Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զելենսկու ֆենոմենը

Զելենսկու ֆենոմենը
23.04.2019 | 03:30

Աշխարհը հետևում էր ուկրաինական ընտրություններին: ՈՒշի ուշով այդ ընտրություններին էին հետևում նաև Հայաստանում: Ոչ միայն քաղտեխնոլոգիաների առումով ուսանելի լինելու, այլև ցանցային պայքարի Եվրոպայի արևելյան հատվածում աշխարհի վերադասավորման և, որ ամենակարևորն է, հետխորհրդային երկրներում «գունավոր հեղափոխության» պատճառահետևանքային կապը հասկանալու, տեղայնացնելու համար:


Ընդ որում, սխալվում են հայաստանյան այն քաղտեխնոլոգները, որոնք պնդում են, թե այն, ինչ կատարվեց ՈՒկրաինայում, արդեն կատարվել է Հայաստանում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ցանցային պայքարի, «Կարգին Հայկոյի» շոումենության: Հայաստանյան իրականության ֆենոմենը պարզապես նրանում էր, որ իրականության վերաֆորմատավորումը տեղի էր ունեցել երկու անձերի, այն է` բաժանված սխեմայով, իսկ ահա ապագա զարգացումները «երկուսը` մեկում» հաշվարկով կընթանան:
Բայց նախ Զելենսկու «ֆենոմենի» մասին:
ՀԱՐՑ. նույնականացվու՞մ են վերջնականապես Կոլոմոյսկին ու ՈՒկրաինայի նորընտիր նախագահը: Գաղտնիք չէ` իշխանության բանաձևը յուրահատկություն ունի` ում ձեռքում գրիչ կա, նա հրամաններ ստորագրողն է: Ասել է` էներգետիկան ամբողջապես գեներացվում է այդ անհատի շուրջ` ժամանակի ընթացքում գործիքակազմն առաջ է ընկնում գործիքն ստեղծողից և դառնում ինքնուրույն խաղացող, մերժում իր ստեղծողին:


Զելենսկին Կոլոմոյսկու «ստեղծագործությունն» էր ամբողջապես: Կիպրոսի, Իսրայելի, ՈՒկրաինայի քաղաքացիություն ունեցող հզոր օլիգարխ Կոլոմոյսկին, որը Մայդանի փայատերերից էր` Դնեպրոպետրովսկի «գուբերնատորը». նրա սեփականության մեծ մասը Պորոշենկոն ազգայնացրեց, դարձրեց «վտարանդի» Ժնև-Իսրայել տանդեմով:
Իսկ հիմա ամենակարևոր հարցը. ուկրաինական` փափուկ, թավշյա, ոչ բռնի նոր «հեղափոխության» փայատերերն իրականում ովքե՞ր են: Չէ՞ որ, որքան էլ առկա է պնդումը, թե ՈՒկրաինան, որպես պետություն, գրեթե քայքայման եզրին է, այնուհանդերձ, աշխարհը չէր կարող փայատեր դարձնել ոմն Կոլոմոյսկու` թեկուզ եռաքաղաքացիությամբ: Ընդ որում, նկատեք` 73-տոկոսանոց նախագահի պարագայում:


Ասոցիացիա՞ առաջացավ անմիջապես` հայոց տոկոսների հետ: Ասենք միանգամից. դրանք տարբեր նմանություններ են` տարբեր նպատակների համար ցանցավորված: Բայց անցնենք առաջ ու հարցնենք` ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների այսպիսի ու այսքան ճկման պայմաններում, ի վերջո, ու՞մ ձեռքում է ուկրաինական ընտրությունների «հսկիչ» փաթեթը:
Մեզ թույլ տանք կարծել` Ռուսաստանի: Համաշխարհային, ռուսական ԶԼՄ-ները լի են Զելենսկու ռուսական «թեքումների» մասին «պատումներով»: Չանդրադառնանք խնդրին, որ վերջին շրջանում Ռուսաստանը վա-բանկ է գնում կարևոր հարթություններում` Սիրիայից` Սուդան, Վենեսուելայից` Լիբիա: Իսկ ԱՄՆ-ի նախագահի «ընտրության» հայտնի պատմությունը` դատախազ Մյուլլերի թեթև ձեռամբ, բոլորը գիտեն: Ասել է` Ռուսաստանը ևս սկսել է փափուկ ուժի քաղտեխնոլոգիայով առաջնորդվել` ոտատեղ ապահովել իր համար ստրատեգիական կարևորության երկրներում: Ընդ որում, Զելենսկին նույնպես նշանային շատ լուրջ համակարգի տակ սկսեց իր գործունեությունը. նկատի ունենք նրա նախագահ դառնալու մասին «կոդը»` «Ժողովրդի ծառան» ֆիլմը: Եվ ուրեմն, միանշանակ ֆիքսենք` պլան «ա»-ն Զելենսկին փայլուն իրականացրեց:


Պլան «բ»-ն ակնառու կդառնա ՈՒկրաինայի Ռադայի սպասվող ընտրություններում. ինչ համամասնությամբ կձևավորվի ապագա խորհրդարանը` ի պատկերի յուրու՞մ: Չշտապենք եզրակացություն անել. մեր օրերում իրադարձություններն ու իրավիճակները շատ արագ են զարգանում, փոփոխվում: Դիտողունակ լինենք, թե որքանով է Զելենսկին, նախագահ դառնալով, դիմանում իշխանության գայթակղությանը, մնում Կոլոմոյսկու և «այլոց» գործիքակազմ:


Մեր մասով արձանագրենք` Զելենսկու ընտրությունից «հինգ րոպե պակաս» հրապարակվեց ոչ անհայտ Միքայել Մինասյանի «Երկու պետություն` մեկ նպատակ» կոդային հոդվածը` հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող:
ՈՒ եթե այդ հոդվածի տակ առկա է նաև «ճանապարհային քարտեզը» (իսկ ասում են` առկա է), ապա հայաստանյան խաղը չափազանց հետաքրքիր է դառնում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ