Ես Քո անզոր տատրակն եմ,
Որ ամեն վայրկյան կտուցը մեկնած
Քեզ է հոտոտում:
Ես Բեհեզդայի ավազանի հիվանդն եմ,
Ես` Հիսու՜ս, Դավթի որդուն կանչող
կույրն եմ,
Ես Եզեկիան եմ, որ ամեն վայրկյան
շրջվում եմ դեպ պատն
ՈՒ Քեզ ասում, թե ինչ սրտով է քայլել
Քո առաջ:
Եվ վերջապես, ես Էսթերն եմ,
որ գավազանն առած`
Կանգնած է էս երկրի ճամփաբաժանին.
ՈՒ արդ, Տեր իմ, շարժիր գավազանը`
Քո կամքին հարմար.
ՈՒ թող իմաստնությամբ Քո գործը արվի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ