Սարերը Քո փառքն են պատմում,
Ծովը Քո մասին է երգում,
Արծիվների թևերի վրա
Հոգիդ է թևածում:
Ճախրող հոգիներն են
Անվերջ այցի գալիս,
Նրանց աղոթքների միջից
Սերդ է անվերջ հորդում.
Մեր վերքերի վրա
Բալասանդ է կաթում,
ՈՒ երգում ենք մենք էլ`
Մեծ ես, մեծ ես, Տեր մեր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ