եթե նախկինում նա կարող էր իրեն այդ «շռայլությունը» թույլ տալ, այսօր առնվազն աններելի է, որ վարչապետը սեփական տեսլականը չունի Արցախի հարցում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ